Պեկորինո Ռոմանո
Pecorino Romano | |
---|---|
Տեսակ | Պեկորինո և pressed cooked cheese? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Կաթ | ոչխարի կաթ |
Կազմվածք | Պինդ |
Հասունացման ժամանակաշրջան | 8-12 ամիս |
Սերտիֆիկացում | PDO |
Հայտնի է | Ք.ա I դար |
Pecorino romano Վիքիպահեստում |
Պեկորինո Ռոմանո (իտալ.՝ Pecorino Romano), աղի պանիր, որ մտնում է պինդ պանիրների դասի մեջ։ Արտադրվում է Իտալիայում։ Պատրաստման համար օգտագործում են ոչխարի կաթը[1], որ արածեցվում են Լացիի շրջանում և Սարդինիա կղզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պանիրն առաջին անգամ պատրաստվել է Հռոմի արվարձաններում 2 հազարամյակ առաջ[1]։ Այն ժամանակվա պատրաստման եղանակները պահպանվել են մինչև մեր օրերը[2]։ Պանրի այս տեսակը Հին Հռոմի լեգեոներների սովորական սնունդն էր, նրանք վերցնում էին այն արշավանքների գնալիս[1]։ Մինչև 1884 թվականը պանիրն արտադրվում է Լացիում։ Հետո քաղաքական իշխանությունները մտցրին որոշակի սահմանափակումներ, և պանիրն արգելվեց պատրաստել հռոմեական խանութներում։ Նրա արտադրությունը տեղափոխեցին Գավոիի, որը գտնվում է Սարդինիայի կղզում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիրն անուշաբույր է և կծու՝ յուրահատուկ աղի համով։ Պանրի պահպանման ժամկետն ազդում է նրա կծվության վրա, սովորաբար այն պահպանվում է 8-12 ամիս։ Ապրանքն ունի գլանաձև կառուցվածք, նրա զանգվածը կազմում է 5,5-ից 22 կիլոգրամ։ Գլխի տրամագիծը 20 սանտիմետր է, իսկ բարձրությունը՝ 30 սանտիմետր։ Պանիրն ունի հարթ մակերես և պինդ կառուցվածք։ Գույնը տատանվում է սպիտակից մինչև կաթնային։ Համը և բույրը հիշեցնում է կաթ։ Կաթի խտությունը, որն օգտագործվում է պանրի մեջ, չպետք է լինի 6,8 %-ից պակաս։ Պանիրը պարունակում է ամինաթթուներ, ֆոսֆոր, կալցիում, վիտամին A, B, PP, C և E։ Մեղրով մատուցում են որպես աղանդեր[3]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի պատրաստման գործընթացն սկսվում է նոյեմբերից և տևում է մինչև հունիս[4]։ Կաթը եռացնում են մինչև 45 աստիճան և սպասում են մեկ օր։ Հետո սկսում են պանրի պատրաստման գործընթացը։ Պատրաստելուց հետո 90 օրվա ընթացքում պանիրն ավելի չորանում է և աղիանում։ Պանրի գլուխները տեղադրում են հատուկ տարաների մեջ, որտեղ պահպանվում է բարձր խոնավություն և ոչ բարձր ջերմաստիճան։ Այդտեղ նրանք մնում են շուրջ մեկ տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Cooking for My Family: From Catherine Pasculli’s Hoboken Kitchen. Loretta Lawrence,Loretta Pasculli Lawrence, С.325
- ↑ «Food-ликбез: сыр Пекорино Романо и рецепт быстрой пасты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Di Bruno Bros. House of Cheese: A Guide to Wedges, Recipes, and Pairings.: Tenaya Darlington
- ↑ «Пекорино». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.