Մասնակից:Գաբոյան Ալբինա/Ավազարկղ
«Երփներանգ գլխարկով կինը» (անգլ.՝ Woman with Flowered Hat), ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտայնի՝ փոփ-արտ ոճով արված նկարը։ Ստեղծվել է 1963 թվականին[1]։ Այն ստեղծվել է կտավի վրա՝ «Մագնա» ակրիլային ներկով: 2013 թվականի մայիսին այն վաճառվել է Լիխտենշտայնի ստեղծագործությունների համար ռեկորդային գնով[2][3]։ Ստեղծագործության հիմքը Պաբլո Պիկասոյի «Դորա Մաար» դիմանկարն է[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիկասոն նկարել է իր սիրուհի Դորա Մաարի մի քանի դիմանկար, որոնցում նրա դեմքը աղավաղված է այնպես, ինչպես Լիխտենշտայնի նկարում։ Նման դիմանկարները նրա ավելի վաղ կուբիստական ստեղծագործությունների մասնատված ձևերի էքսպրեսիոնիստական զարգացում էին: Պիկասոյի՝ 1941 թվականի նկարը՝ «Դորա Մաարը կատվի հետ», 2006 թվականին աճուրդի է հանվել 95 216 000 դոլարով[5]։
Լիխտենշտայնն ուղղակիորեն օգտագործել է Մարթոն Նեյմանի ընտանեկան հավաքածուից Մաարի 1939-1940 թվականների դիմանկարը` որպես «Երփներանգ գլխարկով կինը» նկարի մոդել[6]։ Նեյմանն ինքն է ուղարկել դիմանկարի վերարտադրությունը Լիխտենշտայնին՝ տեսնելով Պիկասոյի նկարի նրա վաղ փոփոխություններից մեկը[6][1][4][7]։
Լիխտենշտայնը ստեղծել է «Երփներանգ գլխարկով կինը» նկարը՝ ոգեշնչվելով տարբեր աղբյուրներից, ներառյալ կոմերցիոն նկարազարդումները, զավեշտական պատկերները և մոդեռնիստական գլուխգործոցները: Գլուխգործոցները ներկայացնում էին այն, ինչը կարելի էր անվանել արվեստի «կանոն» և համարվում էր «բարձր արվեստ», մինչդեռ ստեղծագործության մեջ ներառված «ցածր արվեստը» կարող էր պարունակել կոմիքսների տարրեր: Լիխտենշտայնի նկարչության վրա ազդած «գլուխգործոցները» ներառում էին այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Սեզանը, Մոնդրիանը և Պիկասոն: Ինքը՝ Լիխտենշտայնը, նույն 1960-ականներին նշել է, որ այն բաները, որոնք նա, ըստ երեույթին, ծաղրել է, իրականում իր հիացմունքի առարկան էին[8]։ «Երփներանգ գլխարկով կինը» Պիկասոյի չորս տարատեսակություններից մեկն է, որը ստեղծվել է Լիխտենշտայնի կողմից 1962 և 1963 թվականներին[1]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիխտենշտայնը աշխատում էր՝ ստեղծելով Պիկասոյի վերարտադրության հիման վրա փոքր մասշտաբի գծագրական նկարներ: Դրանից հետո նա նախագծել է այն կտավի վրա` օգտագործելով նախագծված ուրվագծային նկարը որպես ձևանմուշ: Նկարիչը միտումնավոր խուսափել է բուն վերարտադրությունը նախագծելու ավելի թեթև տարբերակից: Արվեստաբան Մայքլ Ֆիցջերալդի խոսքով՝ դա արվել է այն պատճառով, որ նա ցանկանում էր «հավատարիմ մնալ իր նկարչական կարգապահությանը»: Լիխտենշտայնը վերարտադրությունը ամրացրել է իր արհեստանոցի պատին՝ նկարի կողքին, երբ աշխատում էր դրա վրա: Նկարչի անավարտ նկարը կարելի է տեսնել Լիխտենշտայնի մասին հոդվածում, որը ժամանակին հայտնվել էր «Life» ամսագրում: Այս վկայությունը «Երփներանգ գլխարկով կինը» նկարը դարձնում է «նրա՝ Պիկասոյի վարիացիաներից առավել հիմնովին փաստագրվածը»:
Ռեկորդ աճուրդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մայիսի 15-ին «Երփներանգ գլխարկով կինը» Քրիստիսում վաճառվել է 56,1 միլիոն դոլարով՝ ներառյալ հոնորարները: Այն ձեռք է բերել ոսկերիչ Լոուրենս Գրաֆը[2]: Գրաֆը, որի 75-ամյակը լրանում էր նույն թվականի հունիսի 13-ին, գերազանցել է մյուս երեք դիմորդներին՝ Լիխտենշտայնի աշխատանքի համար առաջարկելով 50 միլիոն դոլար (ի սկզբանե կանխատեսվում էր, որ գինը կգերազանցի 30 միլիոն դոլարը), ինչը, հաշվի առնելով աճուրդի վճարները, վերջում կազմել է 56,1 միլիոն դոլար[3]: Վաճառքը համընկել է Լիխտենշտայնի աշխատանքների հետահայացի հետ, որն անցկացվում էր Թեյթ Մոդեռնում[8]։ Դա նկարչի պատմության մեջ ամենամեծն էր[9], անցկացվել է նաև Չիկագոյի Արվեստի ինստիտուտում, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում [10] և Փարիզի Պոմպիդու կենտրոնում:
«Երփներանգ գլխարկով կինը» գերազանցել է Լիխտենշտայնի աշխատանքների նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2012 թվականի մայիսի 9-ին Սոթբիսում՝ «Քնած աղջկա» 44,8 միլիոն դոլարով վաճառքի արդյունքում[11][12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «RELEASE: Roy Lichtenstein's Woman with Flowered Hat». Кристис. 10 апреля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին. Վերցված է 8 сентября 2019-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 2,0 2,1 Pavia, Will (16 мая 2013). «The King of Diamonds comes up trumps in auction». The Times. London, United Kingdom. ISSN 0140-0460. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ 3,0 3,1 Vogel, Carol (2013-05-16). «Christie's Contemporary Art Auction Sets Record at $495 Million». The New York Times. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ 4,0 4,1 «Basquiat Painting, 'Dustheads,' Fetches Record $48.8 Million At Christie's Auction In New York (PHOTO)». HuffPost. 2013-05-16. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ «Under the hammer: record art auctions». GlobalPost. Франс-Пресс. 2013-05-16. Վերցված է 4 декабря 2020-ին.
- ↑ 6,0 6,1 Fitzgerald, Michael, Picasso and American Art, Whitney Museum of American Art with Yale University Press, 2007, pp.253-4.
- ↑ Melikian, Souren (2013-05-16). «Contemporary Art Frenzy». The New York Times. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ 8,0 8,1 «Christie's to offer a Pop Art masterpiece: Roy Lichtenstein's Woman with Flowered Hat». ArtDaily. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ Kirkova, Deni (2013-02-19). «Pop goes the Tate! Iconic works of Roy Lichtenstein brought together for exciting new exhibition at the Tate Modern». Daily Mail. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ «'Roy Lichtenstein: A Retrospective' Debuts At The Art Institute of Chicago (PHOTOS)». HuffPost. 2012-05-22. Վերցված է 8 сентября 2019-ին.
- ↑ «Contemporary Art Evening Auction: New York - 09 May 2012 07:00 PM - N08853». Սոթբիս. Վերցված է 2012-05-10-ին.
- ↑ Melikian, Souren (2012-05-12). «Disconnect in the Art Market». The New York Times. Վերցված է 8 сентября 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մամլո թողարկում Քրիստիս աճուրդում
- Նկարը Լիխտենշտայնի հիմնադրամի կայքում