[go: up one dir, main page]

Jump to content

Կուրբևուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կուրբևուա
ֆր.՝ Courbevoie[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա, Օ դը Սեն և Մեծ Փարիզ
Մակերես4,17 կմ²
ԲԾՄ25 մետր, 56 մետր
Բնակչություն81 516 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ92400[3]
Պաշտոնական կայքville-courbevoie.fr(ֆր.) և ville-courbevoie.fr/32/services-en-ligne.htm(ֆր.)
Կուրբևուա (Ֆրանսիա)##
Կուրբևուա (Ֆրանսիա)

Կուրբևուա (ֆր.՝ Courbevoie), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Իլ դը Ֆրանս մարզի Օ դը Սեն դեպարտամենտում, երկրի մայրաքաղաք Փարիզից ինը, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Նանտեր քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա[4]։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 88.530[5]: Քաղաքի տեսարժան վայրերից է Tour First երկնաքերը, որն ունի 231 մետր բարձրություն և այդ ցուցանիշով Եվրոպայի (ներառյալ Ռուսաստանը) ամենաբարձր շինությունների ցանկում զբաղեցնում է 26-րդ տեղը[6]), Եվրամիությունում՝ 8-րդ տեղը։ Այն համարվում է Ֆրանսիայի ամենաբարձր շենքը (բայց՝ ո՛չ ամենաբարձր կառույցը, որը Էյֆելյան աշտարակն է)[7]։

Կուրբևուայում XX դարի սկզբներից զարկ է տրվել ավտոմեքենաշինությանը. այստեղ գործում են հանրահայտ ավտոմեքենաշինական մի շարք ընկերությունների ձեռնարկություններ, և քաղաքն ստացել է «ֆրանսիական Դետրոյտ» մականունը։

Սկզբնական շրջանում Կուրբևուան ձկնորսների ու գինեգործների գյուղակ է եղել[8]։

VIII դարում կախում է ունեցել Սեն Վանդրիլ աբբայությունից, XII դարում ընկել է Սեն Դենիի վանահոր ենթակայության տակ։

XII դարի կեսերին Կուրբևուայի բնակիչներին հաջողվել է ձեռք բերել իրենց արտադրանքն առանց լրացուցիչ հարկման, ազատ վաճառելու իրավունք[9]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. Россия находится как в Европе, так и в Азии, см. тж. ст. Граница между Европой и Азией
  7. Высочайшее сооружение Франции — Эйфелева башня
  8. Bourgeois, Claude Courbevoie. — 1997. — Т. II. — ISBN 2842530969
  9. L'histoire de Courbevoie | Ville de Courbevoie Site officiel

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրբևուա» հոդվածին։