[go: up one dir, main page]

Jump to content

Կոկակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմոհիտո
兼仁
ԹագադրումԴեկտեմբերի 16, 1779
ՀանձնումՄայիսի 7, 1817
Ծնվել է՝սեպտեմբերի 23, 1771(1771-09-23)
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Մահացել է՝դեկտեմբերի 11, 1840(1840-12-11) (69 տարեկան)
Վախճանի վայրԿիոտո, Ճապոնիա
Թաղվել է՝Նոտինոցուկինովա
Tsuki no wa no misasagi
Երկիր Tokugawa shogunate և Ճապոնիա
Ազգությունճապոնացի
ՆախորդԳո Մոմոձոնո
Նինկո
ՏոհմՃապոնիայի կայսերական տուն
գերիշխան
ՀայրԿանին նո միա Սուկեհիտո սիննո
ՄայրՕե Իվասիրո
ԵրեխաներEmperor Ninkō?, Katsura-no-miya Takehito-shinnō?, Masuhito-shinnō?, Morikonaishinnō? և Q118697743?
Հավատքսինտոիզմ
ՍտորագրությունИзображение автографа

Մորոհիտո (師仁), հետագայում՝ Տոմոհիտո (兼仁), կայսր Կոկակու (光格天皇) (սեպտեմբերի 23, 1771(1771-09-23), Կիոտո, Ճապոնիա - դեկտեմբերի 11, 1840(1840-12-11), Կիոտո, Ճապոնիա), Ճապոնիայի պատմության մեջ 119-րդ կայսրը, իշխել է 1779 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1817 թվականի մայիսի 7-ը։ Տիտողոսը՝ Սատի նո միա (祐宮):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկակու կայսրը ծնվել է 1771 թվականի սեպտեմբերի 23-ին։ Նա Հիգասիամա կայսեր թոռան Կանիենի արքայազն Սուկեհիտոյի վեցերորդ որդին էր։ Տղայի մայրը Օե Իվասիրոն էր, որը Կուրակիտի քաղաքի բժիշկ Իվամուրի Սոկենի դուստրն էր։ Նորածնին տվեցին Մորոհիտո անվանումը և Սատիի արքայազնի տիտղոսը[1]։

Գո Մոմոձոնո կայսրը չուներ որդի, այդ իսկ պատճառով Սատիի արքայազնին դարձրեց իր հոգեզավակը։ 1779 թվականի դեկտեմբերի 16-ին, 10 տարեկան հասակում նա նշանակվեց կայսր և անցկացրեցին գահակալեցման ծիսակարգը[1]։

1788 թվականի փետրվարին, Կոկակու կայսեր կառավարման ժամանակ, Կիոտո մայրաքաղաքում տեղի ունեցան մեծ հրդեհ։ Հրդեհի ժամանակ վառվեռ կայսրական ամրոցը[1]։

Նրա կառավարման ընթացքում կայսրական պալատում ամրացնում է իր իշխանությունը, օգնելով սիոգուններին Ռուսաստանի հետ հյուսիսային հողերի և այլ հարցերի հետ վեճում, Մեծ սովի ժամանակ (1783—1787):

Նա չափազանց տաղանդավոր էր, ուսման մեծ ուներ շատ հաջողություններ, վերականգնել է Իվսիմիձու և Կամոնո տաճարներում անցկացվող տոները, նա աշխատում էր վերականգնել կայսրական պալատի հետ կապված ավանդույթները։

1789 թվականին կայսեր հայրը՝ Կանիենի արքայազն Սուկեհիտոն փորձում էր ստանալ դաիձիո տեննո կոչումը, սակայն սիոգունատ Տոկուգավան, որը կատարում էր ճապոնական կառավարության ֆունկցիաները, մերժեց նրա դիմումը։ Այդ դեպքերը ստացան «տիտղոսի պատահար» անվանումը և առաջացրեցին լարում կայսրակական պալատի և սիոգունական իշխանության միջև[1]։

1817 թվականի մայիսի 7-ին, կայսր Կոկակուն իր պաշտոնը փոխանցեց Նինկո կայսրին և ինքնակամ դուրս եկավ քաղաքականությունից։ Նա զբաղեցրեց պատվաբեր դաիձիո տեննո կոչումը և զբաղվում էր ծիսակատարությունների ուսումնասիրությամբ։ Պաշտոնաթող մոնարխը վերջինն էր կայսրական տոհմից, որը ուներ այդ տիտղոսը։

1840 թվականի դեկտեմբերի 11-ին Կոկակու կայսրը մահացավ 69 տարեկան հասակում։ Նա Օգիմատի կայսրից (1557—1586) հետո դարձավ առաջինը, որը մնացել էր գահին 40 տարեկանից հետո։ Նրան թաղել են Նոտինոցուկինովա դամբարանում (ճապ.՝ 月輪陵 Ցուկինովա նո միսասագի), այն գտնվում է Սենրիու ձի տաճարի մոտ, Կիոտոյի Հիգասիամա շրջանում[1][2]։

  • Կայսրուհի (տիուգու)։ թագաժառանգ արքայադուստր Յոսիկո (ճապ.՝ 欣子内親王), Գո Մոմոձոնոյի դուստր
    • Երրորդ որդի՝ թագաժառանգ արքայազն Մասուհիտո (ճապ.՝ 温仁親王)
    • Յոթերորդ որդի՝ թագաժառանգ արքայազն Տոսիհիտո (ճապ.՝ 悦仁親王)
  • Ազնվական օրիորդ՝ Համուրո Յորիկո (ճապ.՝ 葉室頼子)
    • Առաջին որդի՝ թագաժառանգ արքայազն Ուիահիտո (ճապ.՝ 礼仁親王)
    • Առաջին դուստր՝ Նոբու նո միա (ճապ.՝ 能布宮)
    • Երկրորդ որդի՝ Տակա նո միա (ճապ.՝ 俊宮)
  • Ազնվական օրիորդ՝ Կաձիուձի Տակադո (ճապ.՝ 勧修寺女青子)
    • Չորրորդ որդի՝ թագաժառանգ արքայազն Աիհիտո (ճապ.՝ 恵仁親王) (Նինկո կայսր)
    • Երկրորդ դուստր՝ Տամինորու նո միա (ճապ.՝ 多祉宮)
    • Չորրորդ դուստր՝ Նարու նո միա (ճապ.՝ 成宮)
  • Ազնվական օրիորդ՝ Տակոնո Մասակո (ճապ.՝ 高野正子)
    • Վեցերորդ որդի՝ Նակա նո միա (ճապ.՝ 猗宮)
  • Ազնվական օրիորդ՝ Անեկոձի Սատոկո (ճապ.՝ 姉小路聡子)
    • Հինգերորդ դուստր՝ Ռին նո միա (ճապ.՝ 倫宮)
    • Ութերորդ որդի՝ Կատա նո միա (ճապ.՝ 嘉糯宮)
  • Երկրորդ դուստր՝ Հիգասիբոձե Կաձուկո (ճապ.՝ 東坊城和子)
    • Հինգերորդ որդի՝ թագաժառանգ արքայազն Կացուրա նո միա Մորիհիտո (ճապ.՝ 桂宮盛仁親王)
    • Երրորդ դուստր՝ Ռեիմիոսինին նո միա (ճապ.՝ 霊妙心院宮)
  • Աղախին Տոմինոկոձի Տերուկո (ճապ.՝ 富小路明子)
    • Վեցերորդ դուստր՝ Մասա նո միա (ճապ.՝ 治宮)
    • Յոթերորդ դուստր՝ թագաժառանգ արքայադուստր Մորիկո (ճապ.՝ 蓁子内親王)
    • Ութերորդ դուստր՝ Ցուրու նո միա (ճապ.՝ 媛宮)
    • Իններորդ դուստր՝ Կացու նո միա (ճապ.՝ 勝宮)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 , Կոկակու կայսրՃապոնական հանրագիտարան (Նիպոն դաիհիակա ձենսիո), Տոկիո, «Shogakukan», 1994 — 1997։
  2. Նոտինոցուկինովա դամբարան // Պաշտոնական կայք
Նախորդող՝
Գո Մոմոձոնո կայսր
Ճապոնիայի կայսր
1779—1817
Հաջորդող՝
Նինկո կայսր