Շարկի ծովածոց
Շարկի ծովածոց | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Արևմտյան Ավստրալիա |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Լիճ հոսող գետ | Gascoyne River? և Wooramel River? |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 578 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Շարկ ծովածոց (անգլ.՝ Shark Bay ՝ Շնաձկան ծովածոց), ծովածոց Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգի հյուսիսարևմտյան մասում՝ Պերթ քաղաքից մոտավորապես 650 կմ դեպի հյուսիս։
Ծովածոցն իրենից ներկայացնում է միջինը 10 մետր խորությամբ փոքր ծովածոց, որը բաժանում են դեպի Հնդկական օվկիանոս խորացող երկու թերակղզի։ Այսօր Շարկ ծովածոցը յուրաքանչյուր տարի գրավում է շուրջ 120 000 զբոսաշրջիկների։ 1991 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովածոցը հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Դիրկ Հարթոգը 1616 թվականին, որը այստեղ հասավ Բրաուվերի երթուղիով և դարձավ երկրորդ եվրոպացին Վիլեմ Յանսզոնից հետո, որ տեսավ և նկարագրեց անհայտ մայրցամաքի ափերը։ 1629 թվականին հոլանդացի ճանապարհորդ Ֆրանկոյս Պելսարտը ծոցի ափերը նկարագրեց որպես անկյանք ու տխուր տեղ։
Իր անունը ծովածոցը ստացել է 17-րդ դարի վերջերին, երբ կապիտան Ուիլյամ Դամփիրի հրամանատարության ներքո անգլիական նավը հասավ Ավստրալիայի արևմտյան ափերին և կանգ առավ ծոցում։ Մոտավորապես այդ ժամանակ Դամփիրը քարտեզագրեց ծոցի ափերի ուրվագիծը։ Վարկածներից մեկի համաձայն, իր անունը Շնաձկան ծովածոցը ստացել է այն պատճառով, որ Դամփիրի նավաստիները հսկա շնաձուկ էին բռնել, որն էլ սնունդ էր դարձել քաղցահար անձնակազմի համար[1]։ Այլ՝ առավել տարածված վարկածի համաձայն՝ ծովածոցն իր անունը ստացել է այստեղի ջրերում ավելի քան տասը տեսակի շնաձկներ լինելու պատճառով, այդ թվում՝ վագրային շնաձուկը[2]։
Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին ծովածոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես յուրահատուկ էկոհամակարգ։ Էկոհամակարգի հիմքն են ջրիմուռները, որոնք ծածկում են ծովածոցի հատակն ավելի քան 4000 կմ2։ Նրանցում ապաստան է գտնում պլանկտոնը, որը բաղկացած է ծովախեցգետիններից և մանր ձկներից։ Ջրիմուռները դյուգոնգների հիմնական սնունդն է, որոնց այստեղ հաշվվում է շուրջ 10 հազար։ Շարկ ծովածոցը դյուգոնգների խոշորագույններից բնակավայրն է աշխարհում։ Ծոցում հանդիպում են շշաքիթ դելֆինները, որոնք գրավում են ամբողջ աշխարհի կենսաբաններին։ Ծոցի ամենահարավային մասում է գտնվում գերաղի ծանծաղ Համելին Փուլ փոքրիկ ծովածոցը՝ սթրոմատոլիթների աշխարհի խոշորագույն վայրը։ Ամենահին սթրոմատոլիթների հանածոներն ունեն մոտ 3 մլրդ տարի տարիքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Вокруг Света | Журнал | Баловни Шарк-Бея
- ↑ http://australiatour.su(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարկի ծովածոց» հոդվածին։ |
|