Կատեգորիա:ISO ստանդարտներ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ISO ստանդարտներ կատեգորիայում։ |
ԻՍՕ-ն ստանդարտացման միջազգային կազմակերպությունն է: Այն ստեղծվել է 1946 թ. ՄԱԿ-ի կողմից, ունի ավելի քան 120 անդամ պետություններ:
ԻՍՕ-ի հիմնական խնդիրներն են.
- միջազգային ստանդարտների մշակում,
- ազգային ստանդարտների կորդինացումը և ունիֆիկացումը,
- նոր ստանդարտների մշակումը, որոնք ընդգրկեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մասշտաբներով նույնաբար կիրառվող ընդհանուր կանոններ,
- ստանդարտացման բնագավառում այլլմիջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Իր գործունեությունն ԻՍՕ-ն իրականացնում է համապատասխան կոմիտեների, տեխնիկական հանձնաժողովների և այլ ստորաբաժանումների միջոցով:
ԻՍՕ-ի նշանաբանն է. «Ասա՝ ինչ ուզում ես, գրիր՝ ինչ որ ասացիր, արա՝ ինչ որ գրեցիր», որը ենթադրում է, մասնավորապես, նորմատիվ փաստաթղթերով հիմնավորված գործընթացների խստագույն պահպանում: Ներկայուս ստանդարտացման հիմքում ընդունված են ԻՍՕ-ի և Եվրոպական ստանդարտները, որոնք միմյանց չեն հակասում: Հայաստանի Հանրապետությունում գործում է ազգային ստանդարտների (ՀՍՏ), միջազգային ստանդարտների (ԻՍՕ), եվրոպական ստանդարտների (ԵՆ), միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ), Ռուսաստանի Դաշնության ստանդարտների (ԳՕՍՏ Ռ), տեխնիկատնտեսական և սոցիալական դասակարգիչների և ՀՀ տեխնիկական պայմանների վերաբերյալ դրույթները:
«ISO ստանդարտներ» կատեգորիայի էջերը
Ստորև բերված է այս կատեգորիայի 26 էջ՝ 26-ից։