[go: up one dir, main page]

Jump to content

Շեյ Միտչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյ Միտչել
Ծնվել էապրիլի 10, 1987(1987-04-10) (37 տարեկան)
ԾննդավայրՄիսիսոգա, Օնտարիո, Կանադա
ԿրթությունRockridge Secondary School?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, յություբեր, կինոդերասանուհի և ձեռնարկատեր
ԸնտրանիՀմայիչ խաբեբաները, Դու, Dollface?, Անտանելի տիկնայք և The Possession of Hannah Grace?
Համատեղ ապրող(ներ)Matte Babel?[1]
Երեխա(ներ)Atlas Babel? և Rome Babel?
shaymitchell.com

Շեննոն Էշլի (Շեյ) Միտչել (անգլ.՝ Shannon Ashley 'Shay' Mitchell, ապրիլի 10, 1987(1987-04-10), Միսիսոգա, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի և մոդել։ Շեյն ունի ֆիլիպինական, իռլանդական և շոտլանդական արմատներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյ Միտչելը ծնվել է Միսիսսոգա (Կանադա) քաղաքում 1987 թվականի ապրիլի 10-ին, իռլանդացու և ֆիլիպինուհու ընտանիքում։ Մանկության տարիներից նա հետաքրքություն էր դրսևորում դերասանական արվեստի նկատմամբ։ 5 տարեկանում նա սկսեց հաճախել պարի, իսկ ավելի ուշ դասնկերների հետ մասնակցեց այլ պարային դպրեցների հետ մրցույթի։

Երբ Շենոնը 10 տարեկան էր, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Վանկուվեր (Բրիտանական Կոլումբիա)։ Տեղափոխվելուց մեկ տարի չանցած նա մասնակցեց աղջիկների միջև կազմակերպած միջազգային մոդելային գործակալության կողմից կազմակերպված քասթինգում և դարձավ հաղթողներից մեկը։ Այսպես սկսեց նրա հաջող մոդելային կարիերան։ Նա աշխատում էր շատ ընկերություններում և տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Բանգկոկը, Հոնկոնգը և Բարսելոնան։ Միտչելի նկարները հայտնվեցին Maxim ամսագրում «օրվա աղջիկ»[2] բաժնում օնլայն տարբերակով, իսկ 2011 թվականին նա դարձավ Pantene[3] բռենդի նոր շարքի ապրանքների դեմքը։

Այնուհետև վերադառնալով Տորոնտո նա սկսեց հաճախել դերասանական վարպետության դասերի։ 2009 թվականին նա հայտնվեց «Դեգրասի։ Հաջորդ սերունդ» երիտասարդական սերիալում՝ մոդելի դերում։ Հաջորդ տարի նա նկարահանվեց մի շարք դրվագներում դիսնեյան սերիալ «Իրական Արոն Սթոուն» Այրին Ուոբբերի դերում։ Ինչպես նաև նա նկարահանվեց հայտնի երգիչ Շոն Փոլի «Hold my hand» երգի տեսահոլովակում, որը հայտնվեց «Նորեկ ոստիկանները»՝ ABC հեռուստասերիալներից մեկում։

Իսկական հանրաճանաչությունը Միտչելին եկավ նրանից հետո, երբ նրան հաջողվեց ստանալ «Հմայիչ խաբեբաները» սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Էմիլի Ֆիլդսի դերը, որը լույս տեսավ 2010 թվականին հունիսի 8-ին ABC Family հեռուստաալիքով։ Հայտնիության հետ մեկտեղ Միտչելին սկսեցին հրավիրել հեռուստաշոուների և հաղորդումների։ Մասնավորապես 2010 թվականանին նա ներկայացնում էր Teen Choice Awards-ի մրցանակաբաշխության դափնեկիրներին, իսկ 2011 թվականին մասնակցեց «Ամանորյա երեկույթ 2011» երաժշտական հեռուստաշոուին, եղել է Мо'Ник հեռուստաշոուի հյուրը և կանադական հեռուստաալիք MuchMusic-ում հանձնեց երաժշտական մրցանակներ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ հայերեն անվանում բնագիր անվանում դեր
2009 Դեգրասի։ Հաջորդ սերունդը Degrassi: The Next Generation մոդել
2010 Նորեկ ոստիկանները Rookie Blue սիրունիկ աղջիկ
2010 Իրական Արոն Սթոուն Aaron Stone Այրինա Ուեբբեր
2010 Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Էմիլի Ֆիլդս
2012 Երգչախումբ Glee աղջիկ դեղին ժակետով
2013 Անհապաղ մեղավորները Immediately Afterlife Մարիսսա

Մրցանակներ և մրցանակաբաշխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երիտասարդ Հոլլիվուդ 2011 - լավագույն դերասանական խումբ («Հմայիչ խաբեբաները», համատեղ Տրոյան Բելլիսարիոի, Լյուսի Խեյլի և Էշլի Բենսոնի հետ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://people.com/tv/who-is-matte-babel-shay-mitchell-boyfriend/
  2. Шей Митчелл в журнале Maxim(չաշխատող հղում) (անգլ.)
  3. «Pantene Pro-V Announces Actress Shay Mitchell as New Spokeperson for the Nature Fusion Collection» (անգլերեն). Reuters. 2011 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյ Միտչել» հոդվածին։