Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերլոկ (այլ կիրառումներ)
Շերլոկ |
---|
|
Ժանր | քրեական հեռուստասերիալ, դետեկտիվ հեռուստասերիալ, հեռուստադրամա, թրիլլեր հեռուստասերիալ, սիրավեպ և դրամա |
---|
Ստեղծող | Ստիվեն Մոֆաթ և Մարկ Գեթիս |
---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
---|
Հիմք | Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
---|
Լեզու | անգլերեն[1] |
---|
Ռեժիսոր | Էյրոս Լին, Ռեյչել Թալալեյ, Nick Hurran? և Փոլ ՄաքԳիգան |
---|
Գլխավոր դերերում | Ռուպերտ Գրեյվս, Լուիզա Բրիլի, Մարկ Գեթիս, Vinette Robinson?, Զոի Թելֆորդ, Էնդրյու Սքոթ, Լարա Փուլվեր, Բենեդիկտ Քամբերբեչ, Մարտին Ֆրիմեն, Ունա Սթաբս, Ամանդա Աբինգդոն, Ջոնաթան Արիս և Janice Acquah? |
---|
Պրոդյուսեր | Սյու Վերչյու |
---|
Սցենարիստ | Մարկ Գեթիս |
---|
Երաժշտություն | Դևիդ Առնոլդ |
---|
Պատմվածքի վայր | Լոնդոն |
---|
Գեղարվեստական աշխարհ | Sherlock Holmes universe? |
---|
Նկարահանման վայր | Լոնդոն |
---|
Եթերաշրջանների քանակ | 4 |
---|
Սերիաների քանակ | 13 |
---|
Էկրաններին է | հուլիսի 25, 2010[1]-ից հունվարի 15, 2017[2]-ը |
---|
Հեռուստաալիք | BBC One |
---|
Ընկերություն | BBC |
---|
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
---|
Պատկերի ձևաչափ | 16:9 |
---|
Պարգևներ | |
---|
Առաջադրում | Primetime Emmy Award for Outstanding Cinematography for a Miniseries or Movie?, «Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, Primetime Emmy Award for Outstanding Made for Television Movie?, Primetime Emmy Award for Outstanding Costumes for a Miniseries, Movie or a Special?, «Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար, Primetime Emmy Award for Outstanding Casting for a Miniseries, Movie, or a Special?, Փրայմթայմ Էմմի մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական հաղորդման լավագույն ռեժիսուրայի համար, Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար, Primetime Emmy Award for Outstanding Cinematography for a Miniseries or Movie?, Primetime Emmy Award for Outstanding Costumes for a Miniseries, Movie or a Special?, Satellite Award for Best Miniseries or Television Film?, TCA մրցանակ՝ ֆիլմերում, հեռուստասերիալներում կամ վավերագրական ֆիլմերում ունեցած մեծ ձեռքբերումների համար, «Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար, Primetime Emmy Award for Outstanding Casting for a Miniseries, Movie, or a Special?, Primetime Emmy Award for Outstanding Miniseries or Movie?, Փրայմթայմ Էմմի մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական հաղորդման լավագույն ռեժիսուրայի համար, «Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար, Բրիտանական ակադեմիայի հեռուստամրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին, TCA մրցանակ՝ ֆիլմերում, հեռուստասերիալներում կամ վավերագրական ֆիլմերում ունեցած մեծ ձեռքբերումների համար, Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ դրամատիկական լավագույն սերիալի համար, Բրիտանական հեռուստատեսային ակադեմիայի պարգև լավագույն դերասանին, Բրիտանական ակադեմիայի հեռուստամրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար և Satellite Award for Best Miniseries? |
---|
Կարգավիճակ | Ընթացիկ |
---|
Պաշտոնական կայքէջ |
Շերլոկ (անգլ.՝ Sherlock), անգլիական Hartswood Films ընկերության հեռուստանովել՝ նկարահանված BBC Wales-ի համար։ Սյուժեն հիմնված է սըր Արթուր Կոնան Դոյլի՝ հետախույզ Շերլոք Հոլմսին նվիրված ստեղծագործությունների վրա, սակայն գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ 2009 թվականին պատվիրվեց չցուցադրված, փորձնական էպիզոդ, իսկ 2010 թվականի հուլիսին և օգոստոսին BBC One և BBC HD հեռուսատաալիքներով ցուցադրվեցին առաջին եթերաշրջանի երեք իննսունրոպեանոց էպիզոդներ։ Երկրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2012 թվականի հունվարին, իսկ երրորդը՝ 2014 թվականին՝ 2013 թվականին դեկտեմբերի 25-ին BBC One հեռուստաալիքով մինի-սերիաների ցուցադրումով։ 2014 թվականի հունվարի 8-ին Սթիվեն Մոֆֆաթը հաստատեց, որ հեռուստանովելը երկարաձգված է չորրորդ և հինգերորդ եթերաշրջանով[3], և հույս հայտնեց, որ նոր էպիզոդները հնարավոր կլինի ավելի արագ պատրաստել, քան ավանդական դարձած 2 տարիները[4]։
Հեռուստանովելի հեղինակներն են Մարկ Գեթիսը և Սթիվեն Մոֆֆատը, որոնք հայտնի են «Դոկտոր Ով» և «Ջեքիլ» հեռուստանովելներով, իսկ Շերլոք Հոլմսի և դոկտոր Ջոն Վաթսոնի դերերը կատարում են համապատասխանաբար Բենեդիկտ Քամբերբեչը և Մարտին Ֆրիմենը։ Նկարահանումները տեղի են ունենում հիմնականում Լոնդոնում և Քարդիֆում։ Երեք եթերաշրջանների արդյունքներով հեռուստանովելը ստացել է դրական արձագանքներ, և ներկայացված է եղել մի քանի մրցանակների։ 2011 թվականին «Շերլոկը» դարձավ հեռուստատեսային BAFTA մրցանակակիր՝ «Լավագույն դրամատիկական հեռուստանովել» անվանակարգում[5]։
Հեռուստանովելը Արթուր Կոնան Դոյլի՝ խուզարկու Շերլոկ Հոլմսի և նրա գործընկեր Ջոն Վաթսոնի մասին պատմող ստեղծագործությունների ազատ ադապտացիա է։ Գործողությունները 19-րդ դարից տեղափոխված են 21-րդ դար. խորհրդատու խուզարկու Շերլոկ Հոլմսը բնակարանի կենակից փնտրելիս ընկերոջ օգնությամբ ծանոթանում է Ջոն Վաթսոնի հետ, որը Աֆղանստանից վերադարձած ռազմական բժիշկ է։ Շերլոկն անմիջապես տպավորում է Վաթսոնին՝ պատմում է վերջինիս իր իսկ մասին. այն մասին, որ ծառայել է Աֆղանստանում, և որ ոտքի ցավը փսիխոմատիկ բնույթ ունի։ Նրանք բնակություն են հաստատում Բեյքեր սթրիթ համար 221 տանը՝ ծեր տանտիկին Հադսոնի մոտ։ Շերլոկը և Ջոնը միասին օգնում են Սքոթլանդ-Յարդին բարդ գործերը բացահայտելու գործում՝ օգտագործելով դիտման, վերլուծության, բացառման մեթոդները, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպիսիք են համացանցն ու բջջային հեռախոսները։