Կոպրա
Կոպրա (< մալայալամ՝ കൊപ്ര «կոպարա»), կոկոսի չորացրած յուղոտ երկրորդական էնդոսպերմն է։ Կոպրան լինում է 6-12 մմ սպիտակ կամ դեղին կեղևով պատած շերտերով։ Ամեն մի կոկոսից ստացվում է 80-500 գ կոպրա։ Կոպրան ուտելի է և միջինը պարունակում է 6 % ջուր, 67 % ճարպ, 16 % ածխաջուր և 9 % սպիտակուց։
Կոպրայից ստանում են դյուրահալ յուղ (t հալման 20-27° С), որը օգտագործվում է սննդում և որպես տեխնիկական հումք։ Տաք սեղմումով առանձնացած յուղը (կոպրան պարունակում է 60-70 % յուղ) մնում է կոպրայի քուսպը, որը ծառայում է անասնակեր[1]։
Կոպրան մարգարինի, տեխնիկական յուղերի, գլիցերինի, օճառի և նապալմի հումք է։ Արտադրվում է Հարավ-Արևելյան Ասիայի (համաշխարհային արտադրանքի 67 %), Օվկիանիայի (համաշխարհային արտադրանքի 10 %) և Աֆրիկայի (համաշխարհային արտադրանքի 3-4 %) երկրներում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոկոսի յուղի ստացումը Արխիվացված 2005-12-08 Wayback Machine (անգլ.)
- Կորայի որակի գործոնները (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grimwood, BE (1975). Coconut Palm Products – Their processing in developing countries. Ashman F; Dendy DAV; Jarman CG; Little ECS; Timmins WH. Rome: FAO. էջեր 193. ISBN 9789251008539.