[go: up one dir, main page]

Jump to content

Լիգիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիգիտան
Տեսակկղզի
Երկիր Մալայզիա
Վարչատարածքային միավորTawau Division?
Երկարություն0,65 կմ
Լայնություն0,41 կմ
Մակերես0,079 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Լիգիտան (մալայերեն՝ Pulau Ligitan — Լիգիտան կղզի), կղզի Սուլավեսի ծովում։ Այն գտնվում է Լիգիտանյան կղզիների կազմում, որոնք Մալայան կղզեխմբի կազմում են։ Լիգիտան կղզին պատկանում է Մալայզիային և մտնում է Սաբահ վարչատարածքային միավորի մեջ։ Տարածքը 0,079 կմ², մշտական բնակչություն չկա՝ ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների։ Երկար ժամանակ կղզու պատկանելիությունը վիճարկում էին Ինդոնեզիան և Մալայզիան։ 2002 թվականին ՄԱԿԱրդարադատության միջազգային դատարանի կողմից կղզին անցավ Մալայզիայի գերիշխանության տակ։ Կղզում զարգանում են զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգիտան կղզին գտնվում է հետևյալ աշխարհագրական կոորդինատներում՝ 4°09′00″ հս․ լ. 118°53′10″ ավ. ե.HGЯO[1]։ Այն տեղակայված է Սուլավեսիում՝ Կալիմանտան կղզու հարավարևելյան վերջավորությունում (ամենամոտ կետը Տուտոպ հրվանդանն է, որի հեռավորությունը կազմում է 39 կմ), ոչ հեռու Մալայզիայի և Ինդոնեզիայի ջրային սահմանից[1]։ Տարածքը կազմում է 0,079 կմ²[2]։ Լիգիտանն ունի գրեթե հավասար ձվածրի տեսք, որն ուղղված է հարավ-հարավ-արևմուտքից հյուսիս-հյուսիս-արևելք։ Առավելագույն երկարությունը 550 մետր է, իսկ լայնությունը՝ 200 մետր[3]։ Կղզին գտնվում է համանուն կորալային խութի հարավ-արևելքում, որի կազմում ևս մի քանի մանր կորալային ատոլներ կան և ընդհանուր կոչվում են Լագիտանյան կղզիներ[4]։

Լիգիտան կղզու կլիման հասարակածային է, խոնավ, որը բնորոշ է Կալիմանտանի հյուսիս-արևելքին։ Միջին տարեկան ջերմաստիճանի առավելագույնը կազմում է +39 °C, նվազագույնը՝ +17 °C։ Միջին օրական ջերմաստիճանը՝ +27—29 °C։ Օրական միջին ջերմաստիճանների առավելագույնի և նվազագույնի տարբերությունը կազմում է 5 °C[5]։

Կղզին ավազային ծագում ունի, գրեթե ողորկ մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 9 մետր[6]։ Լիգիտանի մակերեսի զգալի հատվածը ծածկված է արևադարձային բուսականությամբ՝ արմավենիներ, մացառուտներ[7]։ Ծովափը համատարած պատված է ավազային լողափներով, որոնք մի քանի տասնյակ մետր լայնություն ունեն։ Լիգիտանի աքվատորիային բնորոշ են ափամերձ հոսանքները, որոնք ունեն 5կմ/ժամ արագություն։ Ափերին գոյանում են նաև շատ ջրապտույտներ, որոնցով այն տարբերվում է Սաբահի մյուս բոլոր կղզիներից[6][7]։

Կղզու կենդանական աշխարհը բավականին աղքատիկ է՝ մեծ կենդանիներ չկան, կան մի շարք կրծողներ, սողուններ և երկկենցաղներ։ Դրան հակառակ, իրենց հարստությամբ են աչքի ընկնում ծովափնյա ջրերը։ Բազմաթիվ ձկնատեսակներ կան այս ջրերում, այդ թվում՝ լատին․՝ Callionymidae, ցլիկաձկներ (լատին․՝ Gobiidae), ջրային աքլորներ (լատին․՝ Triglidae), կատվաձկներ, ինչպես նաև խաչափառներ և ջրային օձեր։

Տարածքային պատկանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1969 թվականից կղզու պատկանելությունը վիճարկում էին Մալայզիան և Ինդոնեզիան։ Երկու կողմերն էլ հին քարտեզներ ու զանազան փաստեր՝ մասնավորապես Միացյալ Թագավորության և Նիդերլանդների ճանապարհորդների քարտեզներ էին ներկայացնում, թե ում է պատկանում Լիգիտան (բացի Լիգիտանից, վիճաբանության առարկա էր նաև մոտակա Սիպադան կղզին[8]։ 1997 թվականին երկու երկրներն էլ որոշեցին դիմել Միավորված Ազգերի Կազմակերպությանը, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացնի Լիգիտանի և Սիպադանի պատկանելության համար։ 2002 թվականի դեկտեմբերին որոշում ընդունվեց հօգուտ Մալայզիայի՝ երկու կղզիներն էլ անցան նրա գերիշխանության ներքո։ Դատարանի վճիռը աներկբա կերպով ընդունվեց Ինդոնեզիայի կառավարության կողմից[8]։

Վարչական առումով Լիգիտանը մտնում է Սեմպորնայի շրջանի մեջ (մալայերեն՝ Daerah Semporna), որը Տավաու օկրուգի կազմում է (մալայերեն՝ Bahagian Tawau), իսկ դրանք էլ իրենց հերթին մտնում են Սաբահ նահանգի կազմի մեջ (մալայերեն՝ Negeri Sabah

Տնտեսական յուրացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիգիտան կղզում մշտական բնակչություն չկա։ Մինչև 2002 թվականը կղզու յուրացումը խիստ դժվար խնդիր էր հանդիսանում, քանի որ դեռևս հստակ չէր տարածքային պատկանելիությունը։ 2002 թվականից հետո մալայզական իշխանությունները քայլեր ձեռնարկեցին, որպեսզի կղզու տարածքում ստեղծվեն առողջարանազբոսաշրջային կենտրոններ, որոնք հատկապես վերաբերում են դայվինգին, նամանավանդ որ այդպիսի փորձ արդեն կար Սիպադան և Մաբուլ կղզիներում[9]։ Սակայն, չնայած բարենպաստ ստորջրյա պայմաններին, զբոսաշրջային հոսքը դեռ այդքան արագ չի մեծանում այստեղ, քանի որ լիակատար ենթակառուցվածքներ դեռևս չկան ու Կալիմանտանից բավականին հեռու է ու ափամերձ հատվածներում հաճախակի են ծովային հոսանքներն ու ջրապտույտները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Case Concerning Sovereignty over Pulau Ligitan and Pulau Sipadan (Indonesia v. Malaysia) (Merits)» (PDF) (անգլերեն). International Court of Justice — Резюме решения Международного суда ООН по территориальной принадлежности островов Лигитан и Сипадан. 17 декабря 2002 года. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 30 сентября 2010 года-ին.
  2. Endy M. Bayuni — Электронная версия газеты «Джакарта пост» (16 декабря 2002 года). «Sipadan/Ligitan Row: A matter of national pride» (անգլերեն). The Jakarta Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2 октября 2011 года-ին.
  3. «Лигитан» — Карта острова Лигитан и окружающего района на сайте «TopoMapper». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 30 сентября 2011 года-ին.
  4. «Other Interesting Places - Pulau Sipadan & Ligitan Islands» (անգլերեն). Վերցված է 30 сентября 2011 года-ին.
  5. «Semporna» (անգլերեն). WEATHER2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 30 сентября 2011 года-ին.
  6. 6,0 6,1 «Borneo — Northeast Coast» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2 октября 2011 года-ին.
  7. 7,0 7,1 «Ligitan Island» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 30 сентября 2011 года-ին.
  8. 8,0 8,1 «Penyelesaian Perselisihan Kasus Sipadan Ligitan Melalui Mahkamah Internasional» (ինդոնեզերեն) — История рассмотрения вопроса о территориальной принадлежности островов Сипадан и Лигитан в Международном суде ООН. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 7 октября 2011 года-ին.
  9. «Sipadan-Mabul Resort Location» (անգլերեն) — Сайт гостинично-курортного комплекса «Сипадан-Мабул Резорт». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 30 сентября 2011 года-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

F. Spadi Current Legal Development: International Court of Justice—Pulau Ligitan and Pulau Sipadan: New Parameters for the Concept of Dependency in the Maritime Environment?(անգլ.) // The International Journal of Marine and Coastal Law. — Leiden: Martinus Nijhoff Publishers, 2003-06-01. — Т. 18, № 2. — С. 295-310. — ISSN 0268-0106. — doi:10.1163/157180803100380465