[go: up one dir, main page]

Jump to content

Մարիեհամն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիեհամն
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքԱլանդյան կղզիներ
ԲԾՄ21 մետր, 6 մետր[1] և 20 մետր
Մակերես11,81 կմ² (հունվարի 1, 2023)[2]
Ձևավորում1861
Անվանված էՄարիա Ալեքսանդրովնա
Քարտեզ
Քարտեզ

Մարիեհամն[3] (շվեդ.՝ Mariehamn կամ Ма́арианхамина[4], ֆիններեն՝ Maarianhamina), գլխավոր քաղաք Ալանդյան կղզիներում, ինքնավար տարածք Ֆինլանդիայում։ Մեկը կղզեխմբի հիմնական նավահանգիստներից։ Քաղաքում բնակվում է կղզեխմբի ամբողջ բնակչության կեսից ավելին՝ 11 186 մարդ (2011)։ Քաղաքը, ինչպես ամբողջ ինքնավարության տարածքը ամբողջությամբ շվեդալեզու է։ Բնակչության մոտ 91 %-ի համար շվեդերենը մայրենի լեզուն է։

Հիմնադրվել է ռուսների կողմից 1861 թվականին անվանվել է կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի, Ռուսաստանի կայսեր՝ Ալեքսանդր II-ի անունով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ռուսալեզու աղբյուրներում օգտագործվել է քաղաքի անվանման շվեդական տարբերակը (Mariehamn)։ 20-րդ դարի երկրորդ կեսին, որպես ռուսական նորմատիվ գրավոր հաստատվել է Ֆինլանդիայի տարբերակը[4], շվեդական և ֆիննական լեզուներով թարգմանվում է Մարիայի նավահանգիստ։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է թերակղզու վրա և ունի երկու նավահանգիստ արևմտյան և արևելյան ափերի մոտ։ Արևմտյան նավահանգիստը (շվեդ.՝ Västerhamn) ունի միջազգային նշանակություն, քանի որ այն ապահովում է ինտենսիվ երթևեկություն դեպի Շվեդիա և մայրցամաքային Ֆինլանդիա։ Արևելյան նավահանգիստը հիմնականում զբոսանավերի նավահանգիստ է, Բալթիկ ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկը[5]։

Քաղաքում է նախարարների կաբինետը և Ալանդյան կղզիների խորհրդարանը՝ Լագտինգը։ Քաղաքում աշխատում են մի քանի ռադիոկայան և տեղական հեռուստաալիք (TV Åland):

Նամականիշ՝ կայսրուհու դիմանկարով Մարիա Ալեքսանդրովնա, թողարկված ռուսական փոստի կողմից քաղաքի հիմնադրման 150-ամյակին (2011)

Տեղական լեգենդն ասում է, որ Ալանդյան կղզիների բնակիչները, ովքեր ցանկանում էին նոր նավահանգիստ հիմնել, հատուկ առաջարկում են կայսր Ալեքսանդր II-ին բնակավայրին տալ իր կնոջ անունը, որպեսզի ստանան համաձայնությունը։ Պաշտոնական պատմությունը պնդում է, որ նավահանգիստը, ընդհակառակը, հիմնադրվել է Ալեքսանդր II-ի անմիջական հրամանով, և դրա կառուցման աշխատանքները ճարտարապետի ղեկավարությամբ սկսվել են 1859 թվականին (երկու փոքր գյուղերի մոտ՝ Էվերնես (շվեդ.՝ Övernäs) lang-sv | Övernäs}}) և Յոմալա, իսկ 1861 թվականին (փետրվարի 21) նոր բնակավայրը ստանում է քաղաքի կարգավիճակ և Մարիեհամն անվանումը։ [3]: Ժամանակի ընթացքում քաղաքը զգալիորեն ավելանում է տարածքով և ընդգրկում Յոմալա համայնքի տարածքի մի մասը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանդյան կղզիները նավագնացության երկար պատմություն ունեն։ Սեյլբոաթ-թանգարան Պոմերն խարսխված է արևմտյան նավահանգստում։ Արևելյան նավահանգիստը Սկանդինավիայի խոշորագույն զբոսանավերի նավահանգիստներից մեկն է, որտեղ տեղակայված է նաև հոլանդական Ջան Նիեվին շոգենավը (հայտնի է նաև որպես F.P. von Knorring), որը վերածվել է ռեստորանի։

Մարիհամնում կան մի քանի շինություններ, որոնք նախագծվել են ֆինն ճարտարապետ Սոնկ Լարս-ի կողմից և ներկայացնում են Ալանդյան կղզիների ճարտարապետական տեսարժան վայրերը՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (1927), Ալանդ ծովային քոլեջի գլխավոր շենք (1927), քաղաքապետարան (1939)։ Գործում է Ալանդ թանգարանը։

2011 թվականի նոյեմբերի 2-ին Մարիհամնում բացվել է Մարինա Ալեքսանդրովնա կայսրուհու հուշարձանը, որի անունով էլ կոչվել է քաղաքը[6][7]։ Ամռան ամիսներին քաղաք այցելում են զգալի թվով զբոսաշրջիկներ, որոնց սպասարկելու համար կան մի քանի հյուրանոցներ և այլ հարմարություններ, այդ թվում՝ ճամբար [8] (Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն, Շվեդիայի գլխավոր հյուպատոսություն)[9], ինչպես նաև մի շարք այլ երկրների հյուպատոսական հիմնարկներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. NLS Geographic Names RegisterNational Land Survey of Finland.
  2. Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.)MML.
  3. 3,0 3,1 «На Аландских островах почтили память российской императрицы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 209. — 459 с. — 70 000 экз. Указано ударение на первый слог.
  5. «Мариехамн, Восточная гавань вечером при смене погоды — Фотографии на 100 Дорог». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. Кичеджи открыл памятник супруге императора Александра II на Аландских островах — Санкт-Петербург, Финляндия — БалтИнфо.ru
  7. «Открытие памятника императрице Марии Александровне» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  8. «Gröna Udden». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  9. «Mariehamn | SwedenAbroad». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիեհամն» հոդվածին։