Մոթիլին
Մոթիլին, պոլիպեպտիդային հորմոն, արտադրվում է բարակ աղիների M-բջիջների կողմից։ Մոթիլինի քանակն արյան մեջ պարբերաբար բարձրանում է 100 րոպեն մեկ՝ սնունդ ընդունելու միջակայքերում[1]։ Հանդիսանում մարսողական համակարգի պարբերական գործունեության (միգրացիոն շարժողական համալիր, անգլ.՝ Migrating motor complex, ռուս.՝ Мигри́рующий мото́рный ко́мплекс) գլխավոր խթանիչը։ Հորմոնն ազդում է մոթիլինի ընկալիչների միջոցով։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հայտնաբերվել է Ջոն Բրաունի անգլ.՝ John C. Brown կողմից՝ սեկրետինի մաքրման միջոցով 1967 թվականին։ Բրաունն ուսումնասիրում է տասներկումատնյա աղիքի pH-ի ազդեցությունը շների ստամոքսի շարժողական գործունեության վրա։ Քիմիական կառուցվածը հաստատվել է 1973 թվականին[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 22 ամինաթթվային մնացորդներ. Phe-Val-Pro-Ile-Phe-Thr-Tyr-Gly-Glu-Leu-Gln-Arg-Met-Gln-Glu-Lys-Glu-Arg-Asn-Lys-Gly-Gln[3]:
Սինթեզվում է MLN գենի կողմից, որը տեղակայված է մարդու 6-րդ քրոմոսոմի կարճ շղթայում[4]։
Մոթիլինի և գրելինի նախնական ձևերի ամինաթթվային հաջորդականությունները համընկնում են մոտ 50 %-ով, իսկ բուն մոթիլինի և գրելինի վերջնական մոլեկուլները նման են 30 %-ով[5][6]։
Ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ նշանակություն ունի մարսողական համակարգի պարբերական գործունեության (անգլ.՝ Migrating motor complex, ռուս.՝ Мигри́рующий мото́рный ко́мплекс) հարցում, որը պարբերաբար աձաջանում է մարսողական համակարգում՝ սնունդ ընդունելու միջակայքերում[6][7][8]։
- Խթանում է պեպսինոգենի արտադրությունը ստամոքսում[9]։
- Խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի, սոմատոստատինի և պանկրեատիկ պոլիպեպտիդի արտադրությունը[10][11]։
- Խթանում է ադիպոցիտների` ճարպային բջիջների նախնական ձևերի (պրեադիպոցիտներ) պրոլիֆերացիան և ադիպոցիտների տարբերակումը, ինչպես սնաև վերջիններս կողմից եռգլիցերիդների կուտակումը[12]։
- Մոթիլին է հայտնաբերվել հիպոկամպում (ջրաձիու գալար), քիչ քանակներով նաև` գլխուղեղի կեղևում[13]։ Կատուների մետ մոթիլին բարձր քանակ է նկատվում հիպոթալամուսում, իսկ ամենաքիչը՝ վարոլյան կամրջում[14]։ Առնետների մոտ ամենաբարձր քանակությունը ուղեղիկում է[15]։ Ենթադրվում է, որ մոթիլինը նեյրոմիջնորդանյութ է[16]։
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղիներում լեղու առկայությունը խթանում է մոթիլինի արտադրությունը[17]։ Տասներկումատնյա աղիքում թթվային սննդազանգվածի առկայությունը ընկճում է մոթիլինի արտադրությունը։
Արյան մեջ մոթիլինի քանակը նվազում է սնունդ ընդունելուց, և այդպիսին պահպանվում է մինչև ստամոքսում մարսողական հիմնական գործընթացների ավարտը[18]։ M-բջիջները նյարդավորող թափառող նյարդը նույնպես կարգավորում է մոթիլինի արտադրությունը[19]։
Պրոսագլանդին Е2-ը, բոմբեզինը խթանում են մոթիլինի արտադրությունը, իսկ սոմատոստատինն ու ադրենալինը ընկճում են[20]։
Մոթիլինի արտադրությունը խթանվում է նաև հենց իր՝ մոթիլինի կողմից (դրական հետադարձ կապ)[21]։
Ագոնիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հակաբիոտիկներ (էրիթրոմիցին, ազիտրոմիցին) համարվում են մոթիլինի ագոնիստներ, որով էլ բացատրվում է մարսողական համակարգի վրա նրանց թողած կողմնակի ազդեցությունները[6][22][23][24][25]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Физиология человека. В 3-х томах. Т.3. Пер. с англ./ Под ред. Р. Шмидта и Г. Тевса — М։ Мир, 1996 — с.743-744 — ISBN 5-03-002544-8
- Z. Itoh. Motilin. — Oxford ։ Elsevier Science, 1990. — 282 p. — ISBN 978-0-323-15789-6
- DeGroot, Leslie Jacob (1989). J.E. McGuigan, ed. Endocrinology. Philadelphia։ Saunders. p. 2748. ISBN 0-7216-2888-5.
- Williams, Robert L. (1981). Textbook of endocrinology (6th ed.). Philadelphia։ Saunders. pp. 704–705. ISBN 0-7216-9398-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Motilin and clinical application.» Itoh Z. Peptides. 1997;18(4):593-608
- ↑ Z. Itoh. Motilin. — Oxford : Elsevier Science, 1990. — 282 p. — ISBN 978-0-323-15789-6
- ↑ «Motilin, a Gastric Motor Activity Stimulating Polypeptide: The Complete Amino Acid Sequence.» John C. Brown, Michael A. Cook, Jill R. Dryburgh. Canadian Journal of Biochemistry, 1973, 51(5): 533—537
- ↑ «Exon-intron organization, expression, and chromosomal localization of the human motilin gene.» Yano H, Seino Y, Fujita J, Yamada Y, Inagaki N, Takeda J, Bell GI, Eddy RL, Fan YS, Byers MG, et al. FEBS Lett. 1989 Jun 5;249(2):248-52.
- ↑ «Ghrelin and motilin in the gastrointestinal system.» Chen CY, Tsai CY. Curr Pharm Des. 2012;18(31):4755-65.
- ↑ 6,0 6,1 6,2 «The Roles of Motilin and Ghrelin in Gastrointestinal Motility». Ohno T, Mochiki E, Kuwano H. Int J Pept. 2010;2010. pii: 820794. doi: 10.1155/2010/820794. Epub 2010 Feb 3.
- ↑ Физиология человека. В 3-х томах. Т.3. Пер. с англ./ Под ред. Р. Шмидта и Г. Тевса — М: Мир, 1996 — с. 743—744 — ISBN 5-03-002544-8
- ↑ «The activity front of the migrating motor complex of the human stomach but not of the small intestine is motilin-dependent.» Janssens J, Vantrappen G, Peeters TL. Regul Pept. 1983 Aug;6(4):363-9.
- ↑ «Motilin and erythromycin stimulate pepsinogen secretion by chief cells isolated from guinea pig stomach.» Fiorucci S, Morelli A. Gastroenterology. 1993 Apr;104(4):1030-6.
- ↑ «Motilin controls cyclic release of insulin through vagal cholinergic muscarinic pathways in fasted dogs.» Suzuki H, Mochiki E, Haga N, Satoh M, Mizumoto A, Itoh Z. Am J Physiol. 1998 Jan;274(1 Pt 1):G87-95.
- ↑ Frohman, Lawrence A.; Felig, Philip (2001). P. K. Ghosh and T. M. O’Dorisio, ed. Endocrinology & metabolism. New York: McGraw-Hill, Medical Pub. Div. p. 1330. ISBN 0-07-022001-8.
- ↑ «Motilin stimulates preadipocyte proliferation and differentiation and adipocyte lipid storage.» Miegueu P, Cianflone K, Richard D, St-Pierre DH. Am J Physiol Endocrinol Metab. 2011 Nov;301(5):E758-66. doi: 10.1152/ajpendo.00089.2011. Epub 2011 Jul 19.
- ↑ «Identification of motilin mRNA in the brain of man and rabbit. Conservation of polymorphism of the motilin gene across species.» Depoortere I, De Clercq P, Svoboda M, Bare L, Peeters TL. Peptides. 1997;18(10):1497-503.
- ↑ «Sequence, distribution and quantification of the motilin precursor in the cat.» Xu L1, Depoortere I, Thielemans L, Huang Z, Tang M, Peeters TL. Peptides. 2003 Sep;24(9):1387-95.
- ↑ «Identification, characterization and distribution of motilin immunoreactivity in the rat central nervous system.» O’Donohue TL, Beinfeld MC, Chey WY, Chang TM, Nilaver G, Zimmerman EA, Yajima H, Adachi H, Poth M, McDevitt RP, Jacobowitz DM. Peptides. 1981 Winter;2(4):467-77.
- ↑ «Distribution and subcellular localization of motilin binding sites in the rabbit brain.» Depoortere I1, Van Assche G, Peeters TL. Brain Res. 1997 Nov 28;777(1-2):103-9.
- ↑ «Regulation of motilin release from isolated perfused pig duodenum.» Goll R, Nielsen SH, Holst JJ. Digestion. 1996;57(5):341-8.
- ↑ «Changes in plasma motilin concentration and gastrointestinal contractile activity in conscious dogs.» Itoh Z, Takeuchi S, Aizawa I, Mori K, Taminato T, Seino Y, Imura H, Yanaihara N. Am J Dig Dis. 1978 Oct;23(10):929-35.
- ↑ «Vagal control of migrating motor complex-related peaks in canine plasma motilin, pancreatic polypeptide, and gastrin.» Hall KE, Greenberg GR, El-Sharkawy TY, Diamant NE. Can J Physiol Pharmacol. 1983 Nov;61(11):1289-98.
- ↑ «Regulation of motilin release: studies with ex vivo perfused canine jejunum.» Poitras P, Trudel L, Miller P, Gu CM. Am J Physiol. 1997 Jan;272(1 Pt 1):G4-9.
- ↑ «Interdigestive migrating motor complex -its mechanism and clinical importance.» Takahashi T. J Smooth Muscle Res. 2013;49:99-111.
- ↑ «Effect of erythromycin on gastric motility in controls and in diabetic gastroparesis.» Tack J1, Janssens J, Vantrappen G, Peeters T, Annese V, Depoortere I, Muls E, Bouillon R. Gastroenterology. 1992 Jul;103(1):72-9.
- ↑ «The antibiotic azithromycin is a motilin receptor agonist in human stomach: comparison with erythromycin.» Broad J, Sanger GJ. Br J Pharmacol. 2013 Apr;168(8):1859-67. doi: 10.1111/bph.12077.
- ↑ «Erythromycin and the gut.» Catnach SM, Fairclough PD. Gut. 1992 Mar;33(3):397-401.
- ↑ «Motilides, macrolides with gastrointestinal motor stimulating activity. I. O-substituted and tertiary N-substituted derivatives of 8,9-anhydroerythromycin A 6,9-hemiacetal.» Tsuzuki K, Sunazuka T, Marui S, Toyoda H, Omura S, Inatomi N, Itoh Z. Chem Pharm Bull (Tokyo). 1989 Oct;37(10):2687-700.