Ջեդայիզմ
Ջեդայիզմ, ոչ թեիստական կրոնական նոր շարժում` հիմնված Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական կինոդյուցազներգության վրա[1]։ Շատերը, սակայն, գտնում են, որ ջեդայիզմին ավելի բնորոշ է «ենթամշակույթ» կամ «փիլիսոփայական ուղղություն» անվանումը, քանի որ ջեդայիզմում դեռևս չկա հստակ ձևավորված կրոնական համայնք, ջեդայիզմը չունի պաշտամունքային արարողություններ (արարողակարգեր, ծեսեր և այլն), չկան պաշտամունքի վայրեր[2]։
Պատմական առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեդայիզմն առաջացել է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական կինոդյուցազներգությունից։ Ֆիլմի դրական հերոսներն են Ջեդայների միաբանության պալատականները` «ջեդայները», ովքեր ի վիճակի են կառավարել «Ուժով», որը նպաստում է իրենց գերբնական կարողություններին[3]։ Այդ ուժը, ըստ ֆիլմի սյուժեի, էներգետիկական դաշտ է, որը շրջափակում և ներծծվում է բոլոր կենդանի օրգանիզմների մեջ և միավորում այն գալակտիկան, որում տեղի են ունենում «Աստղային պատերազմների» գործողությունները։ Ազնվական ասպետ-խաղաղապահների թշնամիները նույնքան հզոր են` սիթհերը, ովքեր Ուժը չար նպատակներով են օգտագործում` սեփական նպատակների իրականացման համար։ Բարին ու չարը կրողները, զինված լուսավոր թրերով, կռիվներ են տանում Գալակտիկայում։
Ֆիլմի սյուժեն այնքան ուժեղ ազդեցություն է թողել Աստղային պատերազմների բազմաթիվ երկրպագուների վրա, որ Բրիտանիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում անցկացվող մարդահամարների ժամանակ բնակչության մի զգալի մաս իրեն համարել է «ջեդայիզմ» կրոնի հետևորդներ, ինչը կառավարության համար շատ անսպասելի է եղել։
2003 թվականի փետրվարին հայտարարվեցին մարդահամարի վերջնական արդյունքները, որի արդյունքում հայտնաբերվեց, որ նոր կրոնի հետևորդները Մեծ Բրիտանիայում նույնիսկ ավելին է, քան բուդդայականները և հուդդայականները։ Համաձայն ճշգրիտ տվյալների` այնտեղ ապրում է 390 հազար ջեդաիստ, ինչը կազմոում է ամբողջ բնակչության 0.7%-ը[4]։ Ըստ վիճակագրության` ջեդաիստների մեծամասնությունը ապրում է մեծ համալսարանական կենտրոններում` Բրայթոն, Քեմբրիջ, Օքսֆորդ[4]։
Ավստրալիայում հաշվվում է 70 հազար ջեդայիստ[5].: Սակայն տեղական կառավարությունը նախընտրել է ֆիլմի երկրպագուներին դասել այն քաղաքացիների շարքին, ովքեր դժվարացել են պատասխանել հարցին։
Հիմնական աշխարհայացք. Ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղային պատերազմների տիեզերքի ամենակարևոր տարրերից մեկը Ուժն է։ Ուժի կառավարման մակարդակը տարբեր է` կախված բնածին ունակություններին և մարզվածության աստիճանից։ Աբիվան Քոլին ֆիլմում նկարագրում է այն որպես «էներգետիկական դաշտ` ստեղծված բոլոր կենդանի օրգանիզմների կողմից, որ մեզ շրջապատում է, գտնվում է մեր ներսում և միավորում Գալակտիկան»։ Մարդն ի վիճակի է զգալ Ուժը, եթե մարզվի վաղ տարիքից, կարող է սովորել ուղղել Ուժե և, միաբանությունում փորձություններ անցնելով` ստանալ ասպետ-ջեդայի կոչում ստանալ։ Ուժով կառավարումը շրջակա միջավայրով (էներգիա, մատերիա, մտքեր) կառավարումն է, այդ միջավայրի վրա ազդեցությունը։
Ուժով կառավարումը այսպես ասած բաժանվում է երկու կողմի` մութ և բաց։ Ջեդայների միաբանությունը սովորեցնում է օգտագործել Ուժը միայն դրական կողմով` հիմնվելով սեփական ամբիցիաներից հրաժարման և ալտրուիզմի վրա։ Ջեդայների համար իդեալական պայմաններ են համարվում համատարած խաղաղությունը և հարմոնիան, իսկ կռվի մեջ` սառնարյունությունը, խիզախությունն ու ստեղծագործականությունը։ Սիթհերն, ընդհակակառակը, օգտագործում են Ուժը բացասական կողմով` հիմնվելով էգոիզմի և մյուսներին կառավարելու վրա։ Սիթհերն օգտագործում են վախը, ատելությունը, ագրեսիան, խորամանկությունը։ Նրանց համար գերագույն ուժը հարձակման մեթոդն է, որ մահ է բերում։
Կարճ ասած` կա ջեդայների ուսմունքին վերաբերող օրենսգիրք[6][7], որը կազմված է 5 ճշմարտություններից.
There is no emotion, there is peace. Չկա էմոցիա, կա խաղաղություն։ There is no ignorance, there is knowledge. Չկա արհամարհանք, կա գիտելիք։ There is no passion, there is serenity. Չկա կիրք, կա հանգստություն։ There is no chaos, there is harmony.* Չկա քաոս, կա հարմոնիա։ There is no death, there is the Force. Չկա մահ, կա Ուժ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hume, Lynne; Kathleen McPhillips. Popular spiritualities: the politics of contemporary enchantment. Ashgate Publishing, Ltd., 2006. — P. 59. ISBN 978-0-7546-3999-2.
- ↑ Nancy K. Grant Ph.D.; Ph.D. Diana J.; Mansell R. N. A Guidebook to Religious and Spiritual Practices for People Who Work With People. iUniverse[en], 2008. — P. 249—251. ISBN 978-0-595-50527-2.
- ↑ Davidsen, Markus. «Jediism: a convergence of Star Wars fan culture and salad bar spirituality». // De Filosoof; Departementsblad Wijsbegeerte Universiteit Utrecht. 2011
- ↑ 4,0 4,1 Статистика из британской переписи 2001 года
- ↑ «Աստղային պատերազմների» երկրպագուները պահանջում են ՄԱԿ-ից ընդունել ջեդայիզմ կրոնը
- ↑ Deacy, Christopher; Elisabeth Arweck . Exploring religion and the sacred in a media age. — Ashgate Publishing, Ltd. — P. 15. ISBN 978-0-7546-6527-4.
- ↑ Beyer, Catherine. «The Jedi Code A Code of Belief for Jedi». Արխիվացված 2013-01-29 Wayback Machine // About.com. The New York Times Company[en].