Հնագույն ժամանակներից Նամյորով է ճանապարհ անցել դեպի Արդեն։ VII դարում Մերովինգների կողմից կառուցվել է ռազմավարական ամրոց Սամբրա և Մասս գետերի հատման մասում։ 908 թվականին ձևավորվեց Նամյուրը կոմսությունը։ Գետի հակառակ ափին է գտնվում Ժամբ քաղաքը, որը կամրջով կապվում է Նամյուրին։ 1262 թվականին Նամյուրը մտավ Ֆինլանդիայի կոմսության կազմի մեջ։
1421 թվականին վարչական շրջանը վերագնեց Ֆիլիպ III:
Նամյուրը մնաց Բուրգունդյան և Իսպանական Նիդերլանդների կազմում մինչև Աուգսբուրգյան պատերազամը, որի ընթացքում մի քանի անգամ անցել է Վիլհելմ III-ից մարշալ Բուֆլեին և հակառակը։ Լյուդովիկ XIV հանձնարարել է Վոբանին ամրապնդել և ընդնլայնել Նամյուրի բերդը։
Նամյուրը նորից հայտնվում է մարտական գործողությունների կիզակետում հեղափոխական կռիվների, Առաջին աշխարհամարտի և 1945 թվականի Արդենյան գործողությունների ընթացքում։ Ամեն անգամ քանդվելուց հետո ամփոփոխ վերականգնվել է։ Նամյուրյան ամրոցը պահպանել է իր ռազմական նշանակությունը մինչև 1862 թվականը։