Ցողունը մերկ է, հարթ, բարձրությունը՝ 10-15 սմ։ Տերևները գծաձև են՝ թավոտ եզրերով։ Ծաղկաբույլը հասկանման է, հասկիկները՝ դեղնականաչավուն կամ գորշ դարչնավուն։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը հատիկ է։
Սովորական պտուղը՝ առանց պատյանի, և սերմը խնկեղեգ խմրախոտը պարունակում է կումարինալդեհիդ. օգտագործվում է սննդի արտադրության մեջ, իսկ խնկախոտի պատրաստուկները՝ ժողովրդական բժշկության մեջ՝ տուբերկուլոզի, մրսածության, անքնության և այլ հիվանդությունների ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։