Մանդարինկա (ձուկ)
- Այս հոդվածը ձկնատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մանդարինկա (այլ կիրառումներ)։
Մանդարինկա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Synchiropus splendidus
(Herre, 1927)
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Մանդարինկա (լատին․՝ Synchiropus splendidus), փոքրամարմին, վառ գունավորմամբ ձուկ՝ dragonet ընտանիքից։ Մանդարինկաներն աշխարհի ամենագունագեղ ձկներն են[2][3]։ Վաճառքի կետերում կենդանին հայտնի է նաև այլ անուններով՝ «Կանաչ մանդարինկա», «Գծավոր մանդարինկա»։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս 16 սմ երկարություն ունեցող կենդանին բնակվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ջրերում՝ Ճապոնիայի Րյուկյու կղզու և Ավստրալիայի հարավային շրջաններում։ Մանդարինկաներն, իջնելով ջրի խորքերը, սկսում են որսալ մանր խեցեմորթներ և այլ անողնաշարավոր կենդանիներ, որոնք հանդիսանում են մանդարինկաների հիմնական սնունդը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանին իր անվանումն ստացել է իր վառ գունավորման համար, որը հիշեցնում է Չինական կայսրության Տանժերների (Մանդարին) հագուստը։ Կարևոր պաշտոնյաների գունագեղ թիկնոցներն այնպես էին ազդել եվրոպացի հետազոտողների վրա, որ բազմաթիվ գույնզգույն կենդանիներ սկսեցին համեմատվել Արևելքի հետ։
Մարմնի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանդարինկաներն ունեն մի փոքր ձգված մարմին՝ թեթևակի տափակ գլխով։ Մարմինը հարթ է՝ առանց թեփուկների։ Աչքերը բավականին մեծ են։ Շուրթերը մեծ են նմանատիպ փոքր բերանի համեմատ, բայց դա կենդանուն հաղորդում է բնական տեսք։ Մեջքին առկա են 2 լողակներ։ Հետին՝ պոչային լողակը մեծ է, երբեմն գերազանցում է մեջքի երկրորդային հատվածը։
Այս կենդանիները պահվում են նաև աքվարիումներում։ Կենդանուն անհրաժեշտ է հատուկ խնամք. պետք է պահել ծովի թարմ ջրում, բնական քարերով պատված աքվարիումում։ Նրանց կերակրումը բարդ է այն առումով, որ չեն ուտում տարբեր սնունդ, այլ անհրաժեշտ է կերակրել կենդանի խոտակերներով և խեցգետնակերպերով (լատին․՝ Amphipoda)։ Հակառակ դեպքում նրանք կմահանան քաղցից։ Երբեմն հանդիպում են բացառություններ։ Կենդանուն կարելի պահել միայնակ, զույգով կամ համատեղելով մեկ արուն մի քանի էգերի հետ[4][5]։
Մանդարինկային չպետք է շփոթել Չինաստանի մեկ այլ՝ համանուն ձկան (Siniperca chuatsi) հետ, որն օգտագործվում է որպես սնունդ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեժա, Բելգիա, Թանգարան-ակվարիում
-
Ակվարիումում պահվող մանդարինկա
-
Երկու մանդարինկաներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BioLib Profil taxonu druh vřeténka mandarín Synchiropus splendidus (Herre, 1927)
- ↑ «Մանդարինկայի այլ անվանումներ։ Նկարներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Մանդարինկա
- ↑ Ինչպես խնամել կենդանուն։ Արտաքին տեսք։ Առանձնահատկություններ
- ↑ Մանդարինկայի մասին տվյալներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dieter Brockmann։ Nachzuchten für das Korallenriff-Aquarium: Handbuch zur erfolgreichen Zucht von Korallen und Fischen. Birgitt Schmettkamp Verlag, 2006, ISBN 978-3866590038 (գերմ.)
- Wolfgang Mai։ Leierfische im Meerwasseraquarium: Pflege und Nachzucht. NTV Natur und Tier-Verlag, 2009, ISBN 9783866591097 (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Synchiropus splendidus". FishBase. Ed. Ranier Froese and Daniel Pauly. 10 2005 version. N.p.։ FishBase, 2005. (անգլ.)
- Մանդարինկա ձկան նկարներ (անգլ.)
- Մանդարինկա Արխիվացված 2008-07-06 Wayback Machine (անգլ.)
- Ինչպես խնամել մանդարինկային (անգլ.)
- Մանդարինկա ձկան մասին տվյալներ և նկարներ (ռուս.)
- Նկարներ (ռուս.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդարինկա (ձուկ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդարինկա (ձուկ)» հոդվածին։ |
|