Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Ձայնի ճնշում, ձայնային ճառագայթման ճնշում, հաստատուն ճնշում, որին ենթարկվում է ստացիոնար ձայնական դաշտում գտնվող մարմինը։ Ձայնի ճնշում չպետք է շփոթել ձայնային ճնշման հետ, որը ձայնային ալիքի տարածման միջավայրում պարբերաբար փոփոխվող ճնշում է։ Ձայնի ճնշում համեմատական է ձայնային էներգիայի խտությանը, հետևաբար՝ ձայնային ճնշման քառակուսուն։ Ձայնի ճնշում չափվում է ռադիոմետրով։ Իմանալով Ձայնի ճնշուման մեծությունը՝ կարելի է որոշել տվյալ միջավայրում ձայնի ինտենսիվության բացարձակ արժեքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 693)։
|