[go: up one dir, main page]

Jump to content

Մարակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարակա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումհարվածային գործիք, vessel rattles? և rhythmic instrument?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ112.13

Մարակա[1], մարակաս, մարակասներ[2][3] (կարիբ.՝ maraca, հոգն. թիվ՝ maracas)[4], հնդկացիական տաինո ցեղախմբի (Անտիլյան կղզիների բնիկներ) հնագույն հարվածաղմկային երաժշտական գործիք, որի ձայնարտաբերումը թափահարումով է։ Նվագողը, որպես կանոն, օգտագործում է մեկ զույգ մարակա՝ յուրաքանչյուր ձեռքում՝ մեկը։ Ներկայում տարածված է ամբողջ Լատինական Ամերիկայում և լատինաամերիկյան երաժշտության խորհրդանիշներից մեկն է։ Պատրաստում են իգուերո ծառի պտուղներից, դդումից, ժամանակակից մարակաները՝ նաև ուռենու ճյուղերից, կոկոսից, կաշվից։

Մարակաները 20-րդ դարից կիրառվում են ժողովրդական և թեթև գործիքային երաժշտության մեջ։

Ավանդական մարականեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իգուերո պտուղ

Սկզբնապես մարականեր սարքելու համար օգտագործվել են Crescentia cujete ծառի պտուղներ, որը Կուբայում հայտնի է որպես «գուիրա» (իսպ.՝ güira), իսկ Պուերտո Ռիկոյում՝ «իգուերո» (իսպ.՝ higüero)[5]։ Crescentia cujete ծառը փոքր մշտադալար բույս է փողածաղկազգիների (լատին․՝ Bignoniaceae) ընտանիքից, որը տարածված է Վեստ Ինդիայում (Անտիլյան կղզիներում), Մեքսիկայում և Պանամայում։ Իգուերոյի մեծ պտուղները, որոնք սովորաբար ծածկված են շատ կոշտ կանաչ կեղևով և ունեին մինչև 35 սմ տրամագիծ, հնդկացիներն օգտագործում էին ինչպես երաժշտական գործիքներ, այնպես էլ ամաններ՝ տարբեր ձևերի կալեբասաներ պատրաստելու համար, որոնց ձևն ստանում էին դեռ խակ մրգերը հատուկ քուղով կապելու միջոցով։

Մարակա պատրաստելու համար օգտագործվել են կանոնավոր կլոր ձևով փոքր չափի պտուղներ։ Պտուղի վրա փորված երկու անցքերի միջոցով միջուկը հեռացնելուց և այն չորացնելուց հետո ներսը լցրել են մանր խճաքարեր կամ բույսերի սերմեր, որոնց քանակը տարբեր է ցանկացած զույգ մարակայի մեջ, ինչը յուրաքանչյուր գործիքի համար ապահովում է չկրկնվող յուրահատուկ հնչյուն։ Վերջին փուլում ստացված գնդաձև գործիքին ավելացվել է բռնիչ։

Նախկինում յուրաքանչյուր տղամարդ ունեցել է իր մարական։ Այն օգտագործվել է պարերի ժամանակ և հիվանդներին բուժելու համար[6]։ Անդյան կուրանդերոսները (բուժակներ) մարականերն օգտագործում են իրենց բուժական ծիսակատարությունների ժամանակ[7]։

Աֆրիկյան նմանատիպ գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ բնիկ ամերիկյան մարականերին նման գործիքներ գոյություն են ունեցել նաև աֆրիկյան յորուբա ժողովրդի մոտ։ Դրանք պատրաստվել են շշադդումներից։ Նման երաժշտական գործիքների ընդհանուր անվանումը յորուբա լեզվով ագբե է (իսպ.՝ agbe)[8]։ Ուստի զարմանալի չէ, որ մարակաները այդքան հեշտությամբ յուրացվել են Կուբա բերված աֆրիկյան ստրուկների կողմից, որոնց զգալի մասը պատկանում էր հենց յորուբա ազգությանը։

Ժամանակակից մարականեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարականերն լայն տարածում են գտել ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև հին աշխարհի երկրներում։ Ժամանակակից լատինաամերիկյան համույթները կարող են օգտագործել տարբեր գործիքներ, բայց պարզապես անհնար է պատկերացնել նման նվագախումբ առանց կատարողի (որպես կանոն՝ երգչի), որը նվագում է մարակա։ Իգուերոյի պտուղներից ու դդումից բացի մարակաները պատրաստվել են նաև ուռենու հյուսված ճյուղերից, կոկոսից և նույնիսկ կաշվից։ Ժամանակակից մարակաները պատրաստվում են ինչպես ավանդական եղանակով՝ իգուերոյի կամ դդումի պտուղներից, այնպես էլ ավելի ժամանակակից նյութերից, առաջին հերթին՝ պլաստմասայից[9]։

Մարակաները ժամանակակից սիմֆոնիկ նվագախումբ են ներմուծել Սերգեյ Պրոկոֆևը («Ռոմեո և Ջուլիետ», բալետ, «Ալեքսանդր Նևսկի», կանտատ)[10], Գ. Եղիազարյանը («Արա Գեղեցիկ», բալետ), Ա. Տերտերյանը (Սիմֆոնիա № 1), Ն. Զարիֆյանը («Violin Dance»՝ 2 ջութակի, զուռնայի, ստեպ պարային խմբի և սիմֆոնիկ նվագախմբի, «Solea»՝ ձայնի, սաքսոֆոնի, կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համար)։

Տարածաշրջանային անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ «մարակա» բառը փոխառված է տուպի-գուարանի հնդկացիների լեզվից, որոնք բնակվում էին ներկայիս Բրազիլիայում։ Լատինական Ամերիկայի տարբեր տարածքներում, անվան հիմնական տարբերակից բացի, օգտագործվում են նաև մարակայի այլ անվանումներ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Музыкальная энциклопедия, 1976
  2. Рогаль-Левицкий, 1956
  3. Дмитриев, 1991
  4. БРЭ, 2011
  5. Вульф Е. В., Малеева О. Ф. Справочник, мировые ресурсы полезных растений. — Л., Наука, 1969, стр. 390.
  6. Robert Southey (1810), History of Brazil, vol. 1, Longman & Hurst, էջեր 187–188, 635 Note: guarás is spelled idiosyncratically as "goaraz" in this historical source.
  7. Federico Kauffmann Doig (2005), «SOUTH AMERICAN INDIANS: INDIANS OF THE ANDES IN THE PRE-INCA PERIOD», in Lindsay Jones (ed.), Encyclopedia of Religion, vol. 13 (2nd ed.), Gale, էջեր 8599–8605, ISBN 0-02-865982-1
  8. Mauleón, Rebeca. Salsa guidebook for piano and ensemble. — Petaluma, California: Sher Music Co., 1993, p. 251. Գոյություն ունեն երաժշտական գործիքների խմբի անվան տաբեր տառադարձումներ՝ agbe, agwe, agüe: Այստեղ նշվել է ամենատարածված տարբերակը։
  9. Blades, James (1992). Percussion instruments and their history (Rev. ed.). Westport, Conn.: Bold Strummer. ISBN 0-933224-61-3.
  10. К. Купинский. Школа игры на ударных инструментах. — Москва: Московская Типография №6, 1981. — 206 с. — ISBN 5-7140-0918-5
  11. Mendes, John. Cote ce Cote la: Trinidad & Tobago dictionary. — Arima, Trinidad, 1986, p. 135.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Марака // Большая российская энциклопедия. Том 19. — М., 2011. — С. 74.
  • Марака // Музыкальная энциклопедия. Том 3. — М.: Советская энциклопедия, 1976.
  • Рогаль-Левицкий Д.Р. Маракасы // Современный оркестр. Том 3. — М.: МузГИз, 1956. — С. 195—200.
  • Дмитриев Г.П. Маракасы, чокало (тубо), камесо // Ударные инструменты. — М.: Советский композитор, 1991. — С. 29—31. — 145 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարակա» հոդվածին։