Հաջի Ջավադ մզկիթ
Հաջի Ջավադ մզկիթ ադրբ.՝ Hacı Cavad məscidi | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ադրբեջան |
Վարչատարածք | Բաքու |
Հիմնվել է | 2018 |
Կառուցման սկիզբ | 1912 |
Ճյուղ/ավանդույթ | Իսլամ |
Կարգավիճակ | գործող |
Ճարտարապետություն | |
Ոճ | Իսլամական ճարտարապետություն |
Հաջի Ջավադ մզկիթ (ադրբ.՝ Hacı Cavad məscidi), մզկիթ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ կառուցած 20-րդ դարի սկզբին։ Այն գտնվում է Բաքվի Յասամալ շրջանում, Ա. Շաիկ փողոցում։
Հին մզկիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մզկիթը կառուցվել է 1912 թվականին Հաջի Ջավադի կողմից[1]։ Այս մզկիթը ուղղանկյունաձև հորինվածք ուներ։ Մզկիթը չուներ մինարեթ։ Բարձրությունը 6 մետր էր։ Մզկիթի մուտքի մոտ կան 3 քարային տապանագիրներ։ Տապանագիրներում գրված է, որ մզկիթը կառուցվել է 1912 թվականին[2]։ Մզկիթն ունեցել է մեդրեսե։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին այս մզկիթը դադարեց իր գործունեությունը։ Ավելի ուշ, մեդրեսայի սենյակները տրվեցին մարդկանց ապրելու համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո Բաքվում մզկիթները նորից սկսեցին գործել։ Հաջի Ջավադի մզկիթը վերականգնվել և այժմ գործում է[3]։
Նոր մզկիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 2-ին սկսվեց նոր մզկիթի շենքի կառուցումը[4]։ Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլի 12-ին։ Հաջի Ջավադ մզկիթի նոր շենքը զբաղեցնում է 1200 քառակուսի մետր տարածք։ Գմբեթի բարձրությունը 18 մետր է, իսկ բարձրությունը` 33.7 մետր։ Մզկիթի առաջին հարկը նախատեսված է տղամարդկանց, իսկ երկրորդ հարկը՝ կանանց համար[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նոր մզկիթ
-
Մզկիթ
-
Հաջի Ջավադ մզկիթ
-
Մզկիթի նոր շենքը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հաջի Ջավադ մզկիթ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Հին մզկիթ». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Մզկիթը կրկին սկսում է գործել». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Մզկիթի նոր շենքը
- ↑ Նոր մզկիթ