[go: up one dir, main page]

Jump to content

Պտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրծքի պտուկ (լատին․՝ papilla mammae), կաթնասունների կաթնագեղձերի արտաքին արտացցված շրջանաձև հատված, որից երեխան կաթ է ծծում[1]։

Կաթնագեղձի և պտկի անատոմիա

Պտուկը տեղակայված է կաթնագեղձի կենտրոնից քիչ ներքև, մոտավոր չորրորդ միջկողային կամ հինգերորդ կողի մակարդակի վրա[1]։ Օրինաչափորեն չծննդաբերած կանանց պտուկն ունի կոնաձև կառուցվածք, իսկ ծննդաբերածներինը՝ գլանաձև կառուցվածք։ Այն շրջապատված է արեոլայով (լատին․՝ areola mammae), որն ունի 3-5 սմ շառավիղ։ Արեոլի և պտկի գունավորումը տարբերվում է մաշկի մնացած հատվածից, այն ավելի մուգ է։ Հղիության ժամանակ գունավորումն ուժեղանում է։ Հարպտկային օղում կան քիչ քանակության ռուդիմենտար կաթնագեղձեր, որոնք կոչվում էն Մանգոմերիի գեղձեր (լատին․՝ glandulae Montgomerii), որոնք պտկի շուրջ որոշակի բարձրություն են առաջացնում։ Պտկի մաշկը ունի մանր կնճիռներ։ Պտկի գագաթին տեղակայված է փոքր անցքեր՝ կաթնային ծակոտիներ (լատին․՝ pori lactiferi), որոնք իրենցից ներկայացնում են կաթնային ծորանների վերջավորությունները (լատին․՝ ducti lactiferi), որոնք գալիս են կաթնային բլթակների (լատին․՝ lobi mammae) վերին հատվածներից։

Կանացի պտուկ

Պտկի էրեկցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական գրգռվածության ժամանակ, ինչպես նաև օվուլյացիայի շրջանում՝ նկատվում է պտուկների էրեկտիլության և զգայունության բարձրացում[1][2][3]։ Պտկի էրեկցիան պայմանավորված է իր մեջ գտնվող մկանային թելերի կծկումով, և ի տարբերություն կլիտորի էրեկցիայի՝ կապ չունի արյունամատակարարման հետ։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուկների կենսաբանական նշանակությունը՝ նորածնին կաթով ապահովվում է, որն արտադրվում է կանացի կաթնագեղձերով՝ լակտացիայի ժամանակ[4]։ Նորածնի կողմից պտուկների խթանումը բերում է օքսիտոցինի ձերբազատման, որը նպաստում է արգանդի կծկմանը նույնիսկ ծննդաբերությունից հետո[5]։

Արգանդի ուժեղ կծկումները, որոնք պայմանավորված են մոր պտուկների խթանումով՝ օգնում են արգանդին կծկվել, որպեսզի արգանդային զարկերակները սեղմվեն։ Դա անհրաժեշտ է հետծննդաբերական արյունահոսությունները կանխելու նպատակով[6]։

Կաթնասուն արուների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե բոլոր կաթնասուններն ունեն պտուկներ։ Տղամարկանց մոտ դրանց առկայությունը բազում հետազոտությունների պատճառ է դարձել։ Սեռերի միջև տարբերությունը՝ սեռական դիմորֆիզմը, կենսաբան-էվոլյուցիոնիստների կողմից դիտարկվում է որպես ուղղակի կամ անուղղակի սեռային ընտրություն։ Գոյություն ունի ընդհանրացված կարծիք, որ արուների մոտ պտուկների թե՛ առկայությունը, թե՛ բացակայությունը չունի ոչ մի առավելություն[7][8][9]։

Պտուկները մշակույթի մեջ

Արևմտյան մշակույթում կանացի պտուկները ծածկելու մշակույթը առավել արտահայտվել է 19-րդ դարում[10]։

Շատ մշակույթներում կանացի պտուկները սեռականացված են[11] և կարող են ընկալվել որպես սեռական ենթատեքստով առարկաներ։

Պտուկների որոշ ախտաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աթելիա՝ ի ծնե պտուկների բացակայություն
  • Հիպերթելիա՝ միակողմանի կամ երրկողմանի պտուկների հիպերտրոֆիա
  • Պոլիթելիա՝ հավելյալ պտուկների առկայություն՝ պտկային գծով։
  • Տափակ կամ ներքաշված պտուկներ, որոց առկայությունը կարող է կրծով կերակրման բարդություններ առաջացնել
  • Պտուկների ճաքեր
  • Գալակտորեա
  • Պտկի ադենոմա
  • Պեդժետի քաղցկեղ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Harvey, John H.; Wenzel, Amy; Sprecher, Susan (2004). The Handbook of Sexuality in Close Relationships. Psychology Press. էջ 427. ISBN 978-1135624705. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  2. Boston Women's Health Book Collective (1996). The New Our Bodies, Ourselves: A Book by and for Women. Simon & Schuster. էջ 575. ISBN 978-0684823522. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին. «A few women can even experience orgasm from breast stimulation alone.»
  3. Kinsey, Alfred C.; Pomeroy, Wardell B.; Martin, Clyde E.; Gebhard, Paul H. (1998). Sexual Behavior in the Human Female. Indiana University Press. էջ 587. ISBN 978-0253019240. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին. «There are some females who appear to find no erotic satisfaction in having their breasts manipulated; perhaps half of them derive some distinct satisfaction, but not more than a very small percentage ever respond intensely enough to reach orgasm as a result of such stimulation (Chapter 5). [...] Records of females reaching orgasm from breast stimulation alone are rare.»
  4. «nipple». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Glossary - womenshealth.gov». womenshealth.gov. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին. This article incorporates text from this source, which is in the public domain.
  6. «Breastfeeding or nipple stimulation for reducing postpartum haemorrhage in the third stage of labour». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD010845. 2016 թ․ հունվարի 27. doi:10.1002/14651858.CD010845.pub2. PMC 6718231. PMID 26816300.
  7. «Why do men have nipples?». Nature News (անգլերեն). 1999 թ․ օգոստոսի 5. doi:10.1038/news990805-1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Do Male Dogs Have Nipples?». American Kennel Club (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Why do men have nipples?». Scientific American (անգլերեն). 2003 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Toplessness - the one Victorian taboo that won't go away». BBC News. 2014 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Dewar, Gwen (2012 թ․ հոկտեմբեր). «The sexualization of girls: Is the popular culture harming our kids?». parentingscience.com. Parenting Science. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտուկ» հոդվածին։