[go: up one dir, main page]

Jump to content

Լոուել Բիրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուել Բիրել
Ծնվել էփետրվարի 5, 1907(1907-02-05)
Մահացել էմարտի 15, 1993(1993-03-15) (86 տարեկան)
ԿրթությունUniversity of Michigan Law School?
Մասնագիտությունգործարար

Լոուել Մաքաֆի Բիրել (անգլերեն՝ Lowell McAfee Birrell. փետրվարի 5, 1907(1907-02-05) - մարտի 15, 1993(1993-03-15)), 1950-ական թվականների ամենամեծ մանիպուլյատորներից մեկը, ով ԱՄՆ-ից փախավ Բրազիլիա, բայց ի վերջո վերադարձավ և բանտ նստեց արժեթղթերի խարդախության համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրելը ծնվել է Ինդիանա նահանգի Ուայթլենդ քաղաքում, պրեսբիտերական քահանայի ընտանիքում։ 1928 թվականին ավարտել է Միչիգանի համալսարանի իրավաբանական դպրոցը և մի կարճ ժամանակ իրավաբանական պրակտիկայով զբաղվել Նյու Յորք քաղաքի հնագույն իրավաբանական ֆիրմայում՝ Cadwalader, Wickersham & Taft փաստաբանական գրասենյակում։

Միաձուլումներ ներառող գործողությունների, ինչպես նաև բաժնետոմսերի թողարկումների հետ կապված մի շարք բարդ, համալիր գործարքների միջոցով Բիրելին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել 40 ընկերություններ, այդ թվում՝ Claude Neon, United Dye & Chemical Corp., Fidelio Breweries, Swan-Finch Oil Co., Rhode Island Insurance, Equitable Plan, American Leduc Company, և Doeskin Products, Inc. Կառավարության տվյալներով՝ նա տասը ընկերություն սնանկության կամ անվճարունակության մեջ է գցել[1]։ Ընդ որում՝ հենց միայն United Dye & Chemical-ից 2 միլիոն դոլար է թալանել՝ նախքան այն վաճառելը Ալեքսանդր Գուտերմային ՝ բաժնետոմսերի մեկ այլ մանիպուլյատորի[2]։

1957 թվականի հոկտեմբերին Բիրելը, 3 միլիոն դոլար կանխիկ գումար գրպանում՝ փախավ Կուբա, ապա Բրազիլիա։ 1959 թվականի հուլիսին նրան մեղադրանք առաջադրվեց Նյու Յորք շրջանի դատական մեծ խորհուրդը՝ New York County grand jury-ն նրան մեղադրանք ներկայացրեց իր կողմից վերահսկվող երկու ընկերություններից (Swan-Finch Oil և Doeskin Products) 14 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր գողանալու համար[3][4]։ 1961 թվականի հուլիսին էլ նա դաշնային մեծ ժյուրիի կողմից մեղադրվեց բաժնետոմսերի խարդախության համար[5] Բիրելը 1964 թվականի ապրիլին վերադարձավ Միացյալ Նահանգներ, քանի որ, ըստ տեղեկությունների, փողի պակաս ուներ[6]։ (Բացի այդ, 1964 թվականի դեկտեմբերից ուժի մեջ էր մտնելու Բրազիլիայի հետ արտահանձնման մասին պայմանագիրը, որի անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ Բրազիլիան ապաստան էր դարձել բաժնետոմսերի մեծածավալ խարդախության մեջ մեղադրվող մի շարք ամերիկացիների՝ Բեն Ջեք Քեյջի, Էրլ Բելի, Էդվարդ Մ. Գիլբերտի և այլոց համար:)[7] Բիրելը 15 ամիս բանտ նստեց, մինչև ընկերները ժողովեցին 40,000 դոլար գրավը[8]։ 1967 թվականի դեկտեմբերին նա մեղավոր ճանաչվեց արժեթղթերի խարդախության 11 հոդվածներով, որոնք առնչվում էին ամերիկյան Leduc Petroleums, Ltd. ընկերության բաժնետոմսերի կեղծմանը[9] Այնուհետև 1969 թվականի հուլիսին նրան դավադրության և խարդախության մեղադրանք առաջադրվեց՝ կապված բանկային վարկ ստանալու նպատակով բաժնետոմսերի դատարկ վկայականի օգտագործման հետ, իսկ հետո՝ 1970 թվականի հուլիսին նա դատապարտվեց ևս երկու տարվա ազատազրկման[10][11]։ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը նրան բնորոշեց որպես «արդի ժամանակների կորպորացիաների ամենափայլուն մանիպուլյատորի՝ շահարկողի»[12]։ Փաստաբան Արթուր Լ. Լիմանը, որ օժանդակել էր Բիրելին քրեական պատասխանատվության ենթարկելուն, նրան բնութագրեց իբրև «1950-ական թվականների բաժնետոմսերի ամենատխրահռչակ խարդախի» և շեշտեց, որ նա «թերևս ամենաառաջինն է կորպորացիաներ խորտակելու և ներդրողներին մոլորեցնելու ասպարեզում՝ հետպատերազմյան դարաշրջանում»[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. A Master Rogue Unmasked Life magazine July 20, 1959
  2. Roy Cohn: Is He A Liar Under Oath? Life magazine October 4, 1963
  3. Financier Hunted In $14 Million Loss New York Times July 8, 1959
  4. Man Sought in Swindle Now in Rio The Victoria Advocate July 24, 1959
  5. Brokerage Concern and Birrell Indicted in $3,000,000 Fraud New York Times July 21, 1961
  6. Birrell Ends Exile of 7 Years New York Times April 24, 1964
  7. CBS Television. Eyewitness: The Fugitive Financiers July 20, 1962
  8. Birrell Is Released From Prison On Bail After Stay of 15 Months New York Times August 1, 1965
  9. Birrell Is Guilty In Stock Selling New York Times December 29, 1967
  10. Birrell Is Sentenced To Two-Year Term For Fraud in Stocks New York Times July 30, 1970
  11. Birrell Surrenders To Start A 2-Year Term For Fraud New York Times November 12, 1971
  12. Con Artist Hall of Infamy - The Inductees: Lowell Birrell
  13. Lawyer: A Life of Counsel and Controversy By Arthur L. Liman 978-1586481773