[go: up one dir, main page]

Jump to content

Կարիճաճանճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարիճաճանճեր (Mecoptera), միջատների կարգ լրիվ կերպարանափոխությամբ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 3 սմ։ Թևերը ցանցաձև են, թափանցիկ, երբեմն մուգ բծերով։ Գլխի առջևի մասը կտուցանման երկարացած է, բեղիկները թելանման են, երկար, բերանային ապարատը՝ կրծող։ Փորիկի վերջին հատվածը վեր է բարձրացած և հիշեցնում է կարիճների փորիկը (այստեղից՝ կարիճանման անվանումը)։ Հայտնի է 300 տեսակ, տարածված է ամենուրեք։ Մեծ մասը սնվում է բուսական և կենդանական մնացորդներով, ծաղկափոշիով։ Որոշ կարիճաճանճեր գիշատիչ են։ Հայաստանում ուսումնասիրված չեն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիճաճանճեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիճաճանճեր» հոդվածին։