[go: up one dir, main page]

Jump to content

Մպումալանգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մպումալանգա
անգլ.՝ Mpumalanga
սվատի՝ iMpumalanga
զուլուսերեն՝ iMpumalanga
տսոնգա՝ Humadyambu
հվ. նդեբելեIMpumalanga
flag of Mpumalanga? Զինանշան


ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում է3 գավառ
ՎարչկենտրոնՄբոմբելա
ԲԾՄ1631 մետր
Օրենսդրական մարմինՄպումալանգայի օրենսդիր ժողով
ՆահանգապետՌեֆիլվե Մցվենի֊Ցիպանե
ՀՆԱ (2017)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
8 %  (5 տեղ)
78 462 ռենդ (5 տեղ)
Հիմնական լեզուսվատի՝ 27,7 %
զուլուսերեն՝ 24,1 %
տսոնգա՝ 10,4 %
հարավային նդեբելե՝ 10,1 %
հյուսիսային սոթո՝ 9,3 %
աֆրիկաանս՝ 7,2 %
սեսոթո՝ 3,5 %
անգլերեն՝ 3,1 %
Բնակչություն
5 143 324 մարդ (փետրվարի 2, 2022)[1] (6 տեղ)
Խտություն53/կմ2 ( 3 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 90,7 %
սպիտակամորթներ՝ 7,5 %
գունամորթներ՝ 0,9 %
հնդիկներ կամ ասիացիներ՝ 0,7 %
Տարածք76 495 կմ²  (8 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 2 331 մ
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էԳաուտենգ, Ֆրի Սթեյթ, Կվազուլու-Նատալ, Գազա, Մապուտո նահանգ, Լուբոմբո, Հոհո, Մանզինի, Շիսելվենի և Լիմպոպո
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցՏրանսվաալ, Կանգվանե և Կվանդեբելե
ISO 3166-2 կոդZA-MP
mpumalanga.gov.za

Մպումալանգա (անգլ.՝ Mpumalanga (/əmˌpməˈlɑːŋɡə/ ( ), սվատի՝ iMpumalanga, զուլուսերեն՝ iMpumalanga, տսոնգա՝ Humadyambu, հվ. նդեբելեIMpumalanga, հս. սոթո՝ Mpumalanga, սեսոթո՝ Mpumalanga, աֆրիկաանս՝ Mpumalanga), Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգներից մեկը։ Մինչև 1995 թվականի օգոստոսի 24֊ը կոչվում էր Արևելյան Տրանսվաալ։ Մինչև 1994 թվականը գտնվում էր Տրանսվաալ նահանգի կազմի մեջ։ Նահանգի անվանումը զուլուսերեն նշանակում է «վայր, որտեղ ծագում է արևը»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մպումալանգան գտնվում է ՀԱՀ֊ի հյուսիս֊արևելքում, և միակ նահանգն է, որը սահմանակից է Մոզամբիկի երկու նահանգներին (Գազա նահանգին՝ հյուսիս֊արեւելքում և Մապուտո նահանգին՝ արևելքում), իսկ հարավ֊արևելքում Էսվատինիի բոլոր չորս շրջաններին (Լուբոմբո, Մանզինի, Շիսելվենի և Հոհո)։ Սահմանակից է նաև Հարավաֆրիկյան Հանրապետության Լիմպոպո (հյուսիսում), Գաուտենգ (արևմուտքում), Ֆրի Սթեյթ և Կվազուլու֊Նատալ (հարավում) նահանգներին։ Տարածությունը 76 495 կմ² է (8-րդ տեղ երկրի 9 նահանգից)։

Դրակոնյան զառիթափը բաժանում է նահանգը արևմտյան կեսի, որը բաղկացած է հիմնականում բարձր վելդ կոչվող լեռնաբերձ մարգագետիններից, և արևելյան կեսի, որը գտնվում է մերձարևադարձային ցածրադիր չորային սարավանդներում (ցացր/թփուտային վելդերում), հիմնականում սավաննաներում։ Կրյուգերի ազգային պարկի հարավային մասը գտնվում է այս տարածաշրջանում։ Դրակոնյան լեռները շատ տեղերում գերազանցում են 2000 մ բարձրությունը, ընդ որում Մպումալանգայի կենտրոնական մասը շատ լեռնոտ է։ Այս շրջաններն ունեն ալպյան մարգագետիններ և Նայսնա-Ամատոլեի լեռնայն անտառների փոքր օջախներ։ Ցածր վելդը համեմատաբար հարթ է՝ տեղ-տեղ ժայռոտ մերկացումներով։ Լեբոմբոյի լեռները Մոզամբիկի հետ սահմանին ձևավորում են ցածր լեռնաշղթա։

Երկրի որոշ ամենահին ապարներ հայտնաբերվել են Բարբերտոնի մոտերքում. այդ հնագույն կանաչաքարերը և փոխակերպված գրանիտները նահանգի հարավ֊արևելքում ձևավորում են Կոկորդիլոսյան գետի լեռներ։ Ցածր վելդը տեղադրված է Աֆրիկյան կրատոնային հիմքի ապարների տակ, որոնց հասակը գերազանցում է 2 միլիարդ տարին։ Բարձր վելդը հիմնականում ավելի երիտասարդ հասակի (Քարածխայինից մինչև Պերմի ժամանակաշրջան) Կարու գերխմբի նստվածքային ապար է։

Բարբերտոն քաղաքի մոտ (Էսվատինիի հետ սահմանին) գտնվում է մոտ 500 կմ տրամագծով հարվածային խառնարան, որը գոյացել է 3,26 մլրդ տարի առաջ (արխեյ)՝ երկրի վրա 37-58 կմ տրամագծով աստղակերպի ընկնելուց հետո[2][3]։

Ցածր վելդը, շնորհիվ իր լայնության և ջերմ Հնդկական Օվկիանոսի հարևանությամբ, մերձարևադարձային տարածաշրջան է։ Բարձր վելդը համեմատաբար շատ ավելի զով է՝ շնորհիվ ծովի մակարդակից 2300 մետրից 1700 մ բարձրության։ Տեղումների ամենամեծ քանակը ընկնում է Դրակոնյան լեռներում, իսկ մնացած բոլոր շրջանները չափավոր կերպով լավ ոռոգվում են հիմնականում ամառային ամպրոպներով։ Ի տարբերություն ցածր վելդի, բարձր վելդում, հաճախ լինում են ուժեղ սառնամանիքներ։ Ձմռանը տեղումները հազվադեպ են, բացառությամբ Դրակոնյան լեռներում եկող մանրամաղ անձրևների։ Կլիմայի տարբերություններն ակներևաբար երևում են ցացրծ վելդում գտնվող մայրաքաղաք Մբոմբելան և մեքենայով մեկ ժամ հեռավորության վրա՝ բարձր վելդում գտնվող Էմակհազենի (մինչև 2009 թ.՝ Բելֆաստ) քաղաքը համեմատելիս.

  • Մբոմբելայի միջին արժեքները. հունվարյան առավելագույնը՝ 29 °C (նվզգ.՝ 19 °C), հուլիսյան առավելագույնը՝ 23 °C (նվզգ.՝ 6 °C), տարեկան տեղումների քանակը՝ 767 մմ.
  • Էմակհազենիի միջին արժեքները. հունվարյան առավելագույնը՝ 23 °C (նվզգ.՝ 12 °C), հուլիսյան առավելագույնը՝ 1 °C (նվզգ.՝ 1 °C), տարեկան տեղումների քանակը՝ 878 մմ։

Կենդանական աշխարհ և բուսաշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բազմազան և առանձնահատուկ կենդանական և բուսաշխարհը պաշտպանում են մի շարք արգելոցներ, ներառյալ՝

  • «Բլայդ գետի կիրճ» բնական արգելոցը.
  • «Մեծ Լիմպոպո» անդրսահմանային պարկը, նախկինում հայտնի էր որպես Գազա-Կրուգեր-Գոնարեժու անդրսահմանային պարկ։ Այս միջազգային պարկը միավորում է Աֆրիկայի հարավում գտնվող վայրի բնության լավագույն և ամենահայտնի գոտիներից մի քանիսը։ Պարկը կառավարվում է որպես մեկ ամբողջություն՝ աննախադեպ միջազգային երեք սահմանի միջով, որոնք ներառում են Կրուգերի ազգային պարկը (Հարավային Աֆրիկա), «Լիմպոպո» ազգային պարկը (Մոզամբիկ) և «Գոնառեժու» ազգային պարկը (Զիմբաբվե).
  • «Սաբի Սենդ» որսարգելոցը, որը բաղկացած է բազմաթիվ մասնավոր արգելոցներից («Նոտենս Բուշ», «Իդուբե» սաֆարիի տնակ, «Չիտվա Չիտվա» սաֆարիի տնակ, «Ջումա» որսարգելոց, «Դուլինի» մասնավոր որսարգելոց, «Ինյատի» մասնավոր որսարգելոց, «Ընձառյուծի բլուրներ» մասնավոր որսարգելոց, «Առյուծի ավազներ» մասնավոր որսարգելոց, «Լոնդոլոզի» որսարգելոց, «Մալա Մալա» որսարգելոց, «Սավաննա» մասնավոր որսարգելոց, «Ուլուսաբա» մասնավոր որսարգելոց)։

Բույսերի շատ տեսակներ այնտեղ եզակի են Մպումալանգայի սահմաններում հանդիպող տարբեր երկրաբանական կազմավորումների համար։ Նման կազմավորումների որոշ օրինակներ ներառում են Բարբերտոնի լեռների օձաքարերը, Սեխուխունելանդի նորիտները, Բլայդ գետի կիրճի քվարցիտները և հյուսիսային սարավանդի դոլոմիտները[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում ապրում է 4 039 939 մարդ[5], ընդ որում սևամորթների թիվը 90 %֊ից ավելի է[5]։ Մպումալանգայի բնակչության 27,7 %֊ի համար առաջին լեզուն սվատին է, զուլուսերենը մայրենի լեզու է բնակչության 24,1 %֊ի համար, տսոնգա՝ 10,4 %֊ի, հարավային նդեբելեն՝ 10,4 %֊ի, հյուսիսային սոթոն՝ 9,3 %֊ի, աֆրիկաանսը՝ 7,2 %֊ի[5]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մպումալանգայի գավառները և համայնքները

Նահանգը բաժանված է երեք գավառի, որոնք իր հերթին բաժանված են 17 համայնքի։

Գավառներ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը, որի հիմնական մշակույթներն են եգիպտացորենը, ցորենը, սորգոն, գարին, արևածաղիկը, սոյան, գետնանուշը, թեյը, շաքարեղեգը, բանջարեղենը, ցիտրուսայինները և այլն։ Բնական արոտավայրերը զբաղեցնում են Մպումալանգայի տարածքի մոտ 14%֊ը։ Անասնաբուծության հիմնական մթերքներն են կովի միսը, ոչխարի միսը, բուրդը, թռչունները և կաթնամթերքը։

Նահանգում արդյունահանվող օգտակար հանածոները ներառում են ոսկի, պլատին, սիլիցիում, քրոմ, ծարիր, կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, անագ, մագնեզիտ ևն։ Ոսկին առաջին անգամ հայտնաբերվել է Մպումալանգայի տարածքում 1883 թվականին ժամանակակից Բարբերտոն քաղաքի մոտակայքում, որտեղ այն արդյունահանվում է առ այսօր։ Կա թղթի արդյունաբերություն։

Բնակչության խտությունը Մպումալանգայում 1 կմ² վրա
Գերակշռող լեզոուները Մպումալանգայում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Census 2022 Statistical ReleasePretoria: Stats SA, 2023. — P. 3.
  2. «Геологи узнали, что случилось с Землей после удара астероида-гиганта». www.infox.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  3. «Астероид, убивший динозавров, просто карлик в сравнение с астероидом 3-х млрд. давности, говорят ученые». InFuture.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  4. Ernst, Schmidt (2007). Trees and shrubs of Mpumalanga and Kruger National Park. Lotter, Mervyn., McCleland, Warren., Burrows, J. E. (John Eric), 1950-, Burrows, Sandie, 1959-, Hempson, Dave., Amm, Mike. (2nd ed., rev. and updated ed.). Johannesburg: Jacana Media. ISBN 978-1-77009-375-1. OCLC 309666362.
  5. 5,0 5,1 5,2 «2011 Census in brief» (PDF). www.statssa.gov.za. Պրետորիա: Statistics South Africa. 2012. էջ 102. ISBN 978-0-621-41388-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 20-08-02-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիճամփորդն ունի Մպումալանգային առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մպումալանգա» հոդվածին։