[go: up one dir, main page]

Jump to content

Չոն Սոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոն Սոն
Ծնվել է1676[1][2][3][…]
Վախճանվել է1759[1][2][3][…]
Քաղաքացիություն Չոսոն
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներInwang jesaekdo?
Պաշտոնպալատական նկարիչ
 Jeong Seon Վիքիպահեստում

Չոն Սոն, հայտնի է նաև սխալ Ջոնս Սոն անունով (կոր정선, 1676[1][2][3][…] - 1759[1][2][3][…]), կորեացի նկարիչ, բնանկարիչ։

Չոն Սոնը եղել է հայտնի կորեացի նկարիչ, այն քչերից մեկը, որը հրաժարվել է Կորեայի համար նույնպես ավանդական գեղանկարչության չինական ոճի կանոններից։ Ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Չոն Սոնը հաճախ է հեռացել իր արվեստանոցից և նկարել է այն ամենը, ինչը շրջապատում գրավել է նրա ուշադրությունը։ Ստեղծագործության այդպիսի ոճը Չոն Սոնից փոխառել են ու ժառանգել կորեացի գեղանկարիչների ամբողջ սերունդներ, որոնք ստեղծագործել են ավելի ուշ՝ Չոսոն դինաստիայի օրոք։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոն Սոնը ծնվել է 1676 թվականին[4][5]։ Ի տարբերություն իր ժամանակի նկարիչների մեծամասնության՝ նա ծնվել է ոչ թե հարուստ ընտանիքում, այլ յանբանի աղքատ ընտանիքում[6]։ Նրա տաղանդը բացահայտել և բարձր են գնահատել հարևանները, որոնք եղել են ազնվականական տոհմի ներկայացուցիչներ։ Նրանք Չոն Սոնին ներկայացրել են թագավորական պալատում, որտեղ նա ստացել է պալատական նկարչի պաշտոն։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նկարչի մասին ասվում է, որ նա նկարել է ամեն օր ընդհուպ մինչև խոր ծերություն։ Չնայած նրա աշխատանքները պաշտոնապես վերագրվում են այսպես կոչված Հարավային դպրոցին, Չոն Սոնը ժամանակի ընթացքում կարողացել է ստեղծել իր սեփական, հատուկ նկարչական ոճը։

Չոն Սոնի աշակերտներից մեկը եղել է Սիմ Սա Ջոնը[7]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
  4. 안휘준 (June 2005). «Jeong Seon's Paintings of "The Eight Views of the Xiao and Xiang Rivers"». Art History Forum. 20: 7–48. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «겸재정선의 생애». Museum of Jeong seon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. Hwi-Joon, Ahn (June 2012). «A New Understanding of Jeong Seon (1676~1759) and his True-View Landscape Painting». The Korean Historical Review. 214: 1–30. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. TOWOOART. «심사정의세계». www.towooart.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.