Մելիքան (Քղիի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքան (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք | |
---|---|
Մելիքան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի գավառ |
Գավառակ | Քղիի գավառակ |
Այլ անվանումներ | Մելիխան, Մելիկան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Մելիքան, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, Քղիի գետի ափին, Քյոշմար լեռան ստորոտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ 450 հայ բնակիչներից 409-ը զոհվեց, մեծ մասը՝ Կամախի կիրճում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին ուներ ավելի քան 300 տուն։ 1872-1873 թվականներին ուներ 26 տուն հայ և 8 տուն քուրդ, 1909 թվականին՝ 40 տուն՝ 280 հայ, իսկ 1914 թվականին՝ 67 տուն՝ 450 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիքանն ուներ Ս. Գևորգ (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։ Եկեղեցին կողոպտվել և ավերվել է 1895 թվականի հայկական կոտորածների ժամանակ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 762
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն