Հյոքա
Բնակավայր | ||
---|---|---|
Հյոքա | ||
Երկիր | Նորվեգիա | |
Համայնք | Alstahaug Municipality? | |
Մակերես | 0,33 կմ² | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | 214 մարդ (2017) | |
|
Հյոքա (անգլ.՝ Tjøtta), կղզի, ավան և նախկին կոմունա Նորվեգիայի Նուրլան կոմսությունում։ Ներկայումս Ալստահյոուգ կոմունայի մաս է կազմում։ Մակերեսը 11.3 կմ² է[1]։
Հյոքա ավանը գտնվում է կղզու հարավային վերջավորության վրա։ Հյոքա կղզին գտնվում է Ալստա կղզուց հարավ։ Այն բազմիցս հիշատակվել է սկանդինավյան «Երկրի շրջագիծ» սագայում։ Այստեղ է գտնվել հայտնի վիկինգ Հորեկի տունը։ Նա գեղջկական զորքի առաջնորդներից էր, ում կողմից սպանվել է Նորվեգիայի արքա Օլաֆ II Սուրբը Ստիկլաստադիրի ճակատամարտում։ Կղզում հայտնաբերվել են երկաթի դարի հնագիտական հուշարձաններ։ Հյուսիսային Նորվեգիայի ամենախոշոր ֆերման գտնվում է Հյոքայում։ Հյոքա կոմունան ձևավորվել է 1862 թվականին՝ Ալստահյոուգայից անջատվելով։ Այդ ժամանակ Հյոքայի բնակչությունը կազմում էր 2781 մարդ։ Ստանալով կոմունայի կարգավիճակ` 1917 թվականի հուլիսի 1-ին Վեվելստադ կոմունան առանձնացվել է Հյոքայից։ Հյոքայում մնացել է ընդամենը 2287 բնակիչ։ 1920 թվականի հուլիսի 1-ին Գիսկոեն ֆերման, որում ապրում էր 10 մարդ, անցնում է Վեվելստադ կոմունային։
1964 թվականի հունվարի 1-ին Ալստա կղզու մի մասը` 180 բնակչով, ներառվում է Լերֆյորդ կոմունայի կազմում։ 1965 թվականի հունվարի 1-ին Սկոգսհոլմենը (196 բնակիչ) միանում է Վեգա կոմունային, իսկ Հյոքայի մնացած մասը 1477 բնակչով միանում է Ալստահյոուգ կոմունային։
Հյուսիսային Նորվեգիայի կլիմայի համեմատությամբ կղզու կլիման մեղմ է, ամառը երկար է, ինչը բարենպաստ պայման է ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար։ Ամսական միջին ջերմաստիճանը -1.8 °С է ցուրտ ամիսներին և +13 °С հուլիս-օգոստոսին։ Տարեկան տեղումների միջին քանակը 1020 մմ է։
Ռազմական գերեզմանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյոքայում գտնվում է ռազմական գերեզմանոց, որ մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից։ Տարածքում հաշվվում է մոտ 7.500 գերեզման, հիմնականում ռուսների։ Այստեղ հուշակոթող կա` նվիրված «Ռիգել» նավին, որը խորտակվել է 1944 թվականի նոյեմբերի 27-ին բրիտանական օդուժի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Store norske leksikon. «Tjøtta. – øy» (Norwegian). Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|