Կլամար
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կլամար | |||
ֆր.՝ Clamart[1] ֆր.՝ Le Vignoble[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Le Plessis-Robinson?, Սենա, Օ դը Սեն, arrondissement of Antony? և Մեծ Փարիզ | ||
Մակերես | 8,77 կմ² | ||
ԲԾՄ | 120 մետր, 64 մետր, 175 մետր | ||
Բնակչություն | ▲54 491 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92140[4] | ||
Պաշտոնական կայք | clamart.fr(ֆր.) | ||
| |||
Կլամար (ֆր.՝ Clamart) քաղաք-կոմունա Ֆրանսիայում, Փարիզից 10 կիլոմետր հարավ-արևմուտք։ Քաղաքը կազմված է երկու մասից, որոնք բաժանվում են Կլամարի անտառով։ Բա Կլամարը պատմական կենտրոնն է, Պետի Կլամարը՝ ժամանակակից տներով կառուցված։ Մինչև նախորդ դարի 70-ական թվականները այստեղ ոլոռի դաշտեր էին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տարածքում կա հնագիտական հուշարձան, որը մեգալիթյան կառույց է թվագրված մեր թվարկությունից առաջ 6000 թվականին։ Առաջին անգամ քաղաքը այժմյան անունով հիշատակվել է 11-րդ դարում։
1794 թվականի մարտի 27-ին այստեղ յակոբինականների կողմից ձերբակալվելէ ֆրանսիական հեղափոխության հայտնի գործիչ և գիտնական Կոնդորսեն։
Երկրի առաջին լուսանկարներում, կատարված Նադարի կողմից 1858 թվականին օդապարիկից, ֆիքսել են Պետի Կլամարի մերձակայքը։
1870-1871 թվականներին Փարիզի պաշարման ժամանակ այստեղ մարտեր են մղվել։
1962 թվականի օգոստոսի 22-ին Պետի Կլամարում Գաղտնի զինված կազմակերպության կողմից անհաջող մահափորձ կատարվեց Շառլ դը Գոլի վրա, որի նպատակն էր Ալժիրի անկախությանը խոչընդոտելը։ Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը և համանուն ֆիլմը նկարագրում են նշված իրադարձությունները։
1961 թվականին տեղի ունեցած կրաքարային ապարների փլուզման հետևանքով այստեղ զոհվել է 21 մարդ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյունեբուրգ, Գերմանիա
- Սքանթորփ, Մեծ Բրիտանիա
- Մախադաոնդա, Իսպանիա
- Կիդալ, Մալի
- Արտաշատ, Հայաստան
- Պենամակոր, Պորտուգալիա
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժաննա Արպայի քանդակի թանգարանը՝ նկարչի նախկին տունը (Rue des Châtaigners 21)
- Հուշակոթողներ կառուցված XVII-XIX դարերում
- Շրջանաձև գրադարան, նախկինում եղել է գրադարան երեխաների համար
- «Cité de la plaine»- շրջան՝ կառուցված 1950-1965 թվականներին քանդակագործ Ռոբեր Օզելի կողմից, ավան՝ 77 բնակելի տներով 22,25 հա տարածքում, որից 12 հեկտարը կանաչապատ է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
l'Hôtel-de-Ville հյուրանոցը Կլամարում
-
Hunebelle-ի մատուռ
-
Փոքրիկ շրջանաձև գրադարան Կլամարում
-
Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիական խոհանոցում կա ճաշատեսակ «À la clamartoise», որի հետ որպես խավարտ մատուցվում է կանաչ ոլոռ։ Նախկինում Կլամարի շուրջ եղել են վաղահաս և գերազանց որակով ոլոռի ընդարձակ դաշտեր։
- Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Կլամարում ապրել է Անրի Մատիսը։
- 1924—1948 թվականներին այստեղ որպես էմիգրանտ ապրել է ռուս փիլիսոփա նիկոլայ Բերդյաևը և հուղարկավորվել Բուա Տարդյոյի քաղաքային գերեզմանատանը։
- 1982 թվականի փետրվարի 24-ին Պետի Կլամարի «Անտուան Բեկլեր» հիվանդանոցու ծնվեց ֆրանսիացի արհեստական բեղմնավորված առաջին երեխան՝ Ամանդին։
- Կլամարում նկարահանվել են մի քանի ֆիլմեր, այդ թվում՝ «Վախը քաղաքի վրա» (1975), «Բերանբաց տեսուչը» (1980), «Ամելի» (2001)։
- Բա Կլամարը հայտնի է նաև նրանով, որ 2004 թվականին այստեղ՝ պարսկական զինվորական հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է պաղեստինյան շարժման առաջնորդ Յասեր Արաֆաթը։
- 1997 թվականի հունիսի 12-ին զինվորական հոսպիտալում է մահացել էռուս հայտնի հեղինակային երգահան, բանաստեղծ,արձակագիր, սցենարիստ և կոմպոզիտոր Բուլատ Օկուջավան։
- 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Կլամարում է մահացել վաթսունականների ռուս գրող Անատոլի Գլադիլինը, որը գրել է վեպեր և պատմվածքներ՝ «Վիկտոր Պոտգուրսկու ժամանակներ խրոնիկա», «Բրիգանտինան բացում է առագաստները», «ՖԽՍՀ, Ֆրանսիական խորհրդային սոցիալիստական հանրապետություն», «Սիդորովի կնոջ գաղտնիքը», «Մեծ վազքի օրը», «Գեներալների փողոցը» և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլամարի պաշտոնական կայք Արխիվացված 2012-07-22 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլամար» հոդվածին։ |
|