Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմոզա (լատին․՝ Mimosa), ընդավորների ընտանիքի միմոզայինների ենթաընտանիքի հաճախ փշոտ, բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ծառերի ցեղ։ Հայրենիքը Անտիլյան կղզիները և Հարավային ու Միջին Ամերիկան են[1]։
Հայաստանում ջերմոցային պայմաններում մշակվում է միմոզայի մեկ տեսակ՝ պատկառուկը (լատին․՝ minosa pudica)։ Վերջինս չափից դուրս զգայուն բույ է, և թեկուզ մեկ հպումից փոքր տերևները հավաքվում, կուչ են գալիս և կախվում ներքև։
Տերևները կրկնափետրաձև են, ծաղիկները՝ փոքրիկ, հասկաձև կամ գլխիկավոր ծաղկաբույլերով։ Պտուղը կաշեկերպ կամ թաղանթավոր ունդ է։ Հայտնի է միմոզայի 450—500 տեսակ։ Միմոզայի առանձին տեսակների տերևները ընդունակ են շարժվելու՝ նաստիաների․ օրինակ, ամոթխած պատկառուկի (M․ pudica) տերևիկները հպումից, հարվածից կամ մութն ընկնելուց զույգ առ զույգ ծալվում են, և ամբողջ բարդ տերևն իջնում է։
- ↑ Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 342, էջեր 342 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|