Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտեսիաս Կնիդացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), մ.թ.ա. V—IV դդ. հույն պատմիչ, բժիշկ։ Մ.թ.ա. 415—398 թվականներին ապրել է Պարսկաստանում, եղել արքունի բժիշկ։ Գրել է բժշկագիտական երկեր, որոնք չեն պահպանվել։ Պաշտոնական աղբյուրների և զրույցների հիման վրա գրել է «Պարսկականք» («Ilepaixa»), աշխատությունը՝ 23 գրքով։ Վեց գրքերն ընդգրկել են Ասորեստանի և Մարասանի պատմությունը մինչև պարսկական պետության հիմնադրումը, հաջորդ 7-ը՝ Պարսկաստանի պատմությունը մինչև Քսերքսես I-ի մահը (մ.թ.ա. 465), վերջին 10-ը՝ պարսից պատմությունը մինչև մ.թ.ա. 398 թվականը։ Աշխատությունը չի պահպանվել։ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը (IX դ.) կազմել է 7-23 գրքերի քաղվածքը, իսկ առաջին 6 գրքի մասին գաղափար ենք կազմում Դիոդորոս Միկիլիացուց, որի 2-րդ գիրքը հիմնված է Կտեսիաս Կնիդացու երկի վրա։ Հեղինակել է նաև «Հնդկականք» («’Ivdixa») երկը (կորած), որում արժեքավոր տեղեկություններ են եղել Հնդկաստանի մասին։ Ժամանակակից պատմագիտությունը նրան համարում է պակաս արժանահավատ, քան ժամանակակից մյուս հույն պատմիչներին։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
---|
| BAV: ADV11285474 · BIBSYS: 90586294 · BNE: XX4771244 · BNF: 120075297 · CiNii: DA06806924 · GND: 119379295 · ICCU: TO0V056315 · ISNI: 0000000398080418 · LCCN: n82006134 · LNB: 000049100 · NDL: 001317697 · NKC: ola2005262658 · NLP: a0000001227547 · NTA: 069899657 · NUKAT: n00018193 · PTBNP: 1575981 · LIBRIS: 182574 · SUDOC: 028189876 · VIAF: 192092583, 310653407, 95224366, 30151776816318012334, 21149542732200301137, 231566052, 102815430, 39346085, 1319154380966730290517, 7602159478220427990007, 297597638, 277159474307627662278, 9776159248300504870006, 390159474328227662273, 52163510523210932439, 3018159248421004870008 · WorldCat VIAF: 192092583, 310653407, 95224366, 30151776816318012334, 21149542732200301137, 231566052, 102815430, 39346085, 1319154380966730290517, 7602159478220427990007, 297597638, 277159474307627662278, 9776159248300504870006, 390159474328227662273, 52163510523210932439, 3018159248421004870008 |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 670)։
|