Կցորդ
Արտաքին տեսք
Կցորդ (դիվանագիտական),
- Դիվանագիտական առաջին աստիճանը (տես Դիվանագիտական աստիճաններ)։ Գրեթե բոլոր պետություններում տրվում է դիվանագիտական ներկայացուցչությունների և արտաքին գործերի գերատեսչությունների՝ 2—3 տարվա աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցներին։
- Զինվորական, ռազմածովային, ռազմաօդային Կցորդ՝ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնատար անձ, որը մեկնած երկրում ներկայացնում է իր երկրի զինված ուժերի համապատասխան տեսակը և դիվանագիտական ներկայացուցչի ռազմական գործերով խորհրդականն է։
- Մշակույթի հարցերով Կցորդ՝ դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամ, նպաստում է մեկնած երկրի հետ մշակութային կապերի զարգացմանը, հավաքում տվյալներ այդ երկրի մշակութային կյանքի մասին և տվյալ երկրում ներկայացնում իր երկրի մշակութային նվաճումները։
- Մամուլի գործերով Կցորդ՝ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնատար անձ՝ մամուլի և ինֆորմացիայի հարցերով։ Ունի դիվանագիտական աստիճան։
- Հատուկ Կցորդ՝ գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության, աշխատանքի, ֆինանսների, տեխնիկայի կամ այլ բնագավառի դիվանագիտական ներկայացուցիչ՝ տվյալ բնագավառին առնչվող պարտականություններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 702)։ |