Կահիրեի ամերիկյան համալսարան
Կահիրեի ամերիկյան համալսարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան |
Հիմնադրված է | 1919 |
Հիմնադրիր | Robert Stewart McClenahan?[1] և Charles A. Watson? |
Անդամակցություն | Digital Preservation Coalition[2] և Association of African Universities?[3] |
Երկիր | Եգիպտոս[4] |
Տեղագրություն | Կահիրե |
Կայք | aucegypt.edu(անգլ.) և aucegypt.edu/ar(արաբ.) |
American University in Cairo Վիքիպահեստում |
Կահիրեի ամերիկյան համալսարան (անգլ.՝ American University in Cairo (AUC); արաբ․՝ الجامعة الأمريكية بالقاهرة, DMG Al-Jame’a Al-Amerikeya Bel-Qāhira), աշխարհիկ, անգլալեզու հետազոտական մասնավոր համալսարան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Առաջարկում է բակալավրի (37), մագիստրոսի (44) և պրոֆեսորի (2) ամերիկյան ուսումնական ծրագրեր, ինչպես նաև շարունակական կրթության ծրագիր ավելի քան 60 երկրների ուսանողների համար[5]։ Համալսարանին Միջին Նահանգների բարձրագույն կրթության հանձնաժողովի և Եգիպտոսի ազգային մարմնի կրթության որակի ապահովման և գնահատման կողմից տրվել է հավատարմագիր[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը հիմնադրվել է 1919 թվականին Եգիպտոսում ամերիկյան առաքելության կողմից, որը ֆինանսավորվում է Հյուսիսային Ամերիկայի Երիցական միության կողմից՝ նպատակ ունենալով հարստացնել և արդիականացնել Եգիպտոսը[7]։ Նախապատրաստական դպրոցն իր դռները բացել է 142 աշակերտների համար 1920 թվականի հոկտեմբերի 5-ին Խայրի փաշայի պալատում (1860)։ 1923 թվականին 20 ուսանողների շնորհվել են առաջին դիպլոմերը[8][9]։ Համալսարանի հիմնադիր Չարլզ Ա. Ուոթսոնի և ԱՄՆ Պրեսբիտերիական միավորման ղեկավարների միջև կոնֆլիկտ է ծագել համալսարանի ապագայի վերաբերյալ. Ուոթսոնը ձգտում էր զարգացնել արևմտյան բարձրագույն կրթությունը[10], իսկ միավորումը քրիստոնեական ազդեցությունը պահպանելն է։ Չորս տարի անց Ուոթսոնը որոշել է համալսարանի աշխարհիկ ուղղվածությունը[11]։
Առաջին կին ուսանողները սովորել են 1928 թվականին[12]։ 1950 թվականին համալսարանն կրթության մեջ ներառեց արվեստի, գիտության բակալավրի աստիճանները, ավարտական դիպլոմները և շարունակական կրթությունը։ Նույն տարիներին համալսարանի անվանման մեջ «at» կապը փոխվել է «in»-ի։ 1960 թվականին հիմնադրվել է Կահիրեի ամերիկյան համալսարանի հրատարակչությունը, որը մեր օրերում տարեկան 80 գիրք է թողարկում[13]։
Վեցօրյա պատերազմի ժամանակ համալսարանը չի ազգայնացվել, բայց շատ ամերիկյան ֆակուլտետներ արտաքսվել են երկրից[9]։
1970-ականների կեսերին ընդգրկվել են նաև բակալավրական և մագիստրոսական ծրագրեր ինժեներական գործի, կառավարման, համակարգչային տեխնոլոգիաների, լրագրության և զանգվածային հաղորդակցության, գիտական ծրագրերի վերաբերյալ․ մի շարք հետազոտական կենտրոնների՝ բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների, սոցիոլոգիայի, բարեգործության և քաղաքացիական նախաձեռնությունների բացման հետ մեկտեղ։
1978 թվականին համալսարանը հիմնադրել է «Անապատների զարգացման կենտրոն» Եգիպտոսի անապատային շրջանների կայուն զարգացման օգնության համար[14]։ Անապատների զարգացման կենտրոնի հետազոտությունները ղեկավարվում են Շրջակա միջավայրի աջակցման գիտահետազոտական ինստիտուտի կողմից[15]։
Կամպուսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե համալսարանը Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակում էր՝ Խայրի փաշայի պալատի մոտ։ Յուեթ սրահը անվանվել է 1928 թվականին, ի պատիվ տիկին Ռութ Լիթիի պապի, որը շինարարության համար նվիրաբերել է 100,000 դոլար[16]։ Դիզայներ՝ St. John Diament: Մեծ լսարանում կարող է տեղավորվել 1200 ուսանող։ 1932 թվականին «Արևելագիտության դպրոցի» համար կառուցվեց նոր շենք՝ ավանդական ոճով[16]։ Ավելի ուշ այն հայտնվեց Կահիրեի կենտրոնում գտնվող 5-րդ շենքում, որոնք կողքին կառուցվել են «Սադաթ» մետրոն և «Ռամսես» երկաթուղային կայարանը[17]։ Մուհամեդ Մահմուդ փողոցում պատը ներկված է հեղափոխական գրաֆիտներով, որոնք զբոսաշրջիկները լուսանկարում են, և համալսարանի ղեկավարությունը փորձում է պահպանել Եգիպտոսի 2011 թվականի հեղափոխության հիշատակը[17][18][19]։
2008 թվականին համալսարանին հունական ուսումնարանը փոխարինեց 1,05 կիլոմետր քառակուսիով՝ Կահիրեում։ 32 կիլմոտր կենտրոնի գլխավոր շենքից հեռու[20]։ Այն ունի վեց դպրոց և 10 հեազոտական կենտրոն անապատային, հետազոտությունների, կենսաբանության, քաղաքացիական իրավունքի հարաբերությունների բնագավառներում[21]։ Հունական ուսումնարանը նվիրված է տեխնոլոգիայի պարկի, նորաստեղծ ձեռնարկությունների և փոքր բիզնեսի զարգացմանը[22]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.aucegypt.edu/index.php/news/stories/story-behind-aucs-historic-palace — The American University in Cairo.
- ↑ https://www.dpconline.org/news/new-members-of-the-dpc/auc-joins-dpc
- ↑ https://web.archive.org/web/20221215121521/https://www.aau.org/subs/membership/
- ↑ https://www.4icu.org/reviews/1241.htm
- ↑ «About». The American University in Cairo (անգլերեն). 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «ACCREDITATION». The American University in Cairo.
- ↑ Murphy, Lawrence R. The American University in Cairo, 1919-1987. — Cairo: American University in Cairo Press, 1987. — С. 1. — ISBN 977-424-156-8
- ↑ «American University in Cairo Board of Trustees Meetings Minutes». digitalcollections.aucegypt.edu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 9,0 9,1 «History». The American University in Cairo (անգլերեն). 2015 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Lawrence R. Murphy The American University in Cairo: 1919 - 1987. — Cairo: American University in Cairo Press, 1987. — С. 5-6.
- ↑ Heather J. Sharkey American Evangelicals in Egypt. — Princeton: Princeton University Press, 2008. — С. 154-67.
- ↑ «Eva Habib El Masri interview :: AUC Oral Histories and Reminiscences». digitalcollections.aucegypt.edu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «About the American University in Cairo Press». www.aucpress.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Desert Development Center Leaves a Legacy at AUC». News@AUC. The American University in Cairo. 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «New Research Institute for a Sustainable Environment Promotes Service». News@AUC. The American University in Cairo. 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 16,0 16,1 Lawrence R. Murphy The American University in Cairo, 1919-1987. — American Univ in Cairo Press, 1987. — С. 37, 85. — 304 с. — ISBN 9789774241567
- ↑ 17,0 17,1 Jones, Sophia (2013 թ․ նոյեմբերի 15). «Cairo's Tahrir Square To Get A New Neighbor: A Mini Silicon Valley». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «جداريات محمد محمود تجذب المترددين علي الميدان لالتقاط الصور (Графити на Мохамед-Махмуд привлекают туристов, желающих их сфотографировать)». مصرس (араб.). Египет. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «الجرافيتي "فن الغضب والشوارع" (Графити - искусство ярости на улицах)» (араб.). 11.06.2012. էջ Египет. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The University - The American University in Cairo - Acalog ACMS™» (անգլերեն). catalog.aucegypt.edu. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Hussein M. Aly El-Sharkawy A City for Learning: AUC's Campus in New Cairo. — Office of New Campus Development, The American University in Cairo, 2004. — 63 с.
- ↑ «AUC's Greek Campus to be Transformed into Egypt's First Technology Park». 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կահիրեի ամերիկյան համալսարան» հոդվածին։ |
|