[go: up one dir, main page]

Jump to content

Մարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդեր, հնագույն ցեղ Իրանում և Հայաստանում։ Մարդերի մասին առաջին հիշատակությունը պահպանվել է Վիդևդատում (մ.թ.ա. VII-VIդդ.)։ Մ.թ.ա. 546-ին Աքեմենայան Կյուրոս II թագավորի բանակում մասնակցել են Սարդեսի գրավմանը։ Մ.թ.ա. Vդ. վերջին, ըստ Քսենոփոնի, մարդերը որպես վարձկան զինվորներ, Հայոց Որոտնես սատրապի բանակում դիմադրել են Հայաստանով նահանջող հունական զորքին։ Մարդերը Հայաստանում հիմնականում բնակվել են Վասպուրական նահանգում՝ Վանա լճից հարավ-արևելք, Մարդաստան գավառում։ Ենթադրվում է, որ մարդեր ցեղանունը ընկած է Մարդե բերդի, Մարդաստան և Մարդաղի գավառների անունների հիմքում։ Պարթևական թագավորությունում մարդերին հանձնարարվել է Կասպիական դռների հսկողությունը, որի համար Հրահատ I թագավորը (մ.թ.ա. 176-171) նրանց հատկացրել է «Կասպիական լեռան» ստորոտին գտնվող Քարակ բնակավայրը։ Տիգրան Բ Մեծի բանակում մ.թ.ա. 68-ին մարդերի հեծյալ նետաձիգները մարտնչել են Հայաստան ներխուժած հռոմեական նվաճողների դեմ։ Մարդերը հետագայում ձուլվել են հայ ժողովրդին՝ հավանաբար հիմնելով Մարդպետունիների նախարարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։