Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չևապի (tɕɛv̞ǎːpi) կամ չևապչիչի (քնքշացված ձևույթը, tɕɛv̞ǎptʃitɕi, ћевапчићи), աղացած ու խորոված միս, քաբաբի մի տարատեսակը, որ ավանդաբար տարածված է Հարավարևելյան Եվրոպայի երկրներում՝ Բալկաններում։ Ազգային ուտեստ է համարվում Բոսնիա և Հերցեգովինայում[1], Ռումինիայում, Սերբիայում[2][3][4]։ Սովոր սննդատեսակ է նաև Խորվաթիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Կոսովայում, Սլովենիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Բուլղարիայում և Ավստրիայում։
Չևապին Բալկաններում սկսել են օգտագործել օսմանյան տիրապետության ժամանակներից։ Այն իրենից ներկայացնում է շիշ քյուֆթեի (Şiş köfte|köfte kebab) տարածաշրջանային տարատեսակներց մեկը։ Սովորաբար մատուցվում է հինգից տասը կտորներից բաղկացած բաժնով, ափսեում կամ պիթա, սոմուն տեսակի տափակ հացերի մեջ, կտրտված սոխով, թթվասերով, կայմակով, այվարով, ֆեթա պանրով, աղացած կարմիր պղպեղով ու աղով:Բոսնիական չևապին պատրաստվում է տավարի երկու տեսակ մսով, որը սովորաբար ոչ թե աղացվում է, այլ դանակով մանր կտրատվում, միախառնվում, կարճ ու հաստ ձողերի տեսք տրվում ու խորովվում։ Սերբական չևապչիչին պատրաստվում է կամ ոչխարի, գառան, տավարի, կամ էլ խոզի մսով և կամ վերոնշյալ մսատեսակների խառնուրդով։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|