[go: up one dir, main page]

Jump to content

Նիոր

46°19′33″ հս․. լ. 0°27′38″ ամ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նիոր
ֆր.՝ Niort[1]
օքս.՝ Niòrt
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Niort-Est?, canton of Niort-Nord?, canton of Niort-Ouest?, Դյու-Սևր և arrondissement of Niort?
Մակերես68,2 կմ²
ԲԾՄ28 մետր, 2 մետր, 77 մետր
Բնակչություն59 309 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ79000[3]
Պաշտոնական կայքvivre-a-niort.com(ֆր.)
Նիոր (Ֆրանսիա)##
Նիոր (Ֆրանսիա)

Նիոր (ֆր.՝ Niort. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ) ; Poitevin : Niàu ; օքս.՝ Niòrt  ; լատին․՝ Novioritum ), քաղաք և համայնք Ֆրանսիայի արևմուտքում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Դյո-Սևր դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։

2017 թվականի տվյալներով Նիորի բնակչության թվաքանակը եղել է 58.707, իսկ քաղաքային տարածքում ապրողների թիվը 177 հազարից ավելի է[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Սևր Նիորտեզ գետի ափին և հանդիսանում է բոխու մշակման կենտրոն։ Նիորի մոտ՝ Մեզոնեում է գտնվում է Ֆրանսիայի ամենաբարձր ռադիոկայմերից մեկը (բարձրությունը՝ 330 մետր)։

Նիորն TGV երթուղու վրա ունի երկաթուղային կայարան, որն ընկած է Փարիզի և Լա Ռոշելի միջև։ Այդտեղից TGV-ով ուղիղ մինչև Փարիզի Մոնպառնաս կայարան տևում է 2 ժամ 15 րոպե։ Նիորը ավտոմայրուղային հանգույց է, որը կապված է Փարիզի և Բորդոյի հետ A10 մայրուղով, Նանտի հետ՝ A83-ով և Լա Ռոշելի հետ՝ N11-ով։ Այն անվճար զանգվածային տրանսպորտ տրամադրող ֆրանսիական ամենամեծ քաղաքն է[6]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված աղյուսակում և գծապատկերում ներկայացված բնակչության տվյալները վերաբերում են հենց Նիոր համայնքին՝ տվյալ տարիների իր աշխարհագրությամբ։ այդ համայնքը կլանել է նախկին Սոշե կոմունան 1964 թվականին, Սենտ Պեզենը՝ 1965 թվականին, Սեն Ֆլորանը՝ 1968 թվականին և Սեն Լիգուերը՝ 1971 թվականին։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 11 515—    
1800 15 028+3.88%
1806 15 066+0.04%
1821 15 499+0.19%
1831 17 000+0.93%
1836 18 197+1.37%
1841 18 739+0.59%
1846 18 604−0.14%
1851 18 727+0.13%
1856 20 037+1.36%
1861 20 831+0.78%
1866 20 775−0.05%
1872 21 344+0.45%
1876 20 923−0.50%
1881 22 254+1.24%
1886 23 015+0.67%
1891 23 225+0.18%
1896 23 674+0.38%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 23 897+0.19%
1906 23 329−0.48%
1911 23 775+0.38%
1921 23 559−0.09%
1926 25 721+1.77%
1931 25 935+0.17%
1936 27 830+1.42%
1946 32 752+1.64%
1954 33 167+0.16%
1962 37 512+1.55%
1968 48 469+4.36%
1975 62 267+3.64%
1982 58 203−0.96%
1990 57 012−0.26%
1999 56 663−0.07%
2007 58 576+0.42%
2012 57 607−0.33%
2017 58 707+0.38%
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիորը փոխադարձ ապահովագրության և բանկային ընկերությունների ֆրանսիական մայրաքաղաքն է, որտեղ տեղակայված են MAAF-ի, MAIF-ի, MACIF-ի, SMACL-ի կենտրոնական գրասենյակները և ազգային փոխադարձ այնպիսի ընկերությունների տարածաշրջանային մասնաճյուղերը, ինչպիսիք են Groupama-ն, Banque Populaire-ը։ Նիորը Ֆրանսիայի հիմնական ֆինանսական կենտրոններից է (չորրորդ տեղում է Փարիզից, Լիոնից և Լիլից հետո)։ Քաղաքում արդյունաբերության հիմնական ճյուղերն են քիմիան և օդագնացային արտադրանքի թողարկումը։

Նիորը նաև խոշոր վարչական և առևտրային կենտրոն է։ Քաղաքում առնվազն 13-րդ դարից ծածկված շուկա է եղել[9]։ Ներկայիս Halles de Niort-ը, որը պողպատե և ապակե տաղավար է թաղածածկ քարե հիմքով շենքի վերևում, բացվել է 1871 թվականին և 1987 թվականին ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիորը հետևյալ մարդկանց ծննդավայրն է.

  • Միքայել Բրյունե, ֆուտբոլիստ
  • Օլիվեր Սար, բասկետբոլիստ
  • Աշիլ-Ֆելիքս Մոնտոբրի (1826–98), տենոր երգիչ՝ կապված օպերա-կոմիկի և օպերետի հետ։
  • Գաստոն Շերաու (1872–1937), գրող, Գոնկուրյան ակադեմիայի անդամ
  • Օրելիեն Կապուե, ֆուտբոլիստ
  • Էթյեն Կապուե, ֆուտբոլիստ
  • Ֆրանսուազա դ'Օբինյե, մարկիզուհի դը Մենտենոն (1635–1719), Լյուդովիկոս XIV- ի երկրորդ կինը
  • Անրի-Ժորժ Կլուզո (1904–1977), կինոռեժիսոր
  • Պոլ Կոլոմպ (1885–1943), ֆրանսիացի հելլենիստ և պապիրոլոգ
  • Ժուլիեն Ն'Դա, ֆուտբոլիստ
  • Լուի-Մարսելին, մարկիզ դը Ֆոնտան (1757–1821), բանաստեղծ և քաղաքական գործիչ
  • Մամադու Կամարա, ֆուտբոլիստ
  • Պասկալ Դեպիերի (ծնվ. 1967), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Իզաբել Դրյուե (ծն. 1979), մեցցո-սոպրանո
  • Միքայել Ժամ (ծնվ. 1976), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
  • Ժակ Անտուան Մարի դը Լինյեր և Բրեմոն (Սանտյագո Անտոնիո Մարիա դե Լինյեր և Բրեմոնդ) (1753–1810), իսպանական փոխարքա Ռիո դե լա Պլատայում։
  • Ժան Սովաժ (1901–1950), պատմաբան և արևելագետ
  • Ֆիլիպ Սուշար (ծնվ. 1979), ֆուտբոլիստ
  • Մաթյո Թեքսիե (ծնված 1981 թ.), ֆուտբոլիստ

Գեղարվեստական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիորը ներկայացված է կամ հիշատակված է հետևյալ գեղարվեստական ստեղծագործություններում.

Ֆուտբոլային թիմը Chamois Niortais-ն է, որը հանդես է գալիս Լիգա 2- ում՝ ֆրանսիական ֆուտբոլի երկրորդ լիգայում։ Ռեգբիի Stade Niortais թիմը 2009 թվականին նշել է իր 100-ամյակը։ Քաղաքում գործում է նաև ASN Niort պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբը։ Թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի բասկետբոլի երկրորդ լիգայում։ Թիմը 2021 թվականին նշել է իր 100-ամյակը։

Նիորի հին պահեստարանը

Ավագ կամ միջնակարգ դպրոցներ[10]՝

Գործում է նաև Pôle universitaire de Niort հետբուհական հաստատությունը[11]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիորի քույր քաղաքներն են՝

Նիոր (1981–2010 averages)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.0
(62.6)
22.1
(71.8)
25.5
(77.9)
29.8
(85.6)
32.3
(90.1)
38.0
(100.4)
38.1
(100.6)
40.1
(104.2)
35.7
(96.3)
30.0
(86)
22.9
(73.2)
19.2
(66.6)
40.1
(104.2)
Միջին բարձր °C (°F) 8.5
(47.3)
10.0
(50)
13.4
(56.1)
16.0
(60.8)
20.0
(68)
23.7
(74.7)
26.1
(79)
26.1
(79)
22.9
(73.2)
18.0
(64.4)
12.2
(54)
8.9
(48)
17.2
(63)
Միջին ցածր °C (°F) 2.4
(36.3)
2.3
(36.1)
4.0
(39.2)
5.7
(42.3)
9.4
(48.9)
12.4
(54.3)
14.3
(57.7)
14.0
(57.2)
11.6
(52.9)
9.3
(48.7)
5.1
(41.2)
2.9
(37.2)
7.8
(46)
Ռեկորդային ցածր °C (°F) −16.0
(3.2)
−13.3
(8.1)
−10.7
(12.7)
−4.8
(23.4)
−1.6
(29.1)
3.1
(37.6)
5.1
(41.2)
4.4
(39.9)
2.5
(36.5)
−3.3
(26.1)
−7.0
(19.4)
−10.5
(13.1)
−16.0
(3.2)
Տեղումներ մմ (դյույմ) 84.4
(3.323)
66.1
(2.602)
63.8
(2.512)
71.3
(2.807)
69.9
(2.752)
59.2
(2.331)
55.5
(2.185)
50.3
(1.98)
60.5
(2.382)
96.8
(3.811)
93.2
(3.669)
96.2
(3.787)
867.2
(34.142)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.3 9.9 10.4 10.6 11.2 8.0 7.4 6.5 7.7 11.5 11.9 12.3 119.6
Միջին ամսական արևային ժամ 78.0 106.0 157.7 180.1 215.0 243.2 251.0 247.5 203.2 133.0 90.2 75.4 1980,3
աղբյուր: Meteo France[12][13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Répertoire national des élus: les maires» (ֆրանսերեն). data.gouv.fr, Plateforme ouverte des données publiques françaises. 2022 թ․ սեպտեմբերի 13.
  5. Comparateur de territoire Aire d'attraction des villes 2020 de Niort (063), INSEE
  6. «Niort devient la plus grosse agglomération à proposer la gratuité des transports en commun». lemonde.fr. 2017 թ․ սեպտեմբերի 1.
  7. Cassini-Ehess|25044|Niort
  8. Population en historique depuis 1968, INSEE
  9. Le Roux, Xavier (2021 թ․ հուլիսի 16). «Les Halles de Niort célèbrent leurs 150 ans en cette année 2021». lanouvellerepublique.fr (French). La Nouvelle République du Centre-Ouest. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Enseignement secondaire». Municipality of Niort. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «Enseignement supérieur». Municipality of Niort. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. «Données climatiques de la station de Niort» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Climat Poitou-Charentes» (French). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիոր» հոդվածին։