[go: up one dir, main page]

Jump to content

Խրամատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս հետևակներով խրամատ

Խրամատ, հողե շինություն, որ ծառայում է որպես անձնակազմի և ռազմական տեխնիկայի պարզ թաքստոց և կրակակետ։ Լինում է առանձնացած (մեկ զինվորի) և ջոկի համար, ինչպես նաև գնդացրային, հրանոթային, տանկային և այլն։ Կազմված է բաց խանդակից, հողաթմբից, հրաձիգների խրամաբջիջներից, մթերքներ պահելու որմնախորշերից, զենքի տեղադրման հարթակներից և այլն։ Խրամատի պատերը, մանավանդ թույլ գրունտի դեպքում, ամրակապվում են ճմով, փայտերով, տախտակներով։ Խրամատը կիրառվում է ռազմական բոլոր տիպի գործողությունների և առանձնապես պաշտպանության ժամանակ։

Ընթերցե՛ք «խրամատ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրամատ» հոդվածին։