[go: up one dir, main page]

Jump to content

Նորա Իստրեֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորա Իստրեֆի
Բնօրինակ անունալբ․՝ Nora Istrefi
Ծնվել էմարտի 25, 1986(1986-03-25) (38 տարեկան)
Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Կոսովո և  Ալբանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Nora Istrefi Վիքիպահեստում

Նորա Իստրեֆի (ալբ․՝ Nora Istrefi, մարտի 25, 1986(1986-03-25), Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կոսովացի փոփ երգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա Իստրեֆին ծնվել է 1986 թվականի մարտի 25-ին Պրիշտինա քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության՝ ներկայիս Կոսովոյի մեջ։ Հայրը՝ Նեզիր Իստրեֆին, կինոօպերատոր էր։ Մայրը՝ Սյուզանա Թահիրսյուլյան, կոսովացի երգչուհի է․ հայտնի էր 1980-90-ական թվականներին։

Ունի երկու քույր՝ Նիտան՝ աշխատում է որպես ոճաբան, և Էռան՝ Ալբանիայի և Կոսովոյի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Իստրեֆին իր մասնագիտական գործունեությունը սկսել է 18 տարեկանում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա Իստրեֆիի երաժշտական գործունեությունը սկսվել է 2003 թվականին, երբ հայտնվել է Կոսովոյի ռադիոյում և հեռուստատեսությունում։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Ëngjëll: 2006 թվականին նա «Nuk mundem» երգով գրավել է ալբանական «Top Fest» երաժշտական մրցույթի երրորդ տեղը։ Այնուհետև Իստրեֆին թողարկել է մի քանի հիթ, այդ թվում՝ «Dy shokë» (2010), «Une e di» (feat. Ermal Feyzulahu, 2011) և «As ni zo» (feat. Mc Kresha 2011):

2010 թվականին Լինդիտա Հալիմիի և Big D.-ի հետ «All Mine» երգով մասնակցել է ալբանական երաժշտական Kënga Magjike մրցույթին, բայց որակազրկվել են։ 2012 թվականի փետրվարին թողարկել է «S'ki me ik» սինգլի երաժշտական տեսահոլովակը[1][2]։ Նույն թվականի հուլիսին թողարկվել է նրա «Gangsta» թրեքը։

2013 թվականի ամռանը Իստրեֆին երգչուհի Գենայի հետ թողարկել է «Le Mama» երգը։ Ստեղծագործությունը «Assou Mama» երգի մասնակի գրագողություն էր[3]։ 2013 թվականի նոյեմբերին կրկին մասնակցել է Kënga Magjike մրցույթին՝ ներկայացնելով «I jemi je» երգը[4]։ Այնուամենայնիվ, մրցույթից առաջ կարողացել է հաշտվել այն կազմակերպիչների հետ, որոնք չեղյալ էին հայտարարել 2010 թվականին սահմանված որակազրկումը[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա Իստրեֆին 2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է Ռոբերտ Բերիշայի հետ։ 2015 թվականի գարնանը զույգը ունեցել է դուստր՝ Ռենեն[6][7]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005։ Engjëll
  • 2006։ Opium
  • 2008։ Another World

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nora Istrefi - Ski me ik (officiell video)
  2. S'ki Me Ik nga Nora Istrefi
  3. «Nora Istrefi: "Le Mama" nuk është vjedhur – VIDEO». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  4. Нора Istrefi - "I jemi je" Արխիվացված 2013-12-03 Wayback Machine kengamagjike.ком
  5. «Nora Falet Nga Arditi Për Të Qenë Pjesë E Kënga Magjike». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  6. «NORA-ISTREFI:-Jeta-intime-me-Robertin». vip.shqiperia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Fejohet Nora Istrefi me Robertin - Lajme nga Ulqini». Lajme nga Ulqini. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորա Իստրեֆի» հոդվածին։