[go: up one dir, main page]

Jump to content

Նարայանգանջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նարայանգանջ
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
ՀամայնքNarayanganj District?
Մակերես33,57 կմ²
ԲԾՄ3 մետր
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ1400
Պաշտոնական կայքncc.org.bd
Նարայանգանջ (Բանգլադեշ)##
Նարայանգանջ (Բանգլադեշ)

Նարայանգանջ (բենգալերեն՝ নারায়ণগঞ্জ Naraeongônj), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքքայից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շիթալաքշյա գետի ափին, ծովի մակերևույթից 3 մետր բարձրության վրա[1]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի գետային նավահանգիստ, որն ամենահներից մեկն է Բանգլադեշում։ Բնակչության թվաքանակը հասնում է մոտավորապես երկու միլիոնի. այդ ցուցանիշով վեցերորդ տեղն է զբաղեցնում երկրում [2]: Արդյունաբերության ու գործարարության կենտրոն է, աչքի է ընկնում հատկապես տեքստիլի և ջուտի արտադրությամբ։ Ընդ որում՝ ջուտի վերամշակման ձեռնարկություններն այնքան շատ են քաղաքում, որ նրան տվել են «Բանգլադեշի Դանդի» մականունը (շոտլանդական Դանդի քաղաքը աշխարհով մեկ համբավվել է որպես ջուտի արտադրության կենտրոն և կոչվել է Ջուտոպոլիս[3]):

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարայանգանջի բնակչության թվաքանակի փոփոխությունները.[4]:

1991 2001 2010
817 133 1 133 191 1 490 131

Քաղաքի անվանումն առնչվում է 18-րդ դարի հինդուիստական կրոնական առաջնորդ Լաքշմի Նարայան Թաքուրին, ով Պլեսսիի ճակատամարտից հետո՝ 1766 թվականին Շիթալաքշյա գետի ափին տարածքներ է վարձակալել Բրիտանական արևելահնդկական ընկերությունից և հողամասեր, շուկաներ, գումարներ նվիրաբերել Նարայանա (Վիշնու) աստծու պաշտամունքը տարածելու և պատշաճ մակարդակով իրականացնելու համար[5][6]։

1876 թվականի սեպտեմբերի 8-ին հիմնվել է Նարայանգանջի համայնքը, որտեղ Հարականտա Բաներջիի ընծայաբերած գումարներով կառուցվել և 1885 թվականին բացվել է տարածաշրջանի առաջին հիվանդանոցը։

2011 թվականի մայիսի 5-ին, նախկին երեք համայնքների (Նարայանգանջի, Սիդհիրգանջի և Քադամ Ռասուլի) միավորման արդյունքում, ստեղծվել է Նարայանգանջի քաղաքային ընկերակցություն (Narayanganj City Corporation) անվանումը կրող վարչական նոր միավորը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Narayanganj, Bangladesh Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  2. «Narayanganj». Banglapedia.
  3. «Jute Industry in Dundee and India». Dundee (UK). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. «Nārāyanganj» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  5. «Narayanganj». Banglapedia.
  6. «Narayanganj». banglapedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «History & Facts - Narayanganj City Corporation». ncc.org.bd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարայանգանջ» հոդվածին։