Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Իգորևիչ Տոլոկոննիկով (ռուս.՝ Константи́н И́горевич Толоко́нников, փետրվարի 26, 1996(1996-02-26)[1], Դոնի Ռոստով, Ռուսաստան), թեթևատլետ, միջին երկարության ռուս վազորդ, որը մասնագիտացած է 800 մետր վազքի մեջ։ Տոլոկոննիկովը 2013 թվականին Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններում շահել է արծաթե մեդալ։ 2015 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում վաստակել է ոսկե մեդալ՝ 4 × 400 մետր փոխանցումային վազքում։
2013 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությանը Տոլոկոննիկովը վերջին 100 մետրի ընթացքում առաջ է անցել հինգ մարզիկից, նաև այդ պատճառով նա ստացել է «երկրորդ Բորզակովսկի» կեղծանունը (Յուրի Բորզակովսկին ռուս մարզիկ է, 2004 թվականի Օլիմպիական չեմպիոն)[2][3]։ 2015 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների սուպեր լիգայում և նույն թվականի Եվրոպայի պատանեկան առաջնություններում նա հանդես է եկել նույն ոճով։
2015 թվականի օգոստոսին Տոլոկոննիկովը առաջին անգամ հաղթել է Ռուսաստանի ազգային առաջնությունում՝ 1:45.76 արդյունքով։ Սակայն այս վազքում նա սկզբում հետ չի ընկել, ինչի շնորհիվ հայտնի է, փոխարենը ամբողջ ընթացքում գլխավորել է վազքը։ Նման արդյունքով նա 2015 թվականի Աշխարհի առաջնության մասնակցելու որակավորում է ստացել։ Մի քանի օր անց Տոլոկոննիկովն ընտրվել է այդ առաջնությունում որպես Ռուսաստանի մասնակից[4]։
Ներկայացրել է Ռուսաստանը
Տարի
|
Առաջնություն
|
Վայր
|
Դիրք
|
Մրցույթ
|
Նշումներ
|
2013
|
Աշխարհի երիտասարդական առաջնություն
|
Դոնեցկ
|
2-րդ
|
800 մետր
|
1:48.29
|
2014
|
Աշխարհի պատանեկան առաջնություն
|
Յուջին, ԱՄՆ
|
18-րդ (h)[5]
|
800 մետր
|
1:50.19
|
2015
|
Եվրոպայի թիմային առաջնությունների սուպեր լիգա
|
Չեբոքսարի
|
4-րդ
|
800 մետր
|
1:46.42
|
Եվրոպայի պատանեկան առաջնություն
|
Էսկիլստունա (Շվեդիա)
|
2-րդ
|
800 մետր
|
1:49.00
|
1-ին
|
4 × 400 մետր փոխանցումային
|
3:08.35
|
Եվրոպայի առաջնություն
|
Պեկին
|
18-րդ (sf)
|
800 մետր
|
1:48.32
|