Պասարգադ
պարս.՝ پاسارگاد | |
Կյուրոս Մեծի դամբարանը Պասարգադում | |
Վայր | Իրան |
---|
Պասարգադ (պարս.՝ پاسارگاد, բառացի` Ֆարսի այգիներ), հին պարսկական քաղաք, Աքեմենյանների առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է ժամանակակից Իրանի Ֆարս երկրամասում` Պերսեպոլից 87 կմ հյուսիս-արևելք, Շիրազից 130 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուրոս Մեծը սկսել է իր մայրաքաղաքի շինարարությունը մ. թ. ա. 546 թվականին, սակայն այն դեռ չավարտած` մահացել է։ Քաղաքը մայրաքաղաք է հռչակվել նրա մահից հետո։ Ավելի ուշ Դարեհ I Մեծը կառուցում է Պերսեպոլը և մայրաքաղաքը տեղափոխում այնտեղ։
Հնագիտական տարածքի մեջ մտնում են Կյուրոս Մեծի դամբարանը, Տոլլ ե Թախտ ամրոցը, պալատական երկու արքունիքների ավերակները և Չախար բագխ ոճի քառամակարդակ այգիները։ Հնագիտական տարածքը զբաղեցնում է 1.6 կմ² տարածք։
Քաղաքի նախագծումն իրականացվել է այնպես, որ այն կարողանա դիմակայել ուժեղ երկրաշարժներին։
Կյուրոս Մեծի դամբարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեց լայն աստիճանները տանում են դամբարանախուց` 3.17 х 2.11 х 2.11 մ չափերով։ Մ. թ. ա. 330 թվականին դամբարան է այցելել Ալեքսանդր Մակեդոնացին։ Հնդկական արշավանքի ժամանակ դամբարանն ամբողջովին թալանվում է, վերադարձից հետո Մակեդոնացին հրամայում է մահապատժի ենթարկել ավարառուներին։
Երբ տեղանքն զբաղեցնում են արաբները, նրանց շրջանում հավատալիք է տարածվում, որ դամբարանը Սողոմոն Իմաստուն արքայի մարգարե Սուլեյմանի մորն է։
Ջոսերի բուրգի հետ միասին Կյուրոս Մեծի դամբարանը Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի ճարտարապետական նախօրինակն է եղել։
Դամբարանի մոտակայքում կա պարսկա-էլամա-բաբելոնյան կարճ ու համեստ սեպագիր տեքստ. «Ես Կուրուշն եմ` Աքեմենյան արքան»։ Պատկերված է նաև թևավոր արարած` էլամական արքայական հանդերձանքով և եգիպտական արքաներին հատուկ գլխարկով։ Այն, որ դամբարանը Կյուրոս Մեծինն է, տարակուսանքի առիթ չի տալիս, քանի որ նրա նկարագիրն ամբողջությամբ համընկնում է Արիստովուլի նկարագրությանը, ում Ալեքսանդր Մակեդոնացին հանձնարարել էր հոգալ նրա պահպանումը։
Ամեն դեպքում, որոշ հետազոտողներ կարծում են, որ դամբարանը, այնուամենայնիվ, Կյուրոս Մեծինը չէ։ Տարածում ունի նաև այն տեսակետը, որ շինությունը զրադաշտական մեհյան է` նվիրված կրակին։ Կա նաև տեսակետ, որ Կյուրոսը թաղված է զրադաշտական քաաբայի տակ` Նաղշե Ռոսթամում։
Սիվանդի ամբարտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբարտակի շինարարությունը սկսվել է 2007 թվականի ապրիլի 19-ին։ Հնագետներն ու պատմաբանները բողոքել են այս շինարարության դեմ, քանի որ հին մայրաքաղաքի հուշարձանները կարող են խիստ վնասվել կամ ջրի տակ մնալ հողի մեջ խոնավության ավելացման հետևանքով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Այսպես կոչված "Սողոմոնի բանտը"
-
Կյուրոսի պալատը
-
Տոլլ-է Թախտ ամրոցը
-
Կյուրոս Մեծի դամբարանը վերանորոգման ընթացքում
-
Քարվանսարա
-
Կյուրոս Մեծի դամբարանը
-
Բարձրաքանդակ Պասարգադում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Date of Sivand Dam Inundation Not Yet Agreed Upon, Cultural Heritage News Agency, 29 May 2006, Accessed Sept. 15, 2006.
- Sivand Dam Waits for Excavations to be Finished, Cultural Heritage News Agency, 26 February 2006, Accessed Sept. 15, 2006.
- Sivand Dam’s Inundation Postponed for 6 Months, Cultural Heritage News Agency, 29 November 2005, Accessed Sept. 15, 2006.
- Nazila Fathi, A Rush to Excavate Ancient Iranian Sites, The New York Times, November 27, 2005; also accessible in full here.
- Ali Mousavi, Cyrus can rest in peace: Pasargadae and rumors about the dangers of Sivand Dam, Iranian.com, September 16, 2005
- Pasargadae Will Never Drown Արխիվացված 2007-03-12 Wayback Machine, Cultural Heritage News Agency, 12 September 2005, Accessed Sept. 15, 2006.
- Ancient Pasargadae threatened by construction of dam Արխիվացված 2007-03-11 Wayback Machine, Mehr News Agency, 28 August 2004, Accessed Sept. 15, 2006
- Persia: An Archaeological Guide, by Sylvia A. Matheson
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պասարգադ
- Զբոսաշրջային տեղեկություն Պասարգադի մասին
- Իրանի պատմություն։ Պասարգադ
- Պերսեպոլիսի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասարգադ» հոդվածին։ |
|