Պալատ Աբդին
Պալատ Աբդին | |
---|---|
Abdeen Palace | |
Աբդին պալատը | |
Ժամանակակից կարգավիճակ` | Նախագահի նստավայր |
Երկիր` | Եգիպտոս |
Ճարտարապետ` | Ֆրանսիացի ճարտարապետ Ռուսո |
Կառուցման ժամանակաշրջան` | 1863 |
Պալատ Աբդին (արաբ․՝ قصر عابدين), պատմական պալատ Կահիրեում, այստեղ է աշխատում Եգիպտոսի նախագահը։ Տեղակայված է Քասր էլ-Նիլ փողոցի վրա, քաղաքի արևելյան մասում։
Կառուցումը սկսվել է 1863 թվականին և տևել է 10 տարի։ Պաշտոնական պալատը բացվել է 1874 թվականին։ Կառուցման գումարը պալատի կազմել է 700 000 եգիպտական ֆունտ, գումարած 2 միլիոն ֆունտ ներսի կահավորման համար։
Պալատում կա 500 սենյակ։ Արքայական ընտանիքը վերին հարկում է ապրել և դրա պատճառով այնտեղ ոչ մի փոփոխություն չի կատարվել, որ զբոսաշրջիկները տեսնեն այդ տեղը։ Ներքևի հարկերում կան արքայական ընտանիքների, նախագահական նվերների, զենքերի և այլ թանգարաններ։
Պալատ Աբդինը համարվում է աշխարհի լավագույն պալատներից մեկը։ Պալատի հավաքածուն ներառում է՝ նկարներ, ժամացույցներ և այլ նյութեր։ Այս պալատում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Պատեկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դեպի թանգարան
-
Այգի՝ պալատի տարածքում
-
Զենքերի թանգարանը
-
Սառը զենքերի հավաքածու
-
Մուտք դեպի թանգարան
-
Խեդիվ Իսմայելի արձանը
-
Ահմեդ Ֆուադ I-ի արձանը
-
Փարավոնի թագ
-
Փարավոնի թագ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Egypt’s Royal Archives: 1922-52* Արխիվացված 2011-02-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալատ Աբդին» հոդվածին։ |
|