[go: up one dir, main page]

Jump to content

Նիքրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիքրոմ, [նի(կել) և քրոմ], քրոմնիկելային համաձուլվածք [65–80% նիկել, 15–30% քրոմ, երբեմն՝ սիլիցիում (մինչև 1,5%), ալյումին (մինչև 3,5%) և այլ տարրեր պարունակող], որը բնութագրվում է բարձր կրակակայունությամբ և տեսակարար էլեկտրական դիմադրությամբ։ Կիրառվում է էլեկտրական վառարանների և սարքերի տաքացնող տարրեր պատրաստելու համար։ Աշխատանքային առավելագույն ջերմաստիճանը՝ ~1200°C։ Թողարկվում են նաև նիքրոմի տիպի համաձուլվածքներ, որոնցում նիկելի մի մասը (20% և ավելի) փոխարինված է երկաթով (ֆեռոնիքրոմներ)։

Ֆիզիկական հատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էլեկտրական դիմադրողականություն - 1,05-1,4 Օհմ· մմ²/մ (կախված խառնուրդի դասից);
  • դիմադրության ջերմաստիճանի գործակից -
  • խտությունը - 8200-8500 կգ/մ³;
  • հալման կետ - 1100-1400 °C;
  • աշխատանքային ջերմաստիճանը - 800-1100 °C;
  • տեսակարար ջերմունակություն - 450 Ջ/(կգ Կ) 25 °C-ում;
  • ձգման դեպքում ամրության սահմանը - 0,65-0,70 ԳՊա;
  • ջերմահաղորդունակության գործակիցը - 11.3 վտ/(մ·Կ);
  • գծային ջերմային ընդարձակման գործակիցը՝ ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 308