[go: up one dir, main page]

Jump to content

Մխանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մխանց
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԱրծվաշեն (համայնք, Քաշաթաղի շրջան) | Արծվաշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Մխանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մխանց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մխանց, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Մտնում է Արծվաշեն համայնքի մեջ[2]։

Մուղանլը անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մխանցը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Պարսկանք գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի գետի ստորին հոսանքի ձախափնյա հարթավայրային մասում։ Բնակավայրից ոչ շատ հեռու գտնվում է Իրանի Իսլամական հանրապետությունը[4]։

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի, Նախիջևանի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ բնակատեղիները հայաթափվեցին, որն էլ պատճառ հանդիսացավ, որ բնակավայրի և վերջինիս պատմամշակութային արժեքների պատմությունը մոռացության հայտնվի։

19-րդ դարերի առաջին կեսին գյուղը հայտնի էր Մուղանլու անունով։ Հավանական տարբերակ է՝ գյուղը ունեցել է պատմական Մուխանք անունը։ Եկվորները գյուղն անվանեցին Մուղանլու։ Տասնամյակների ընթացքում գյուղում հաստատված թուրքերն ու քրդերը ամբողջովին կործանել են հայկական պատմամշակութային արժեքները, այսօր հուշակոթողների հետքն անգամ չկա[4]։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմում[4]։

1993 թվականի հոկտեմբերին ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղն ազատագրվեց։ 1999 թվականին ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձորի գյուղերից մի քանի ընտանիքներ տեղափոխվեցին այստեղ։ Գյուղը ստացավ Մխանց անունը։ Մխանցը ընդգրկված է Արծվաշենի կազմում[4]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Աղբրաձոր գյուղում բնակվում էր 94 մարդ, կար 26 տնտեսություն[6]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 69 81 73

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 888
  4. 4,0 4,1 4,2 4,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 629–630.
  5. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 337.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.