Հարաբերություններ (մաթեմատիկա)
Մաթեմատիկայում հարաբերությունը ցույց է տալիս, թե առաջին թիվը քանի անգամ կա երկրորդ թվում։ Օրինակ, եթե մրգի ամանի մեջ կա ութ նարինջ և վեց կիտրոն, ապա նարինջների և կիտրոնների հարաբերակցությունը 8:6 է, որը հավասար է 4:3-ի (քանի որ 8:6-ը նույնն է ինչ , հետևաբար կարող ենք 2-ը կրճատել)։ Նմանապես, կիտրոնների և նարինջների հարաբերությունը 6:8 է (կամ 3:4), իսկ նարիջների և բոլոր մրգերի հարաբերությունը՝ 8:14 (կամ 4:7)։
Հարաբերության թվերը կարող են արտահայտել կամայական տեսակի մեծություններ, ինչպես օրինակ՝ մարդկանց կամ օբյեկտների քանակ, երկարություն, կշիռ, ժամանակ և այլն։ Հիմնականում, երկու թվերն էլ լինում են բնական։
Հարաբերությունը նշանակում են երկու թվերը նշելով՝ «a:b» կամ կոտորակի տեսքով՝ ab[1][2][3]։
Հարաբերությունը կարելի է նաև համարել թվերի կարգավորված զույգ, կոտորակ, որի համարիչում առաջին թիվն է, իսկ հայտարարում՝ երկրորդը, կամ որպես այդ կոտորակով նշանակվող արժեքը։ Զրոյից տարբեր բնական թվերով տրված քանակների հարաբերությունները ռացիոնալ կամ բնական թվեր են։
Ավելի խիստ սահմանմամբ, որը կիրառվում է ֆիզիկական գիտություններում (հատկապես չափագիտությունում), հարաբերությունը նույն միավորով չափվող երկու ֆիզիկական մեծության չափայնություն չունեցող քանորդն է[4]։