Նինոչկա
Նինոչկա անգլ.՝ Ninotchka | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 1939 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էռնստ Լյուբիչ[1] |
Պրոդյուսեր | Էռնստ Լյուբիչ և Սիդնի Ֆրանկլին |
Սցենարի հեղինակ | Բիլլի Ուայլդեր, Walter Reisch?, Չարլզ Բրեքեթ և Melchior Lengyel? |
Դերակատարներ | Գրետա Գարբո, Բելա Լուգոշի, Մելվին Դուգլաս, Ina Claire?, Զիգ Ռուման, Էռնստ Լյուբիչ, Ֆելիքս Բրեսարտ, Ռոլֆ Սիդան, Ալեքսանդր Գրանախ, Արմանդ Կալից, Դորոթի Ադամս, George Tobias?, Գրեգորի Գայե, Լորենս Գրանտ, Մերի Ֆորբս, Richard Carle?, Tamara Shayne?, Ֆրենկ Ռեյխեր[2], Բես Ֆլաուերս[2], Ուիլյամ Իրվինգ[2], Peggy Moran?[2], Վոլֆգանգ Ցիլցեր[2], Էլինոր Վանդերվեյեր[2] և Էդվին Մաքսվել |
Օպերատոր | Ուիլյամ Դենիելս |
Երաժշտություն | Werner R. Heymann? |
Մոնտաժ | Ջին Ռուջերո |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 110 րոպե |
Ninotchka (film) Վիքիպահեստում |
Նինոչկա (անգլ.՝ Ninotchka), Էրնստ Լյուբիչի ռոմանտիկ կինոկատակերգությունը, որի գլխավոր դերերում են Գրետա Գարբոն և Մելվին Դուգլասը։ Ֆիլմը թողարկվել է «Գարբոն ծիծաղում է» կարգախոսով և դարձել է դերասանուհու առաջին լիարժեք կատակերգական կինոնկարն ու նրա նախավերջին հայտնվելը կինոէկրանին։
Սցենարի հեղինակները Բիլլի Ուայլդերը, Չարլ Բրեքթոնն ու Վալտեր Ռայշն են[3]` ըստ Մելխիոր Լենգելի պատմվածքի։
Ֆիլմը թողարկվել է Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերության կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային երեք էմիսարներ` Իրանովը, Բուլյանովը և Կոպալսկին, կուսակցության հանձնարարությամբ ժամանում են Փարիզ` վաճառելու ազնվականությունից առգրաված թանկարժեք իրեր։ Նրանց մոտ են գտնվում զարդարանքներ, որոնք մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը պատկանել են իշխանուհի Սվանային, որն ուզում է դրանք հետ գնել մինչև վաճառքի կայանալը, և էմիսարների մոտ որպես միջնորդ է ուղարկում իր սիրեկանին` կոմս Լեոն դ'Ալգինուին։ Լեոնը խորհրդային պատվիրակներին ծանոթացնում է կապիտալիստական աշխարհի բարիքներին, նրանք արագ տրվում են գայթակղությանն ու իրենց առաջադրանքը կատարելու փոխարեն զվարճանում են։ Այդ ժամանակ Խորհուրդները Փարիզ են ուղարկում կուսակցության աշխատակցուհի Նինա Յակուշովային` հանձնարարելով նրան ավարտել գործն ու հայրենիք վերադարձնել երեք անպիտաններին։ Նախ Նինոչկան կոշտ ու համառ է` Լեոնին և փարիզյան գայթակղություններին դիմակայելիս, սակայն կոմսը սիրահարվում է նրան, և նա աստիճանաբար սկսում է փոխադարձել նրա զգացմունքները...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրետա Գարբո` Նինա Յակուշովա
- Մելվին Դուգլաս` կոմս Լեոն դ’Ալգու
- Ինա Քլեր` Սվանա մեծ իշխանուհի
- Զիգ Ռուման` Իրանով
- Ֆելիքս Բեսար` Բուլյանով
- Ալեքսանդր Գրանաչ` Կոպալսկի
- Բելա Լուգոշի` Ռազինին
- Գրիգորի Գե` Ռակոնին
- Թամարա Շեյն` Աննա
- Ռոլֆե Սեդան` հյուրանոցի կառավարիչ
- Էդվին Մաքսվել` Մերսյե
- Ռիչարդ Կառլ` Գաստոն
- Ջորջ Թոբիաս` վիզային ռուս պաշտոնյա
- Չարլզ Ժյուդելս` սրճարանի սեփականատեր
- Էդվին Ստենլի` խորհրդային իրավաբան
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին «Նինոչկա» ֆիլմը չորս անվանակարգերում առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն ֆիլմ, լավագույն դերասահանուհի (Գրետա Գարբո), լավագույն օրիգինալ պատմություն և լավագույն սցենար։ Ընդգրկվել է Դասական ֆիլմերի ազգային ռեեստր։ 200 թվականին ֆիլմը 52-րդ տեղն է գրավել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին թողարկումից հետո Նյու Յորք Թայմսի կինոքննադատ Ֆրենկ Նյուջենթը գովաբանել է այն. «Կատակերգություն, որում հանդես են գալիս պարոն Դուգլասը, Ինա Կլերը և Սիգ Ռումանը, Ֆելիքս Բրեսսարն ու Ալեքսանդր Գրանախը, շնորհիվ Վալդեր Ռայշի, Չարլզ Բրեքեթի և Բիլլի ուայլդերի` խորամանկորեն գրած սցենարի, հիանալի է ստացվել։ Ստալինին, կրկնում ենք, սա դուր չի գա, սակայն, եթե ձեր ճաշակը չափազանց մոտ չէ կուսակցական գծին, մենք կարծում ենք, որ դուք այն անսահման կհավանեք»[4]։
2000 թվականին կինոքննադատ Դենիս Շվարցը քննարկել է ֆիլմի հումորը. «Գարբոյի մտքերն իրենց մեջ քաղաքական խորամանկ կատակներ ունեն, օրինակ. «Զանգվածային վերջին գործընթացները մեծ հաջողությամբ են անցել։ Ռուսներն ավելի քիչ կլինեն, փոխարենը` ավելի լավը», կան նաև խորհրդային չհաջողված հինգամյակը ծաղրող կատակներ։ Ֆիլմը որոշ առումներով զվարճալի էր, սակայն` նաև կոպիտ, դրան պակասում էր Լյուբիչի սովորական նրբանկատությունը, այն հավասար չէ Լյուբիչի` ավելի վաղ նկարահանած կատակերգություններին, իսկ վերջին կես ժամն իսկապես դանդաղեցնում է իրադարձությունների ընթացքը` արհեստական անհետաքրքիր ավարտով»[5]»:
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրո-Գոլդուին-Մայերի` ավելի ուշ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆիլմը վերաթողարկելու փորձը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ն Արևմուտքի գործընկերն էր։ Ֆիլմը վերաթողարկվել է պատերազմի ավարտից հետո[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Ninotchka (1939) - Full Credits - TCM.com» (անգլերեն). Turner Classic Movies. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Nugent, Frank S. (1939 թ․ նոյեմբերի 10). «THE SCREEN IN REVIEW; 'Ninotchka,' an Impious Soviet Satire Directed by Lubitsch, Opens at the Music Hall--New Films Are Shown at Capitol and Palace». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «NINOTCHKA – Dennis Schwartz Reviews» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Ninotchka(անգլ.) // Wikipedia. — 2019-10-21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինոչկա» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1939 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ստամբուլում
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին