Չակա Կան կամ Խան (իրական անունը՝ Իվետտ Մարի Ստիվենս, մարտի 23, 1953(1953-03-23)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի վոլակիստ, երգերի հեղինակ։ Ծնվել է 1953 թվանակի մարտի 23-ին Հյուսիսային Չիկագոյի Իլլինոյս քաղաքում։ Նա իր կարիերան սկսել է 1965 թվանակին, երգելով տարբեր տեղացի ակումբային երգիչների երգեր, ինչպիսիք էին օրինակ՝ The Crystalettes, The Shades Of Black, Lock & Chain, Lyfe 'n Baby Huer & The Babysittes, և աշխատել է «Afro-Arts» թատրոնում։ 1972 թվականին նա անդամագրվեց «Ask Rufus» խմբում, որտեղ երգում էր ժամանակի հայտնի երգչուհի Պոլլետ Մակուլյամսը։ 1978-ին նա սկսեց իր սոլո կարիերան։ Նրա «I’m Every Woman» երգը զբաղեցրեց ամերիկյան ռիթմ և բլյուզային չաթի 1-ին հորիզոնականը, այնուհետև «What Cha 'Gonna Do For Me» (1981) և «Got To Be There» երգերը դարձան ամենավաճառվածը ամերիկյան շուկայում։ 1984-ին ձայնագրված «I Feel For You» երգը ոչ միայն ամերիկյան, այլև բրիտանական չաթերում զբաղեցրեց առաջատար դիրքեր։ Նրա ինքնակառավարման խորագրով ալբոմը դարձավ պլատինե, իսկ Չական արժանացավ «Grammy» մրցանակի՝ «Լավագույն ռիթմ և բլյուզ երգչուհի» անվանակարգում։ Այդ ամենի շնորհիվ նա ստացավ հնարավորություն համագործակցելու այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են օրինակ՝ Սթիվի Ուանդերը («Higher Love»), Դավիդ Բոուն («Underground»), Քվինսի Ջոնսը և Ռեյ Չարլզը («I’ll, Be Good To You»)։ Չական առաջինն էր, ով 2012 թվականի օգոստոսի 5-ին ելույթ ունեցավ Ռուսաստանի «СЕВЕР» համերգային դահլիճում։