[go: up one dir, main page]

Jump to content

Լինդա Եվանգելիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Եվանգելիստա
անգլ.՝ Linda Evangelista
Դիմանկար
Եվանգելիստան 2004 թվականին
Ծնվել էմայիսի 10, 1965(1965-05-10)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրՕնտարիո, Սենթ Քեթրինզ, Կանադա Կանադա
Քաղաքացիությունկանադացի
ԿրթությունDenis Morris Catholic High School?
Մասնագիտությունմոդել
Գործունեություն1984–1998 2001–ներկա
Ծնողներհայր՝ Թոմ Եվանգելիստա[4]
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ1
 Linda Evangelista Վիքիպահեստում

Լինդա Եվանգելիստա (մայիսի 10, 1965(1965-05-10)[1][2][3], Սենթ Քեթրինզ, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա), կանադացի մոդել։ Նա մոդելային աշխարհում կայացած է և ունի իր մեծ ազդեցությունը դրա վրա[5]։ Հայտնվել է ավելի քան 700 ամսագրերի շապիկներին։ Նա եղել է լուսանկարիչ Ստիվեն Մեիսելի մուսան[6]։ Հայտնի է Եվանգելիստայի հայտնի խոսքը․ «Մենք չենք արթնանում 10,000 դոլարից պակաս վաստակելու համար»։ Նա սահմանել է ռեկորդ իտալական Vogue ամսագրում, որոնք բոլորն էլ լուսանկարվել է Մեիսելի կողմից։

Նորաձևության աշխարհում նա կոչվում է «քամելեոն»[7]։ Նա ամենահայտնի կանանցից էր ուշ 1980–ականներին և 1990–ականներին և վեց սուպերմոդելներից մեկն էր՝ Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի, Ստեֆանի Սեյմուրի, Քրիստի Տարլինգտոնի և Կլաուդիա Շիֆերի հետ միասնին՝ սուպերմոդելների դարաշրջանի ժամանակ[8]։ 1998 թվականին նա դադարեց իր մոդելային գործունեությունը և միայն երեք տարի անց նորից շարունակեց այն՝ այս անգամ աշխատելով ժամանակ առ ժամանակ։ 2008 թվականին «Fashion File» հեռուստաշոուի հետևորդները Եվանգելիստային անվանեցին «բոլոր ժամանակների մեծագույն մոդել»։

Եվանգելիստայի ծնողները ունեն իտալական ծագում, ովքեր գաղթել էին Կանադա[9][10]։ Մեծացել է Սենթ Քեթրինզում՝ կաթոլիկների ընտանիքում[11][12]։ Հաճախել է Նիագարայի ջրվեժի շրջակայքում գտնվող «Դենիս Մորիս կաթոլիկ ավագ դպրոց»[7][13]։ Նրա հայրը՝ Թոմասոն, աշխատել է Ջեներալ Մոթորսում[7][12]։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 17[14]։ Իսկ նրա մայրը՝ Մարիսան[11], եղել է հաշվապահ։ 12 տարեկան հասակում հաճախել է մասնագիտության կողմնորոշման և ինքնահաստատման հասնելու հատուկ դպրոց[12], որտեղ նա սովորում էր հավասարակշռության և էթիկայի դասեր[15]։ Արդյունքում նրան խորհուրդ տվեցին ընտրել մոդելային կարիերան[7]։

Պատանեկության տարիներին նա աշխատում էր մոդել իր համայնքում[12][16]։ 1981 թվականին մասնակցեց «Նիագարայի Միսս դեռահաս» գեղեցկության մրցույթին[7][10][12]։ Չնայած նրան, որ նա չհաղթեց մրցույթը, սակայն նա գրավեց Elite Model Management մոդելային գործակալության գործակալների ուշադրությունը[7][12][15]։

16 տարեկանում մեկնեց Ճապոնիա։ Սակայն նկարահանումների ժամանակ մերկանալու գաղափարը նրան դուր չեկավ և նա թողեց իր գործունեությունը[7]։ Վերադառնալով Կանադա, նա երկու տարի մտածելուց հետո կրկին վերադարձավ իր աշխատանքին[7][17]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984–1987․ սկիզբ և հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին նա մեկնեց Նյու Յորք, որպեսզի ստորագեր պայմանագիր Elite–ի հետ։ Այնտեղ նա հանդիպեց հայտնի մոդելային գործակալ Ջոն Կասաբլանկասի հետ, ով նմանացրեց Եվանգելիստային մոդել Ջոան Սեվերանսին[18]։ 19 տարեկանում Elite–ը ուղարկեց Եվանգելիստային Փարիզ[7][12][18], որտեղ և նա սկսեց իր բարձր նորաձևության կարիերան։ Նրա առաջին խոշոր ամսագրի շապիկը 1984 թվականի L'Officiel նոյեմբերյան համարն էր։ Դրան հաջորդելով նա հայտնվում է հայտնի ամսագրերի՝ Vogue, Harper's Bazaar, Cosmopolitan, Glamour, Mademoiselle, Elle, W, Marie Claire, Allure, Time, Interview, Newsweek, Rolling Stone, Cigar Aficionado և i-D միջազգային համարների շապիկներին և էջերում[7]։

1985 թվականին սկսեց աշխատել Կարլ Լագերֆելդի հետ[19], ով Շանելի գլխավոր դիզայներն էր, ով շուտով Եվանգելիսային համարեց իր մուսան։ Լագերֆելդը նրա մասնին արտահայտվել է․ «Աշխարհում չկա մեկ այլ մոդել այնքան պրոֆեսիոնալ, ինչքան նա է»[20][21]։ Եվանգելիստան առաջին լուսանկարչական մոդելներից էր, ովքեր նաև մեծ հաջողությունների են հասել անցուղային կարիերայում։ Հետագայում նա դարձավ նաև դիզայներ Ջիանի Վերսաչեի մուսան[22], ում առաջին անգամ հանդիպել էր 1987 թվականին։ Բացի այդ երկու դիզայներներից Եվանգելիստան նաև աշխատել է բազում աշխարհահռչակ բրենդների և դիզայներների համար, որոնցից են՝ Վալենտինո, Dolce & Gabbana, Ջիանֆրանկո Ֆերե, Ռալֆ Լոուրեն, Yves Saint Laurent, Ազեդին Ալաիա, Oscar de la Renta, Ջրորջիո Արմանի, Թիերի Մագլեր, Կլաուդ Մոնթանա, Դոնա Կարան, Ջիլ Սանդեր, Ժան Պոլ Գոտյե, Ալբերտա Ֆերետի, Իսահակ Միզրահի, Էսկադա, Քելվին Քլայն, Սալվատոր Ֆերագամո, Մաքս Մարա, Փերի Էլիս, Chloé, Comme des Garçons, Բիլ Բլաս, Էղվե Լեժե և այլն։ Աշխատել է նաև ոչ նորաձևության ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Visa, American Express, Պիցցա Հաթ, De Beers, Elizabeth Arden (ընկերություն)։

1986 թվականին հանդիպեց լուսանկարիչ Ստիվեն Մեիսելին[23]։ Նրանք դարձան ընկերներ և միասին համագործակցեցին բազում նորաձևությունների գովազդներում[12]։ 1987 թվականից նա մասնակցեց Revlon բրենդի «Ամենաանմոռանալի կինը աշխարհում»[24] վերնագրված գովազդում՝ նկարահանված Ռիչարդ Ավեդոնի կողմից։ Աշխատել է նաև այլ լուսանկարիչների հետ՝ Փիթեր Լինդբերգ, Իրվինգ Պեն, Փրանցեսկո Սկավուլո, Հերբ Ռիթս, Բրյուս Ուեբեր, Պատրիկ Դեմանշելիե, Ջիան Պաոլո Բարբիերի, Պաոլո Ռովերսի, Նորման Պարկինսոն, Արթուր Էլգորտ, Ջիլես Բենսիմոն, Սանտե Դ'Օրազիո, Էլեն վոն Անվերթ, Նիկ Նայթ և այլք։

1988–1992․ սուպերմոդելների ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդբերգը 1988 թվականի աշնանը Եվանգելիստային խորհուրդ տվեց կտրել իր մազերը կարճ[12][12][25][25][26] ՝ նրան լուսանկարչություններից մեկի ժամանակ կարճ կեղծամով տեսնելուց հետո։ Ուստի, նա կտրեց իր մազերը։ Հաջորդ օրը նա այդ կեցվածքով լուսանկարվեց հենց Լինդբերգի կողմից։ Սակայն նրա նոր կեցվածքը չընդունվեց նորաձևության կողմից և նա չեղարկվեց մասնակցել 16 նորաձևության շոուների[12][19][27]։ Ինչևէ 1989 թվականի գարնանը նրա սանրվածքը համարվում էր սեզոնի տեսքը[26][28][29]։ Սանրվածքը կոչվեց «Լինդան», իսկ դրա հիման վրա ստեղծվեց կեղծամ «Եվանգելիստան» անունով[15]։ Նույնիսկ հայտնի կանայնք էին ձգտում նմանվել նրան։ Նրանց շարքում էին Դեմի Մուրը՝ «Ուրվական» ֆիլմի համար և Սյուզան Սուլիվանը «Ֆալկոն Կրեստ» հեռուստաշոուի համար։ Եվանգելիստայի սանրվածքը նրան բերեց մեծ հաջողությունների և ամրապնդեց նրա «սուպերմոդել» լինելու կոչումը[30]։

Եվանգելիստան «Մեծ վեցնյակ»–ի անդամ էր։ Այն սուպերմոդելների խումբ էր, որը հասել էր մեծ հաջողությունների ուշ 1980–ականներին և վաղ 1990–ականներին[31][32][33]։ Այդ խումբն ավելի հայտնի էր քան շատ դերասաններ և երգիչներ[5][34][35]։ Շուտով նա, Նաոմի Քեմփբելն ու Քրիստի Տարլինգստոնի հետ կազմեցին եռյակ, որը կոչվեց «Երրորդություն»[12][23][36]։ Նրանց միացան Սինդի Քրոուֆորդը և Տատիանա Պատիթզը 1990 թվականի հունվարի բրիտանական Vogue ամսագրի շապիկը զարդարելու համար՝ լուսանկարահանված Լինդբերգի կողմից[12]։ Ջորջ Մայքլը տեսնելով այդ համարի շապիկը[12][25][37] հրավիրեց այդ հինգին մասնակցելու իր «Freedom '90» երգի տեսահոլովակի նկարահանմանը։ Այդ նույն տարում People ամսագիրը Եվանգելիստային ներառեց «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում։ Նա նաև մասնակցել է Օփրա Ուինֆրիի հոռուստաշոուին, որտեղ նա հանդիսանում էր ժյուրի «Elite» մոդելային մրցակցության ժամանակ և ընտրեց Լեսլի Բիբին հաղթող, որը հետագայում դարձավ դերասանուհի[38]։

1990 թվականի հոկտեմբերին Եվանգելիստան վարսահարդար Օրբեյի խորհրդով ներկեց իր բնական շագանակագույն մազերը պլատինե շեկ գույնով, որը ցնցեց նորաձևության աշխարհը[39][40][41]։ Ամիսներ անց նա ներկեց իր մազերը շոկային կարմիր, հայտնի որպես «տեխնիկոլոր կարմիր» գույնով[34][42]։ Այսպիսով նրան սկսեցին կոչել «քամելեոն»՝ վարսերի հաճախակի գույնի և սանրվածքի փոփոխման, միևնույ ժամանակ ազդելով նորաձևության աշխարհի վրա[7][31][36][43]։ Նրան հաճախ նմանեցնում են Սոֆի Լորենին, Ավա Գարդներին, Ջինա Լոլոբրիջիդային և Էլիզաբեթ Թեյլորին։

1991 թվականին Լանվին նորաձևության տունը վճարեց Եվանգելիստային 20,000 դոլար՝ իր գարուն/ամառ բարձր մոդայի ցուցադրությանը մասնակելու համար[5][44]։ Նույն տարվա ապրիլին մասնակցեց դիզայներ Աննա Սուիի առաջին հավաքածուի ցուցադրությանը, սակայն չվերձրեց գումնար նրանից, այլ մասնակցեց աջակցության նպատակով[45][46]։ Երկու ամիս անց նա մասնակցեց Վալենտինոյի 30–րդ հոբելյրական ցուցդրությանը Հռոմում[47][48]։ 1991 թվականի սեպտեմբերին Time ամսագրի շապիկնը ներառում էր սուպերմոդելներին[49]։ Հաջորդ ամսում լրագրող Սյուզի Մենկեսը Vogue–ի համար գրված հոդվածում Եվանգելիստային անվանեց «աշխարհի աստղային մոդելը»[50]։ Նույն տարում նա մասնակցեց փաստավավերագրական «Մոդելները․ ֆիլմ» ֆիլմում՝ որի ռեժիսորը Լինդբերգն էր[51]։ Նկարահանվել է MTV–ի «House of Style» հեռուստաշոուում՝ նվիրված հենց իրեն[15][52]։

1991 թվականի վերջերին և 1992 թվականի սկզբներին Եվանգելիստան հայտնվել էր Կենար բրենդի գովազդային վահանկներում Թայմս Սքվերում[53]։ Նրանցից ամենաքննարկված և քննադատված վահանակում Եվանգելիստան նստած էր յոթ սիլիցիացի կանանց կողքին[54]։ Չնայած նրան, որ այն բացասական քննարկումերի արժանացավ իտալացի կանանց կողմից[54][55], սահմանափակ լուսանկարները վաճառվեցին 1,000 դոլարով (մեկ նկարը միայն), որը նվիրաբերվեց ՁԻԱՀ–ի բուժմանը[54][56]։ Ինչպես նաև լուսանկարը ընդգրկվեց «20 ամենակարևոր նորաձևության լուսանկարները երբևէ» ցանկում[57]։ Կենար բրենդի տնօրեն Կենեթ Ցիմերմանը արտահայտվել է․ «Նա աճեցրեց մեր վաճառքի թիվը անմիջապես։ Լինդան մեր Մայքլ Ջորդանն էր։ Մենք ընտրեցինք նրան, քանի որ ուզում էինք աստղի և երեք կամ չորս աստղային մոդելներից, որոնց մեջ նա առաջինն է»[5]։

1992 թվականի ապրիլյան 100–րդ հոբելյարական Vogue–ի շապիկնը[15], որում պատկերված էին Եվանգելիստան և այլ սուպերմոդելներ՝ դարձավ այդ ամսագրի ամենաշատ վաճառքներ գրանցած համարը[58][59]։ Նկարահանվել է Ջորջ Մայքլի «Too Funky» տեսահոլովակում՝ ծաղրելով իր իսկ կերպարը։ Նա նաև համարվում է բարակ հոնքերի հիմանդիրը, որը դարձավ այդ թվականի աշնան թրենդը[60][61][62]։ Նրա 1992 թվականի սեպտեմբերյան Harper's Bazaar ամսագրի շապիկը համարվում է իկոնիկ և 2005 թվականին համարակալվել է 9–րդը «Վերջին 40 տարվա թոփ 40 ամսագրի շապիկները» աղյուսակում[63]։ 1992 թվականին Ռու Փոլի «Supermodel (You Better Work)» երգում նշվեց Եվանգելիստայի անունը։

1993–1998․ վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին նա և Կլաուդիա Շիֆերը մեկնեցին հնգօրյա ճամփորդության Ավստրալիա՝ մամլո ասուլիսներ և նորաձևության հոռուստաշոուներին մասնակցելու նպատակով[64][65]։ 1994 թվականի հոկտեմբերյան իտալական Vogue–ի 30–րդ հոբելյարական համարում պատկերված էին Եվանգելիստան և ևս մի քանի մոդելներ։ Նույն տարում նկարահանվեց «Պատրաստի հագուստ» ֆիլմում։ 1995 թվականին վարսահարդար Գարենը փոխեց Եվանգելիստայի սանրվածքը՝ 1960–ականներին բնորոշ կարճ ասիմետրիկ սանրվածք[66]։ Նույն տարում նա մասնակցեց Թիերի Մյուգլերի 20–րդ հոբելյարական նորաձևության շոուի ցուցադրությանը[67]։ Շուտով նա 5 միլիոն դոլար արժողությամբ գործարք կնքեց Կլաիրոլ բրենդի հետ։ Մասնակցել է «Unzipped» նորաձևության վավերագրական ֆիլմում[7][68]։

1996 թվականին Եվանգելիստան նա Լինդբերգի «10 կանայք» գրքի տասը կանանցից մեկն էր։ Ինչպես նաև նա զարդարել էր այդ գրքի շապիկնը։ Հայտնվել է «Catwalk» նորաձևության վավերագրական ֆիլմում։ Եվանգելիստան Թայվանի Vogue–ի առաջին համարի շապիկի դեմքն էր[69]։ Շուտով կնքեց Yardley of London բրենդի հետ 7.75 միլիոն դոլարանոց պայմանագիր[15]։ 1998 թվականին Եվանգելիստան ինքնակամ հեռացավ մոդելային աշխարհից[10][30] և տեղափոխվեց Ֆրանսիական Ռիվիերա, որտեղ անցկացրեց իր կյանքի հաջորդ երկու տարիները[70]։

2001–ներկա․ վերադարձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Եվանգելիստան վերադարձավ մոդելային գործունեությանը և հայտնվեց այդ տարվա սեպտեմբերյան Vogue–ի համարի շապիկին[10][71][72]։ Այդ նույն տարում օգնեց զարգացնել American Legend Cooperative բրենդը, որը արդեն վեց տարի է չէր երևում[73][74]։ Ռոկո Լասպատան՝ այդ բրենդի գովազդի լուսանկարիչը ասել է․ «Նա Մարիա Կալասն է մոդելային աշխարհում»[73]։ 2002 թվականին նա մասնակցեց Վերսաչեի աշուն/ձմեռ հավաքածուի ցուցադրությանը։ Հաջորդ տարի նա կրկին վերադարձավ բարձր մոդայի ցուցադրություններին՝ աշխատելով Վերսաչեի և Dolce & Gabbana–ի համար[75]։ 2003 թվականին Եվանգելիստան կատարեց Շանելի աշուն/ձմեռ ցուցադրության փակումը՝ կրելով սպիտակ հարսանեկան զգեստ[36][76]։ 2004 թվականին նա մասնակցեց NARS Cosmetics–ի[77] և Ֆենդիի գարուն/ամառ ցուցադրություններին[36]։ Նա նաև մասնակցեց Ժան Պոլ Գոտյեի առաջին Հերմեսի ցուցադրությանը[36][78]։ Այդ տարվա ամռանը նա մասնակցեց Ann Inc–ի 50–րդ հոբելյարական ցուցադրության գովազդին, որը լուսանկարեց Էնի Լեիբովիթզը[79][80]։

2006 թվականին Եվանգելիստան և Կրիստեն Մակմենամին հայտնվեցին Vogue: The Illustrated History of the World's Most Famous Fashion Magazine գրքի շապիկում[81]։ Այդ տարվա օգոստոսին նա հայտնվեց Vogue–ի շապիկին, դառնալով առաջին մոդելը, ով հայտնվել է այդ ամսագրի շապիկին ավելին քան մեկ տարում[82][83]։ Նրա վերջին մոդելային ցուցադրությունը եղավ 2007 թվականին՝ 60–րդ հոբելյարական Քրիստիան Դիորի շոուն[84]։ Այդ տարում նա կնքեց բազմամյա բացառիկ պայմանագիր L’Oréal կոսմետիկա արտադրող ընկերության հետ[85][86]։

2008 թվականի մայիսին ներկա գտնվեց Կաննի կինոփառատոնին և լուսանկարահանվեց հնդկուհի Այշվարիա Ռայի հետ[87][88]։ Շուտով ն նկարահանվեց ՄԵիսելի կողմից Պրադայի աշուն/ձմեռ հավաքածուի համար[86]։ Նույն թվականի սեպտեմբերին նա հայտնվեց Vanity Fair ամսագրի շապիկին, որը վերագրվեց «Ինքն իրենց լիգա (A League of Their Own)»[89]։ 2009 թվականին Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվեց «Մեդել, որպես մուսա․ մարմնավորելով նորաձևությունը (The Model as Muse: Embodying Fashion)» ցուցադրությունը, որը հարգանքի տուրք էր մատուցում որոշ սուպերմոդելների, որոնց թվում էր նաև Եվանգելիստան[90]։ Նա նաև հայտնվեց ցուցադրության ուղեկից գրքույկի շապիկին[15][91]։ 2010 թվականին նա ընտրվեց ներկայացնելու Թայբոթս բերնդը իրենց գովազդում[92]։

Եվանգելիստան լուսանկարահանվել է Լագերֆելդի կողմից Շանելի գարուն 2012 աչքի պարագաների գովազդի համար[93][94]։ 2012 թվականի մայիսին նա մասնակցեց Met Gala տոնակատարությանը, որպես Միուչիա Պրադայի հատուկ հյուր, ում մատուցում էին հարգանքի տուրք տոնակատարության ժամանակ[95]։ Երեք տարվա դադարից հետո նա այդ նույն ամսում հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին։ Հետո նա հայտնվեց «Vogue․ Խմբագրի աչքերով (The Editor's Eye)» նորաձևության գրքում, որպես մոդել–մուսա[32]։ Նոյեմբերին նա դարձավ Fashion ասմագրի 35–րդ հոբելյարական համարի շապիկի դեմքը[96]։ Մի քանի ամիս անց իսպանական բրենդ LOEWE–ն ընտրեց Եվանգելիստային ներկայացնելու իրենց նոր «Aura» օծանելիքը[97]։

2013 թվականին նա հանձնեց Թիմ Բլանկսին մրցանակը Ամերիկյան դիզայներների խորհուրդի մրցանակաբաշխության ժամանակ[98][99]։ Նկարահանվեց Լագերֆելդի կողմից՝ նրա Շուպեթ կատվի հետ, 2013 թվականի հուլիսյան գերմանական Vogue–ի շապիկի համար, որտեղ նա նմանակում էր դերասանուհի Աննա Մանյանիին[100]։ Նույն ամսում նա հայտնվեց նաև իտալական համարի շապիկում, որը նվիրված էր Ֆրանկա Սոզանիի գլխավոր խմբագրի պաշտոնի 25–րդ տարվան[101]։

2014 թվականին նա մասնակցեց Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին[19][102]։ Մոսկինոյի աշուն/ձմեռ 2014 հավաքածուի համար նրան լուսանկարեց Մեիսելը։ Եվնագելիստան նաև մի շարք այլ մոդելների հետ դարձավ Ճապոնիայի սեպտեմբեր 2014 Vogue ամսագրի շապիկի դեմքը, որը ամսագրի 15–րդ հոբելյարական համարն էր[103]։ 2014 թվականի սեպտեմբերյան Harper's Bazaar–ի շապիկում հայտնվելիս համարը վերնագրվեց «Harper's–ի ամենամեծը երբևէ»[104]։ Նույն թվականի նույն ամսում նա եղավ այն 50 մոդելներից մեկը, ով հայտնվեց իտալական Vogue–ի 50–րդ հոբելյարական շապիկին։ Նրան ընտրեցին ներկայացնելու Dolce & Gabbana–ի նոր կոսմետիկայի հավաքածուն[9][105]։ 2014 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվանգելիստան ստորագրել է պայմանագիր, ըստ որի նա կլինի Ավստրալիայի հաջորդ թոփ մոդելը նորաձևության մրցույթի իներորդ սեզոնի ժյուրիի անդամ–հյուր[106][107]։

Hudson's Bay կանադական բրենդը ընտրեց Եվանգելիստային իրեց գարուն 2015 հավաքածուն ներկայացնելու համար։ Հավաքածուն կոչվեց «The Room», որը նկարահանեց Պամելա Հանսոնը[108]։ 2015 թվականի հունիսին Եվանգելիստան FiFi Awards մրցանակաբաշխությունում ներկայացրեց և հանձնեց տղամարդկանց և կանանց օծանելիքների հաղթող ճանաչված բրենդների մրցանակները[109][110]։ Նույն թվականի հոկտեմբերին նա հայտնվեց գլխարկների դիզայներ Ֆիլիպ Թրիսիի «Philip Treacy: Hat Designer» գրքում։ Նաև հոկտեմբերին նա գովազդեց Մոսկինոյի նոր «Fresh» օծանելիքը[111]։

Ակտիվիզմ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվանգելիստայի աստղը Կանադայի փառքի անցուղում

Եվանգելիստան ՄԻԱՎ–ՁԻԱՀ–ի և կրծքի քաղցկեղի դեմ պայքարող ակտիվիստ է[11][13][21]։ Նա «Mac AIDS Fund» ֆոնդի անդամ և իկոնա էր[8][36]։ 2013 թվականի հոկտեմբերին հովանավորել է amfAR ֆոնդի Ռիո դե ժանեյրոյի համերգը[112]։

1996 թվականին VH1 հեռուստաալիքի կողմից նա ստացավ Նորաձևության կյանքի նվաճումների մրցանակ, որը նրան հանձնեց Աննա Վինտուրը՝ Vogue–ի գլխավոր խմբագիրը։

2003 թվականի հունիսին Տորոնտոյում ստեղծվեց աստղ Կանադայի փառքի անցուղում Եվանգելիստայի պատվին[21]։ 2005 թվականին Գերմանիայում «Women's World Awards» մրցանակաբաշխության կողմից ստացավ նորաձևության աշխարհի իկոնայի մրցանակ։

2008 թվականի մարտին Եվանգելիստան կոչվեց «ամբողջ ժամանակների ամենամեծ սուպերմոդելը» CBC Television–ի Fashion File հոռուստաշոուի կողմից[113]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Եվանգելիստան ամուսնացավ Փարիզի Elite մոդելային գործակալության տնօրեն Ջերալդ Մարիի հետ[10][12][114][115]։ Նրանք ամուսնալուծվեցին 1993 թվականին[10][115]։ Նա ժամադրվել է Քայլ Մակլաքլենի հետ[115], ում առաջին անգամ հանդիպել է Barneys New York բրենդի նկարահանումների ժամանակ 1992 թվականին[116]։ Նրանք 1995 թվականին նշանվեցին, սակայն 1998 թվականին բաժանվեցին[117][118]։ Շուտով նա սկսեց հանդիպել ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆաբիեն Բարտեզի հետ[10]։ Նա հղիացավ, սակայն վեց ամիս հղիությունից հետո նա վիժեց[84][114][119]։ Զույգը բաժանվեց 2000 թվականին[70], ապա միացավ 2001 թվականին[119] և վերջնականապես բաժանվեց 2002 թվականին[10]։ 2006 թվականին սկսեց ժամադրվել Hard Rock Cafe սրճարանի հիմնադիր Փիթեր Մորթոնի հետ։ 2013 թվականի հունիսի 6–ին լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է[120][121]։

2006 թվականի հոկտեմբերին նա ունեցավ երեխա, սակայն մերժեց անվանել կենսաբանական հոր անունը՝ լրատվամիջոցների բամբասանքներից և լուրերից խուսափելու համար[122]։ Դեռ հղիության ժամանակ՝ օգոստոս ամսին, նա նկարահանվեց Vogue ամսագրի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Fennell, Tom (1991 թ․ դեկտեմբերի 9). «The Best in the World». Maclean's. Vol. 104. էջ 36(5).
  6. La Ferla, Ruth (1991 թ․ հուլիսի 7). «Fashion; Hot Shot». The New York Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Rothstein, Mervyn (Autumn 1995). «Evangelista!». Cigar Aficionado. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  8. 8,0 8,1 Helmore, Edward (2005 թ․ սեպտեմբերի 23). «The Fashionable One; in the Supermodel Era, Linda Evangelista Was the Fashion World's Favourite, and She Can Still Turn It on If the Cause Is Right. but What Gets Her out of Bed Now, Asks Edward Helmore». The Evening Standard. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  9. 9,0 9,1 Gordon, Jane (2014 թ․ սեպտեմբերի 13). «Linda Evangelista: 'What I really feel about ageing'». Daily Mail. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Craven, Jo (2011 թ․ մայիսի 11). «Linda Evangelista biography». Vogue UK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. 11,0 11,1 11,2 Beech, Monique (2009 թ․ դեկտեմբերի 18). «New mammography machine offers doctors clearer image». St. Catharines Standard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 Gross, Michael (1995). Model: the ugly business of beautiful women. New York, NY: William Morrow and Company, Inc. էջեր 426–435. ISBN 0-688-12659-6. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  13. 13,0 13,1 Fraser, Don (2013 թ․ դեկտեմբերի 5). «Remember Me? Linda Evangelista». The Kingston Whig-Standard. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  14. «EVANGELISTA, Tomaso 'Tom' Evangelista Obituary». Canadian Obituaries. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «Linda Evangelista - Voguepedia». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  16. Choi, Mary H.K. (2012 թ․ հուլիսի 24). «House Of Style: Episode 24». MTV.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  17. «Linda Evangelista». Biography. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  18. 18,0 18,1 «Linda Evangelista». Interview Magazine. 2013 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  19. 19,0 19,1 19,2 Fishwick, Samuel (2014 թ․ նոյեմբերի 5). «Dressing up with Linda Evangelista». London Evening Standard. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  20. Barns, Sarah; Hill, Bethan (2008 թ․ նոյեմբերի 21). «The New Supermodels». Forge Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  21. 21,0 21,1 21,2 «Linda Evangelista». Canada's Walk Of Fame. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  22. Fidanzia, Valentina. «Linda Evangelista». Vogue Italia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  23. 23,0 23,1 Kennedy, Conor (1995 թ․ ապրիլի 13). «Sex, Drugs, Cameras». Columbia Daily Spectator. No. 54. էջ 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  24. «Revlon - Voguepedia». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  25. 25,0 25,1 25,2 Brown, Laura (2009 թ․ մարտի 23). «Classic Lindbergh». Harper's Bazaar. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  26. 26,0 26,1 «Long And Short Are Equally In». Orlando Sentinel. 1990 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  27. Peltz, Jennifer (2012 թ․ մայիսի 4). «Evangelista testifies at NY child-support trial». FOXNews.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  28. Cook, Catherine (1990 թ․ օգոստոսի 24). «Hair In Tune With '60s Styles Reminiscent Of Age Of Aquarius Are Back In Fashion». Orlando Sentinel. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  29. Patteson, Jean (1992 թ․ նոյեմբերի 27). «Hair For The Holidays». Orlando Sentinel. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  30. 30,0 30,1 Pielou, Adriaane (2004 թ․ մարտի 21). «Viva Linda». The Mail on Sunday (London, England). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. 31,0 31,1 Skarda, Erin (2012 թ․ ապրիլի 2). «Linda Evangelista - All-TIME Top 100 Icons in Fashion, Style and Design». Time. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  32. 32,0 32,1 Bowles, Hamish (2012 թ․ օգոստոսի 23). «Agents Provocateurs: A Look at Vogue's New Book The Editor's Eye». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  33. Ghorbani, Liza (Fall 2012). «Christy Turlington: A Model Mom». DuJour. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  34. 34,0 34,1 Campbell, Roy H. (1992 թ․ ապրիլի 5). «Fashion's Final 4: The Megamodels These Runway Stars Are Megafamous - And They Are Known To Make Megabucks». The Philadelphia Inquirer Online. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  35. Kennedy, Dana (1994 թ․ մարտի 25). «Elle Macpherson invades Hollywood». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 Sherwood, James (2004 թ․ մարտի 22). «Linda Evangelista: This year's model». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  37. «About». GeorgeMichael.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  38. Mr. Skin (2005). Mr. Skin's Skincyclopedia: The A-to-Z Guide to Finding Your Favorite Actresses Naked. St. Martin's Press. էջ 64. ISBN 978-0-312-33144-3.
  39. «Cutting-Edge Model Linda Evangelista Drops a Blond Bombshell on the Fashion World—Color It Disapproving». People. 1990 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  40. «Oribe - Voguepedia». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  41. «Is Blond Hair Worth Dyeing For?». Orlando Sentinel. 1991 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  42. Patteson, Jean (1991 թ․ հոկտեմբերի 11). «The Blessing/curse Of Being A Redhead». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  43. «Roller Sets Can Do Something For Everyone». Orlando Sentinel. 1991 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  44. Morgan, Pat (1991 թ․ նոյեմբերի 13). «High price of supermodels is passed on to consumers». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  45. Muaddi Darraj, Susan (2009). Anna Sui. Infobase Publishing. էջ 41. ISBN 978-1-4381-2864-1. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  46. «Anna Sui - Voguepedia». Vogue.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  47. Gross, Michael (1991 թ․ հունիսի 24). «There's No Place Like Rome». New York Magazine. 24 (25): 11–13. ISSN 0028-7369. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  48. Morris, Bernadine (1991 թ․ հունիսի 11). «From Valentino, Three Decades Of Glamour». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  49. Rudolph, Barbara (1991 թ․ սեպտեմբերի 16). «Supermodels: Beauty and the Bucks». Time International (37): 44–50.
  50. Menkes, Suzy (1991 թ․ հոկտեմբեր). «The Couture Controversy». Vogue.
  51. «Peter Lindbergh - Voguepedia». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  52. Choi, Mary H.K. (2012 թ․ հուլիսի 24). «House Of Style: Episode 12». MTV.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  53. Miller, Linda (1992 թ․ հունվարի 19). «Fashion Ads Get Simple, Yet Profound». NewsOK. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  54. 54,0 54,1 54,2 Cloud, Barbara (1992 թ․ հունվարի 9). «AIDS billboard sparks Italian protest». The Pittsburgh Press. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  55. Madison, Cathy (1992 թ․ հունիսի 28). «Sicilian Sues Over Ad Featuring Aids Theme». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  56. Fabrikant, Geraldine (1991 թ․ դեկտեմբերի 24). «The Media Business: Advertising -- Addenda; New Campaigns». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  57. «Kenneth Zimmerman Obituary». The New York Times. 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  58. Sowray, Bibby (2014 թ․ ապրիլի 9). «Kim and Kanye's Vogue cover on course to be a record seller». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  59. Essex, Myeisha (2014 թ․ ապրիլի 8). «Vogue's Kim K & Kanye Cover On Track To Outsell FLOTUS & Beyonce Issues». The Michigan Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  60. Trucco, Terry (1992 թ․ փետրվարի 9). «Beauty; The Big Tweeze». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  61. Lytle, Lisa (1992 թ․ հուլիսի 22). «Raising fashion's eyebrows Summer's look is well- defined, arched and, for some, thin». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  62. Patteson, Jean (1992 թ․ հոկտեմբերի 30). «New Choices: Hippie, Ethnic». Orlando Sentinel. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  63. «ASME's Top 40 Magazine Covers of the Last 40 Years». American Society of Magazine Editors. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  64. Green, Sue (1993 թ․ սեպտեմբերի 1). «Catwalk coup sparks Aussie fashion frenzy». South China Morning Post. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  65. Gendel, Debra (1993 թ․ սեպտեմբերի 10). «Supermodels Profit Down Under». Los Angeles Times.
  66. Boddiford, Suzin (1995 թ․ հոկտեմբերի 12). «Decades-old mod is modern again». The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  67. «Thierry Mugler - Voguepedia». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  68. «Clairol deal gives millions to model Linda...». Orlando Sentinel. 1995 թ․ հունիսի 23. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  69. «Taiwan is Now in Vogue, and Vice Versa». Los Angeles Times. 1996 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  70. 70,0 70,1 Moss, Adam; Hart, Christine (2000 թ․ նոյեմբերի 12). «Fab In Bar Bust-up; Exclusive: Man United Goalie Is Net Winner after Rumpus over Married Date». The People (London, England). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  71. «Super Sequel». People. 2005 թ․ փետրվարի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  72. «a vintage year for the stars». The Scotsman. 2001 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  73. 73,0 73,1 Sherwood, James (2001 թ․ դեկտեմբերի 2). «The Making of a Legend». The Independent On Sunday. էջեր 50–53. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  74. Kruse, Brandi (2012 թ․ հուլիսի 29). «Business never better for Renton's Blackglama fur». MyNorthwest.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  75. «Evangelista leads return of supermodels». Daily Times. 2003 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  76. «Linda Evangelista shines at Chanel haute couture». Hello! Daily News. 2003 թ․ հուլիսի 8. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  77. «François Nars - Voguepedia». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  78. Moore, Booth (2004 թ․ մարտի 8). «In Paris, designers get serious». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  79. «Ann Taylor debuts 50th anniversary clothes». USA Today. 2004 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  80. «Ann Taylor debuts 50th anniversary collection». Amarillo Globe-News. 2004 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  81. Anthony, Shine (2007 թ․ մայիսի 30). «Vogue: The Illustrated History». Culture Kiosque. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  82. «Linda Evangelista, 41 and Pregnant, Appears on Cover of Vogue». FOXNews.com. 2006 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  83. Critchell, Samantha (2006 թ․ հուլիսի 21). «Still in vogue after all these years». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  84. 84,0 84,1 «Linda Evangelista». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  85. «L'Oréal Paris welcomes Linda Evangelista as its new international Ambassadress». CNW Group. 2007 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  86. 86,0 86,1 «20 years on and the world's greatest supermodels are back - without a wrinkle between them». London Evening Standard. 2008 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  87. Skarda, Erin (2012 թ․ մայիսի 21). «Top 10 Show-Stopping Looks in Cannes Red Carpet History». Time. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  88. «Linda Evangelista». Who2 Biographies. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  89. Colacello, Bob (2008 թ․ սեպտեմբեր). «A League of Their Own». Vanity Fair. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  90. «Metropolitan Museum's Costume Institute Explores Role of Fashion Models as Muses of Recent Eras». The Metropolitan Museum of Art. 2009 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  91. Harold Koda; Kohle Yohannan (2009). The Model as Muse: Embodying Fashion. Metropolitan Museum of Art. ISBN 978-1-58839-313-5.
  92. «Linda Evangelista the new face of Talbots». New York Post. 2010 թ․ հունիսի 7. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  93. Sini, Barbara (2012 թ․ ապրիլի 19). «Linda Evangelista for Chanel». Vogue Italia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  94. Niven, Lisa (2012 թ․ ապրիլի 18). «Linda For Chanel». British Vogue. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  95. «Celebrities Dress Up for Prada-Themed Gala». CNSNews. 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  96. Livingstone, David (2012 թ․ հոկտեմբերի 30). «Linda Evangelista: Our 35th Anniversary issue cover star talks family and fashion in this excerpt». Fashion Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  97. Smith, Charlotte (2013 թ․ մարտի 8). «Linda Evangelista fronts new Loewe fragrance campaign». Travel Retail Business. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  98. Denley, Susan (2013 թ․ հունիսի 4). «Hillary Clinton commands spotlight at CFDA Fashion Awards». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  99. Cowles, Charlotte (2013 թ․ մայիսի 28). «Hillary Clinton May Attend the CFDA Awards». New York Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  100. «Linda Evangelista – Karl Lagerfeld – Vogue Germany – July 2013». DNA Model Management. 2013 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  101. Blasberg, Derek (2013 թ․ սեպտեմբերի 18). «Linda Forever». Harper's Bazaar. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  102. Hyland, Véronique (2014 թ․ մայիսի 3). «See: All the Looks From the 2014 White House Correspondents' Dinner». New York Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  103. «Vogue Japan revisits 24-year-old Vogue UK cover for anniversary issue». The New Age. 2014 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  104. Schlosser, Kurt (2014 թ․ հուլիսի 31). «Lady Gaga in the mix with iconic models in Harper's gallery». Today.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  105. Niven, Lisa (2014 թ․ սեպտեմբերի 3). «Linda Evangelista For Dolce & Gabbana». British Vogue. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  106. Sarkari, Karishma (2014 թ․ հոկտեմբերի 23). «Australia's next top SUPERmodel! Nineties icon Linda Evangelista to star in the upcoming series as guest judge». Daily Mail. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  107. Fuda, Soraiya (2015 թ․ ապրիլի 22). «Australia's Next Top Model judges Jennifer Hawkins, Alex Perry say skinny is still in on hit reality series». The Herald Sun. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  108. Moin, David (2015 թ․ հունվարի 23). «Linda Evangelista the New Face of Hudson's Bay's The Room». Women’s Wear Daily. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  109. Jacobs, Alexandra (2015 թ․ հունիսի 24). «The Oscars of Fragrance: The Perfumed Envelope, Please». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  110. Walsh, Rachel Marie (2015 թ․ հոկտեմբերի 6). «Philip Treacy's crowning glory». Irish Examiner. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  111. Chan, Stephanie (2015 թ․ հոկտեմբերի 6). «Linda Evangelista Keeps It Fresh for Moschino's New Fragrance Campaign». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  112. «Goldie Hawn, Linda Evangelista Help Raise More than $600,000 for amfAR at Inaugural Inspiration Gala Rio». amfAR. 2013 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  113. Fashion File: Super Linda (Television production). CBC Television. 2008 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին. «Linda Evangelista wins our viewers' poll as the greatest supermodel of all time.»
  114. 114,0 114,1 «Linda's Delight As She Confirms Baby News». Hello Magazine. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  115. 115,0 115,1 115,2 Sporkin, Elizabeth (1993 թ․ մայիսի 17). «Falling For The Act». People. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  116. Cavendish, Lucy. «Kyle and the love of his life». Daily Mail. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  117. «Evangelista Moves On After Breakup». Orlando Sentinel. 1998 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  118. «Fashion Exchange». People. 50 (5). 1998 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  119. 119,0 119,1 Dow, Ian (2001 թ․ օգոստոսի 24). «Linda's Feeling Fab as She Plans to Wed Barthez». Daily Record (Glasgow, Scotland). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  120. Kennedy, John R. (2013 թ․ հունիսի 6). «Canadian supermodel Linda Evangelista is single again, report claims». Global News. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  121. «EXCLUSIVE: Linda Evangelista and Peter Morton split again». Page Six. 2013 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  122. «Linda Evangelista profile». Hello! Daily News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Եվանգելիստա» հոդվածին։