[go: up one dir, main page]

Jump to content

Չարլզ Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Բրաուն
անգլ.՝ Charles Brockden Brown
Ծնվել էհունվարի 17, 1771(1771-01-17)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 22, 1810(1810-02-22)[1][2][3][…] (39 տարեկան)
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանArch Street Friends Meeting House Burial Ground[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, փաստաբան, լրագրող, պատմաբան և հրատարակիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱմուսինElizabeth Linn Brown?
Изображение автографа
 Charles Brockden Brown Վիքիպահեստում

Չարլզ Բրաուն (անգլ.՝ Charles Brockden Brown, հունվարի 17, 1771(1771-01-17)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - փետրվարի 22, 1810(1810-02-22)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հրապարակախոս և խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չ. Բրաունը

Չարլզ Բրոդկեն Բրաունը ծնվել է 1771 թվականի հունվարի 17-ին, Ֆիլադելֆիա քաղաքում։

Նախ սկսել է իրավաբանություն ուսումնասիրել, բայց շուտով որոշել է իր կյանքը նվիրել գրականությանը և 1793 թվականին հրատարակել է «Երկնքի ճանապարհորդություններ» («Sky Walks») վերնագրով հոդվածների ժողովածու[5]։

1799 թվականին Բրաունը հիմնել է «Monthly Magazine» ամսագիրը, որը գոյություն է ունեցել մոտ մեկ տարի, իսկ 1806 թվականին՝ «Amencan Register» պարբերականը, որի հինգ հատորները հրատարակել և խմբագրել է մինչև իր կյանքի վերջը[5]։

Իր առաջին` «Wieland, or the transformation» (1798) պատմվածքի մեջ նա պատկերել է սխալների պատկերը, որոնց կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդությունը։ Այս պատմվածքին հետևել են «Ormond», «Arthur Mervyn» և «Edgar Huntly» ստեղծագործությունները։

Իր գործերում Բրաունը սիրում էր պատկերել կյանքի ցնցող կողմը, բայց գրողի այս պատմությունների մեծ մասն արագորեն կորցրել են արդիականությունը[5]։

Նրա գործերի լիակատար ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1827 թվականին, Բոստոնում (հաջորդը լույս է տեսել 6 հատորով, Ֆիլադելֆիայում, 1857 թվականին)։

Չարլզ Բրոկդեն Բրաունը մահացել է 1810 թվականի փետրվարի 22-ին, իր հայրենի քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 «Броун, Чарльз Брокден». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Բրաուն» հոդվածին։