Կանադայի զինված ուժեր
Կանադայի զինված ուժեր | |
---|---|
Կանադայի զինված ուժերի խորհրդանիշը | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Կանադա |
Ենթարկոում | Կանադայի կառավարություն |
Ներառնում է | Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ |
Թվակազմ | 92 000 |
Շրաբ | National Defence Headquarters, Օտտավա, Կանադա |
Ստեղծվեց | փետրվարի 1, 1968 և 1968[1] |
Ճակատամարտեր | Իրաք-քուվեյթյան պատերազմ, Բոսնիական պատերազմ, Սոմալիի քաղաքացիական պատերազմ, Կոսովոյի պատերազմ, Աֆղանական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Լիբիայում և Ռազմական գործողություն «Իսլամական պետության» դեմ |
Կայք | canada.ca/en/services/defence/caf.html(անգլ.) |
Կանադական զինված ուժեր (անգլ.՝ Canadian Forces, CF, ֆր.՝ Forces canadiennes, FC), ռազմական կազմակերպություն, որը հիմնական պատասխանատվությունն է կրում Կանադայի պետական շահերի պաշտպանության համար, ինչպես նաև մասնակցում է ամբողջ աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանը՝ նրա միջազգային պարտականություններին համապատասխան (մասնավորապես, Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում և ամերիկյան «Անխորտակելի ազատություն» ռազմագործողության ժամանակ)։
Կանադական զինված ուժերի գործունեությունը կարգավորվում է «Ազգային անվտանգության մասին օրենքով»[2]։
Կազմակերպությունը բաղկացած է հետևյալ զորքերից՝ Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր (RCAF), Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ (RCN)։ Զինծառայողները պատկանում են ինչպես կանոնավոր, այնպես էլ պահեստային զինված ուժերին, որոնք բաղկացած են չորս բաղադրիչներից՝ հիմնական պահեստ, լրացուցիչ պահեստ, կադետական կազմակերպություններ և կանադական ռեյնջերներ։ Ազգային պաշտպանության նախարարությունն իրականացնում է խորհրդարանային վերահսկում և զինված ուժերի քաղաքացիական աջակցության համակարգը[3]։
Կանադայի զինված ուժերը ղեկավարվում են Զինված ուժերի խորհրդի կողմից, որը ղեկավարում է պաշտպանության շտաբի պետը։ Գլխավոր հրամանատարը համարվում է Կանադայի միապետության ղեկավարը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը, որին ներկայացնում է Կանադայի գեներալ-նահանգապետը։ Փաստացիորեն, պաշտպանության և զինված ուժերի հետ կապված բոլոր օրենսդիր ակտերն ընդունվում են Կանադայի խորհրդարանի կողմից, իսկ զորքերի վարչական և օպերատիվ ղեկավարումն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ իրականացնում են վարչապետը, ազգային պաշտպանության նախարարը և պաշտպանության շտաբի պետը[4]։
Կառուցվածքը միավորումից հետո (1968-2011 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Կանադայի ղեկավարությունը՝ հաշվի առնելով երկրի դերը և տեղը ՆԱՏՕ ռազմական կազմակերպությունում, նշանակությունը և զինված ուժերի համեմատաբար փոքր թվաքանակը, ինչպես նաև ֆինանսական և նյութական ռեսուրսների տնտեսումը, որոշում է ընդունել հրաժարվել երեք անկախ տեսակի դասական բաժանումից (Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ) և անցում կատարել կազմակերպության միասնական ձևին, ղեկավարման միակ կենտրոնացված համակարգով, թիկունքայն ապահովմամբ և կադրերի պատրաստմամբ։ Բարեփոխումների ընթացքում վերացվել են զինված ուժերի տեսակների շտաբներ և ղեկավարների շտաբների կոմիտեն, ինչպես նաև մնացյալ օպերատիվ և վարչական ղեկավարման մարմինները և զինված ուժերի առանձին տեսակների ապահովումները[4]։
Հետագա փոփոխությունների ընթացքում 2006 թվականից ձևավորվել է կանադական զինված ուժերի կառուցվածքն, որը ներառում էր հետևյալ հրամանատարությունները.
- Ցամաքային զորքերի հրամանատարություն (LFC)
- Ծովային հրամանատարություն (MARCOM)
- Ավիացիոն հրամանատարություն (COMCAN)
- Կանադայի հրամանատարություն (COMCAN)
- Կանադայի էքսպեդիցիոն զորքերի հրամանատարություն (COMFEC)
- Կանադայի հատուկ նշանակության հրամանատարություն (COMFOSCAN)
- Կանադայի օպերատիվ աջակցության հրամանատարություն (COMSOCAN)
2011 թվականի օգոստոսին Ծովային, Ավիացիոն և Ցամաքային զորքերի հրամանատարություններին վերադարձվել են նախկին անվանումները՝ Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ։
Կազմակերպչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի Կանադայի զինված ուժերի հետևյալ հիերարխիա՝
- Գլխավոր հրամանատար՝ Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II, որին 2010 թվականից ներկայացնում է Կանադայի գեներալ-նահանգապետ Դևիդ Ջոնսոնը։
- Պաշտպանության շտաբի պետ, գեներալ Թոմաս Լոուսոն՝ 2012 թվականի օգոստոսի 27-ից։
- Պաշտպանության շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գայ Տիբո։
- Կանադայի զինվորական ծառայության պետ, գեներալ-մայոր Մարկ Հաինս։
- Կանադայի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Իվան Թոմփսոն։
- Կանադայի զինված ուժերի հետախուզության հրամանատար, գեներալ-մայոր Քրիստիան Ռուսո։
- Կանադայի համատեղ ռազմագործողությունների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստյուարտ Բիր։
Զինված ուժերի օպերատիվ և վարչական գերագույն մարմիններն են հանդիսանում ազգային պաշտպանության նախարարությունը և Կանադայի պաշտպանության շտաբը, ինչպես նաև գործառույթային հրամանատարությունների ղեկավարների շտաբները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «National Defence Act, R.S.C., 1985, c. N-5» (անգլերեն). CanLII. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Frequently Asked Questions — What is the relationship between DND and the CAF?» (անգլերեն). National Defence and the Canadian Armed Forces. 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 4,0 4,1 «С. Семёнов. Вооруженные силы Канады. «Зарубежное военное обозрение», № 12, 1985 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԳՀՎ՝ Միջազգային տեղեկատվական բյուլետեն, Կանադա Արխիվացված 2019-04-30 Wayback Machine
- Կանադայի զինված ուժերի պաշտոնական էջը Արխիվացված 2013-08-09 Wayback Machine (անգլ.)(ֆր.)
- Կանադայի զինված ուժերի դրության մասին Արխիվացված 2006-09-01 Wayback Machine - Canadian Broadcasting Corporation|CBC/Radio-Canada (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի զինված ուժեր» հոդվածին։ |
|