Հայ ժողովրդի էթնոգենեզ
Հայոց պատմություն | |
---|---|
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Հայ ժողովրդի էթնոգենեզ (հայ ժողովրդի ձևավորումը), հայ ժողովրդի ձևավորման բարդ և երկարատև գործընթացը, որ տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։
Հայ ժողովրդի ծագման վերաբերյալ ավանդազրույցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։
Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։
Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։
Հունական ավանդազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։
Վրացական ավանդազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։
Արաբական ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։
Հինեբրայական (հրեական) ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։
Հայերի էթնոգենեզի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Հայաստանի Հանրապետությունը 1920-1921 թ․ գրավվեց սովետական Ռուսաստանի կողմից 1922-ի վերջից դարձավ ԽՍՀՄ մաս, աթեիստական ԽՍՀՄ-ի կազմում հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը իրականացվում էր միայն աթեիստական տեսակետներից՝ զերծ պահելով որեւէ կրոնական կամ առասպելական բացատրություններից։ Մինչև 20-րդ դարի 30-ականնները, ԽՍՀՄ-ը, որը դաշնակցային հարաբերությունների մեջ էր քեմալական Թուրքիայի հետ, փորձում էր բարեկամական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, որի պատճառով թե՛ գիտական, թե՛ հրապարակախոսական գրականությունում համարյա թե չէր նշվում այն փաստը, որ հայերը երբևիցե ապրել են Թուրքիայի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում և սահմանափակում էին հայերի բնօրրանը Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն՝ ՀԽՍՀ կոչվող վարչակատարածքային միավորի սահմաններով։ Այդ տարիներին լուրջ հետազոտություններ չեն անցկացվե։ Եվ որպեսզի ԽՍՀՄ-ը վերջնականապես ցրի այն տեսակետը, ըստ որի հայերն են Հայկական լեռնաշխարհի բնիկները, գրքերում և դպրոցներում մտցրեց այսպես կոչված գաղթային կամ ներգաղթային տեսակետն, ըստ որի՝ հայերն այստեղ են գաղթել Բալկանյան թերակղզուց։
Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը Երկրորդ Համաշխարհային պատերազմից մինչև 1980-ական թվականները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի ծագման վարկածները կտրուկ փոխվեցին։ Այն պայմանավորված էր նախ նրանով, որ արևմտյան Ուկրաինան ազատագրվել էր և միացվել արևելյան Ուկրաինային, որ հույս էր ծնում հայ ժողովրդի մեջ միավորել պատմական Հայաստանը։ Բացի դրանից կար Կարսի մարզն ու Արարատ լեռը ՀԽՍՀ–ին հետ միավորելու լուրջ հավանականություն, որը ի կատար չածվեց։ Նաև խրախուսվում էր սփյուռքից հայրենադարձությունը և խոսել նրա մասին, որ հայերն այստեղ բնիկ չեն, սխալ կլիներ և այդ իսկ պատճառով սկսվեց ավելի շատ խոսվել հայերի բնիկ լինելու մասին տեսակետը։ Այդ պատճառով պետք էր նոր տեսակետ։
«Հայասյան» հիպոթեզների ի հայտ գալ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին, որպես հայ ժողովրդի նախահայրենիք սկսվեց նշվել Հայասա պետությունը, որ նշվում էր խեթական սեպագրերում և որ գտնվում էր Խեթերի թագավորությունից արևելք՝ այսինքն Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ 1947 թ-ին Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Հայասան — հայ ժողովրդի բնօրրանը» աշխատությունը, որտեղ նա ապացուցում էր «Հայասան որպես հայերի նախահայրենիք» տեսակետն այն փաստով, որ հայերենն ունի երկու բնույթ. այն և՛ հնդեվրոպական է, և՛ փոքրասիական, ինչպես նաև Հայք և Հայասա բառերի նմանությամբ։ 1950-ական թթ-ի սկզբներին Հակոբ Մանանդյանը, Բաբկեն Առաքելյանն ու Սուրեն Երեմյանը, հրատարակեցին աշխատություններ, որտեղ մերժվում էր գաղթային կամ միգրացիոն հիպոթեզը։ Շատ գիտնականներ, այդ թվում Ադոնցը ընդունում էին այն տեսակետն ըստ որի Հայասա անունը կազմված է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։
Հայերի էթնոգենեզի ուսումնասիրումը 1980 թ․-ից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փուլը բնութագրվում էր ԽՍՀՄ-ի գրաքննության թուլացմամբ, որի հետևանքով ավելի շատ սկսվեց խոսվել Հայասյան հիպոթեզների մասին։ Բացի դրանից 1980-ականներից ի հայտ եկավ Հայկական հիպոթեզը, որի հեղինակներն էին ժամանակի ականավոր գիտնականներ ակադեմիկոս Թամազ Գամկրելիձեն և դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Իվանովը։ Վերջիններիս պնդմամբ հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Հարցի ներկայիս կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ժողովրդի էթնոգենեզը ուսումնասիրելու համար օգտագործում են գենետիկան, լեզվաբանությունը և հնէաբանությունը։
Պատմական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենիա անվանումն առաջինը հիշատակում է Դարեհի Բեհիսթունի արձանագրությունը (մոտ մ.թ.ա. 520 թ.)։ Հայերի ավելի հին լինելու մասին վկայում է այն փաստը, որ եռալեզու Բեհիսթունի արձանագրությունում հին պարսկ.՝ Armina և էլամերեն Har-mi-nu-ia հանդիպում են աքադերեն հատվածի այն հատվածներում, որտեղ նշվում է U-ra-aš-ṭu, այսինքն Ուրարտու, որ նշանակում է որ «Արմենիա» և «Ուրարտու» անվանումները նույն անվանումն են տարբեր լեզուներով, այսինքն Աքեմենյան տերությունում (հին պարսկերենով) առաջին անգամ ՈՒրարտուի փոխարեն օգտագործել են «ուրարտացիների /արարատցիների/ երկիր» անվանաձևը՝ բառացի – Ար /արարադ/ - մեն /մարդիք կամ ժողովուրդ/ - իա /երկիր իմաստավորող վերջավորություն/։ Հետագայում հայերը հիշատակվում են մի շարք այլ աղբյուրներում, օրինակ Հերոդոտոսի մոտ հանդիպում ենք.
Գիրք I, էջ 180։ Քաղաքը [Բաբելոն] բաղկացած է երկու հատվածից։ Միջով հոսում է Եփրատ գետը, որ սկիզբ է առնում Հայաստանում։ Այն մեծ և հզոր գետ է և թափվում է Կարմիր ծով։
Գիրք I, էջ 194։ … Հայաստանում, որ Ասորեստանից հյուսիս է, պատրաստում են լավ նավեր… |
Հայաստանի մասին մեծ քանակությամբ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը (մ.թ.ա. 4-րդ դար) և Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար). վերջինս մեծ ճշգրտությամբ նկարագրել է Հայաստանի աշխարհագրությունը։
Լեզվաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում է առանձին խումբ։
Մարդաբանական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը պատկանում են արմենոիդ ռասային։
«Հայաստան» և «Հայ» բառերի ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա բառերի ծագման օրինակներ.
- «Հայաստան» կամ «Հայք» և «Հայ» բառերն առաջացել են հայ ժողովրդի նախահայր «Հայկի» անունից;
- Հայերի վրացերեն անվանումը՝ վրաց.՝ სომხეთი (սոմխեթի) առաջացել է Եփրատի հյուսիսային հատվածի խեթերեն և աքքադերեն անվանումներից;[փա՞ստ]
«Հայասյան» հիպոթեզների ներկա կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն մի քանի «հայասյան» հիպոթեզներ, որոնք բոլորն էլ հիմնված են այն տեսակետի վրա, խեթական աղբյուրներում հիշատակվող Հայասան բնակեցված է եղել հայերով կամ «նախահայերով», ովքեր խոսել են հայերեն կամ «նախահայերեն»։
Զգուշավոր հայասյան հիպոթեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զգուշավոր հայասյան հիպոթեզները» Հայասան տեղադրում են այնտեղ, որտեղ որ տեղադրում են խեթական թագավորության ուսումնասիրողները, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում, Ճորոխ գետի հովտում։
Ըստ այս հիպոթեզի հայերը թափանցել են Հայասա մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին, և հետագայում տարածվել են ողջ լեռնաշխարհով մեկ։ Այս հիպոթեզը մեծ տարածում գտավ աշխարհով մեկ։ Օրինակ անգլիացի հետազոտող Դեվիդ Լենգն (David Marshall Lang) իր 1970 թ-ին տպագրված «Հայաստան․ քաղաքակրթության բնօրրան» (Armenia. Cradle Of Civilization) գրքում գրում է, որ Հայասան եղել է նախահայերի բնակության վայրը[1]։
Հայասյան հիպոթեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «ծայրահեղ հայասյան հիպոթեզների» Հայասան ընդգրկել է Հայկական լեռնաշխարհի ողջ արևմուտքը, իսկ հայերենն ամենահին ողջ լեզուն է։ Որոշ մասնագետներ պնդում են, որ հնարավոր չէ ամբողջությամբ ապացուցել այս հիպոթեզը, սակայն ընդունում են, որ հնարավոր չէ նաեւ հերքել այն։
Հարցի վերաբերյալ ներկայումս շրջանառվող պարզաբանումներ
Ցեղերի կամ ժողովուրդների մեծամասնության ինքնանվանումը հիմնականում տարբերվում է օտարազգիների կողմից նրանց տրված անվանումներից. Այս երևույթի հիմնական պատճառն այն է, որ տվյալ ցեղը կամ ժողովուրդն իրեն անվանում է ոչ թե իր բնակության վայրի կամ երկրի անունով, այլ իրեն նախաբնիկ ցեղերի կամ էթնիկ խմբի, երբեմն նաև՝ պատմական ավանդույթների համաձայն, իր հիմնադիր նախահոր անունով, իսկ օտարերկրացիների կողմից նրանց սովորաբար կոչում են իրենց բնակության վայրի կամ տարածքի անունով։ Հայերի ազգային ինքնանվանումն է «Հայ» – Հայկ նահապետի (ուրարտ․ աղբյուրներում՝ Հալ(յ)դ) կամ Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղերից՝ Հարի կամ Հուրի ցեղանունից, իսկ օտարազգիների կողմից կոչվում են՝ «Արմեններ» (բառացի՝ ուրարտուի կամ արարադի մարդիք [բնակիչներ])։ Դարեհ 1-ինի Բեհիստունյան արձանագրության մեջ «Ուրարտու»-ին տրված «Արմինա» անունը. մեկնաբանվում է, որպես «Արարադ լեռնաշխարհի ժողովուրդի (բնակիչների) երկիր» իմաստով, որն առաջին անգամ պարսիկները տվել են Հայկական լեռնաշխարհին մ.թ.ա. 500-ից)։
Հայ ժողովրդի ձևավորման հիմնական միջուկը կազմում են այսպես կոչված <ՈՒրարտական> կամ Հալդյան (Հայկյան) ցեղերը, որոնց հետ միասին մեծ ներդրում ունեն նաև նախասկյութական Սպարդաներ կոչվող ցեղերը (Սիսակյան կամ Սյունիների նախարարական տունը), որոնք ըստ Հերոդոտսի (մ.թ.ա. 5-րդ դար) և Դիոդոր Սիցիլիացու (մ.թ.ա. 90-ից 30-ական թթ) Արաքս գետի շրջակայքից գաղթել են դեպի հյուսիս։ Ըստ Մովսես Խորենացու վկայության՝ Հալդյան (Հայկյան) ցեղերը, բացի "ազգն Հայոց" ինքնանվանման (իրենց նախասկիզբ և գլխավոր աստվածություն համարվող Հայկ (Հալդի) նահապետի անունից), այլազգիների կողմից՝ Հայոց արքա Արամի (Արամե ՈՒրարտացի) սերունդներին կոչել են նաև "ազգն Արամյան"։
Ելնելով Հայ ժողովրդի էթնոգենեզին մասնակցած հիմնական ցեղախմբերի ծագումնաբանությունից, պատմական աղբյուրներում Հայերին երբեմն ներկայացնում են՝ "ազգն Թորգոմյան" (Հուրի-միտանական և Հուրի-ուրարտական ցեղախմբեր), ինչպես նաև՝ "ազգն Ասքանազյան" (նախասկյութական՝ սայսպերներ, բասիաններ, սպարդաներ [սիսականներ]) անվանումներով։
Մուշքերը (Մոկաց նախարարական տունը) Հայ ժողովրդի ձևավորման մեջ այնքանով իրեն ներդրումն ունի, ինչքանով ցանկացած Հայկական լեռնաշխարհի ցեղախմբերը. ինչպիսիք են՝ Կուտիները (Կադմյանների նախարարական տունը), Սայսպերները (Ասպետունիք նախարարական տունը), Դիաուխիները (Դիմաքսյան նախարարական տունը), Մարդերը (Մարդպետունի նախարարական տունը), Մատիենները (Ամատունիք նախարարական տունը), Խուռիները (Խորխոռունիք նախարարական տունը) և այլն, իսկ ինչ վերաբերվում է Փռուգիացիներին, ապա նրանք պատմության ասպարեզ են եկել Տրոյական պատերազմի ժամանակ (այսինքն մ.թ.ա. 13-ից 12-րդ դարերում) և հիշատակվում են Տրոյայի դաշնակից Փոքր Ասիական ցեղերի կազմում, հետևաբար՝ ո՛չ թե Հայկական էթնոսին պետք է ծագեցնել Փռուգիացիներից, այլ հակառակը՝ նրանց ձևավորման գործընթացը ծագեցնել Հայկական լեռնաշխարհից։
Արամեացիներ (ՈՒրումեացիներ) կոչվող ցեղերը սեմական լեզվաընտանիքին պատկանող քոչվոր անասնապահ ցեղեր են, որոնք դուրս գալով իրենց բնօրրանից՝ Արաբական թերակղզուց, աստիճանաբար (հատկապես մ.թ.ա. 12-ից 11-րդ դարերում) ողողեցին Բաբելոնը, Միջագետքը, Հրեաստանը, Ասորիքը և Փյունիկիան։ Նրանք Աքքադական արձանագրություններում հիշատակվում են <<արամե կամ ուրմե>> (քոչվոր) ընդհանուր անունով և մ.թ.ա. 1-ին հազարամյակին առանձնապես արամեացվեցին Ասորիքն ու Հյուսիսային Միջագետքը (նախկին Միտանի պետության տարածքները, որտեղ բնակվում էին Խուռիներ կամ Սուբարիներ կոչվող Հալդյան (Հայկյան) ցեղերին ազգակից ցեղախմբերը), հետագայում՝ մ.թ.ա. 11-ից 8-րդ դարերում այդ երկրամասերը նրանց անունով կոչվում էր Արամ կամ ընդհանրական՝ Արմի-Շուպրիա։ Այսինքն՝ Արամեացիների անվանումն ու ազգային պատկանելությունն ընդհանրական ոչ մի կապ չունի հայ ժողովրդի էթնոսի (բացառությամբ Սուբարիների) ծագման ու Արմեն կամ Արմյան անվանման հետ և լոկ անվանական նմանության շահարկում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դյակոնով Ի.Մ. Հայ ժողովրդի նախապատմությունը. Հայկական լեռնաշխարհի պատմությունը մ.թ.ա. 1500-մ.թ.ա. 500 թթ. Խուռիներ, լուվիացիներ, նախահայեր / Երեմյան Ս.Տ.. - Երևան։ Հայկական ԽՍՀ, 1968. - 266 էջ - 1000 օրինակ
- Ռեդգատ Ա.Ե. Հայերը. - Օքսֆորդ։ Բլաքվել, 1998. - 332 էջ. - ISBN 0-631-14372-6
- Շնիրելման Վ.Ա. Հիշատակի մարտիկներ։ Առասպելներ. քաղաքականությունը Անդրկովկասում / Ալաեվ Լ.Բ. - Մ.։ Ակադեմիական հրատարակություն, 2003. - 592 էջ - 2000 օրինակ - ISBN 5-94628-118-6
- Յակոբեան Ալեքսան, Հայ էթնոսի կազմաւորման ժամանակը եւ պատմա-մշակութային առանձնայատկութիւնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- ↑ Armenia: cradle of civilization by Lang, David Marshall. Publication date: 1970, Topics Armenia -- History. Publisher: London, Allen and Unwin. Collection: internetarchivebooks. Language: English. 3-320 p., 8 plates. 26 cm. Maps on lining papers. Bibliography: p. 297-307