Հրոերկրացիներ
Արտաքին տեսք
Հրոերկրացիներ, Հրո երկրի (Հարավային Ամերիկայում) հիմնական բնակչությունը։ Հրոերկրացիներին են պատկանում երեք հնդկացի ցեղեր (ալկալուֆներ, յագաններ, օնա)։
Հիմնական զբաղմունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկալուֆներն ու յագանները հիմնականում զբաղվում են կակղամորթներ հայթայթելով, ծովային գազանների (ծովառյուծ, փոկ, կետ), ջրասամույրենի, օնա ցեղը՝ աղվեսների, բադերի որսով, ինչպես նաև ծովային արդյունաբերությամբ։
Քանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 19-րդ դարի կեսին հաշվվում էին 10 հզ. հրոերկրացիներ, այնուհետև արգենտինական և չիլիական ոչխարաբույծների կողմից նրանց հողերը զավթելու հետևանքով, սկսեցին արագորեն ոչնչանալ։ 20-րդ դարի 50-ից 60-ական թվականներին կային մոտ 150-ից 200 ալկալուֆներ, 40-ից 50 յագաններ և օնա։
Կրոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրոերկրացիների կրոնում մեծ տեղ ունեն շամանականությունն ու կախարդությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 633)։ |